Գլխավոր տեղեկություն
Համար
N 2181-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.02.2005-02.03.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.26/12(247) Հոդ.188
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 փետրվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2181-Ն

ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՒ 9 ԿԻԼՈՀԵՐՑԻՑ ԲԱՐՁՐ ԵՎ 400 ԳԻԳԱՀԵՐՑԻՑ ՑԱԾՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 13.01.05 N 4-Ն)

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ և 17-րդ հոդվածի երկրորդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման գործունեության տեսակների լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման գործունեության տեսակների լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

(որոշումը լրաց., փոփ. 13.01.05 N 4-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 7
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2181-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՒ 9 ԿԻԼՈՀԵՐՑԻՑ ԲԱՐՁՐ ԵՎ 400 ԳԻԳԱՀԵՐՑԻՑ ՑԱԾՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(վերնագիրը խմբ. 13.01.05 N 4-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման գործունեության տեսակների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ իրավական ակտերով և սույն կարգով:

(1-ին կետը լրաց., փոփ. 13.01.05 N 4-Ն)

2. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակների լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

3. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակների լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):

4. Լիցենզավորող մարմինը պարտավոր է պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:

5. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակների լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:

6. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակների իրականացման համար սույն կարգով տրված լիցենզիաների գործողությունները տարածվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 60 օրվա ընթացքում` «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

8. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

9. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակների համար լիցենզիաները տրվում են անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակներն իրականացնելու համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`

իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը),

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են`

կանոնադրության պատճենը,

պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

գործունեության իրականացման նախագիծը` «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան,

ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը:

11. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակներն իրականացնելու համար անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`

անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը),

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են`

անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

գործունեության իրականացման նախագիծը` «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան,
     ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը:

12. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված, ինչպես նաև սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերում նշված փաստաթղթերն ամբողջությամբ չներկայացվելու դեպքերում:

13. Լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու համար ընդհանուր կարգով ներկայացնելու նոր հայտ:

14. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունք ունեցող անձինք լիցենզիան տալու պահից կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները:

16. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի N 694 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախության տիրույթի բաշխման և օգտագործման, ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման, ինչպես նաև դրանց արտադրության դեպքում մշակման, նախագծման ու արտադրության պայմաններով, սույն կարգով և այլ իրավական ակտերով նախատեսված պարտադիր պահանջները և պայմանները:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

18. Լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում են «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

 

VI. ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

19. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման հայտի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

20. Հայտատուն կամ լիցենզավորված անձը հայտերի մերժման մասին լիցենզավորող մարմնի որոշումներն իրավունք ունի բողոքարկելու համապատասխան մերժման մասին որոշումն ստանալու օրվանը հաջորդող մեկամսյա ժամկետում:

21. Լիցենզավորող մարմնի կողմից բողոքները քննարկվում են այդ նպատակով ստեղծված հանձնաժողովում կամ լսումների կարգով` դրանք լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում:

 

VII. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

22. Լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

23. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակների համար տրված լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիցենզավորող մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 13.01.05 N 4-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2181-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N

 

Տրվում է

_______________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ
համար` ազգանունը, անունը և բնակության վայրը)

 

Գործունեության տեսակը __________________________________________

__________________________________________________________

 

Լիցենզիայի գործողության ժամկետը __________________________________

 

Լիցենզիան տալու ամսաթիվը _______________________________________

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

_____________
(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ.

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.02.2006, N 121-Ն 02.03.2006, N 2181-Ն
13.01.2005, N 4-Ն 12.02.2005, N 2181-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան