Գլխավոր տեղեկություն
Համար
N 142
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.06.2005-25.02.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.209
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2007

040.0142.26.02.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2001 թվականի N 142
քաղ. Երևան

 

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետն ու 6-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 07.01.02 N 2)

1. Գրավատնային գործունեության լիցենզավորման և վերահսկողության համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրավատան կազմակերպման լիցենզավորման կարգը (կցվում է):

(2-րդ կետը խմբ. 07.01.02 N 2)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 5-օրյա ժամկետում գրավատնային գործունեության լիցենզիա տալու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:

(3-րդ կետը փոփ. 12.05.05 N 625-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը` գրավատնային գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 12.05.05 N 625-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
փետրվարի 26-ի N 142 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 07.01.02 N 2)

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրավատան կազմակերպման լիցենզավորման կարգը, գրավատան կազմակերպման լիցենզիայի ձևը (կցվում է):

2. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որի միասնական ձևը սահմանում է լիազոր մարմինը:

Հայտում նշվում են`

ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

բ) հայտատուի գտնվելու վայրը,

գ) գրավատան կազմակերպման վայրը,

դ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

բ) հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված` լիցենզիան ստանալու դեպքում գրավատան կողմից իրականացվելիք վարկավորման ընդհանուր պայմանները.

գ) թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված ոսկերչական, այլ կենցաղային իրեր (ինչպես նաև բարձր արժողությամբ փոքրածավալ այլ իրեր) հանդիսացող, գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանելու համար գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնե պատերով (ծածկով) առանձնացված սենյակ ու չհրկիզվող պահարան (պահարաններ) ունենալու մասին հայտատուի հայտարարագիրը կամ սույն կետում նշված արժեքները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում պահպանելու մասին նշված բանկի և հայտատուի միջև կնքված պայմանագրի պատճենը.

դ) գրավատան տարածքում անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու մասին հայտարարագիրը կամ գրավատան տարածքում անվտանգությունն ապահովելու մասին հայտատուի և համապատասխան կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը.

ե) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրելու համար պատասխանատու անձի տեղեկանքը` գրավատան տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.

զ) գրավատան տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված` գրավ և ի պահ ընդունված գույքը կորստի և վնասվածքի ռիսկերից ապահովագրության պայմանագրի պատճենը կամ հետագայում գույքը գրավ և ի պահ ընդունելիս նշված ռիսկերից առանձին-առանձին ապահովագրելու մասին հայտատուի պարտավորության հայտարարագիրը.

ը) համապատասխան տարածքային հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ:

թ) (ենթակետն ուժը կորցրել է 12.05.05 N 625-Ն)

(3-րդ կետը լրաց., փոփ. 12.05.05 N 625-Ն)

4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում քննարկում է այն` հայտատուին յոթ օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:

5. Լիազոր մարմինը բավարարում և մերժում է լիցենզիա ստանալու հայտը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

 

 

Տրված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
N      հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_2159

 

Տրված է ________________________________________
(լիցենզիան տալու ամսաթիվը, տարեթիվը)

____________________________________________հասցեով գրանցված
(իրավաբանական անձի գտնվելու վայրը)

__________________________________________________հասցեում
(իրավաբանական անձի անվանումը, գործունեության իրականացման վայրը)

գտնվող տարածքում գրավատան կազմակերպման համար

Լիցենզիան տրվում է անժամկետ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի տեղակալ

_______________
(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)


Կ.Տ.

(կարգը խմբ. 07.01.02 N 2, լրաց., փոփ. 12.05.05 N 625-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.01.2007, N 78-Ն 25.02.2007, N 142
12.05.2005, N 625-Ն 25.06.2005, N 142
07.01.2002, N 2 18.01.2002, N 142
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան