Գլխավոր տեղեկություն
Համար
N 394-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (29.06.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2007 թվականի N 394- Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Գայի պողոտայի N 19 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 56.8 քառ. մետր տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Երևան քաղաքի Նոր Նորքի տարածքի նոտար Օսան Հակոբյանին (անձնագիր` AB 0269008, տրված՝ 001-ի կողմից, 04.12.1996 թ.)` նոտարական գործունեություն ծավալելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 28.06.07 N 750-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման՝ Օսան Հակոբյանի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 7
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.06.2007, N 750-Ա 29.06.2007, N 394-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան