Գլխավոր տեղեկություն
Համար
N 855-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.08.2007-23.02.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.08.15/41.1 Հոդ.907.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 օգոստոսի 2007 թվականի N 855-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի  6-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված առանձին ծախսային ծրագրերով սահմանված հատկացումների` Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով արդեն իսկ կատարված միջծրագրային վերաբաշխումները, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 4,613,052.0 հազ. դրամով:

2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների և N 1 հավելվածի աղյուսակների ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1-4 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման NN 1-5, 9, 10 և 14 հավելվածների աղյուսակների ցուցանիշներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 5-12 հավելվածների:

4. Սահմանել, որ սույն որոշման N 13 հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով (այսուհետ` որոշումներ) Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին սահմանված հատկացումներն իրականացվելու են սույն որոշման N 13 հավելվածում նշված` «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ներկայացված ծախսային ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին:

5. Սույն որոշման N 13 հավելվածում նշված որոշումների համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացումներ ստացող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` իրենց կողմից ղեկավարվող պետական կառավարման մարմիններում ապահովել`

1) սույն որոշման N 13 հավելվածում նշված որոշումների համաձայն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին փաստացի կատարված ծախսերի վերաձևակերպումը` որպես «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգմանը համապատասխան խմբի ենթախմբում ներկայացված՝ սույն որոշման N 13 հավելվածում նշված ծախսային ծրագրի շրջանակներում, այդ որոշումներով սահմանված նպատակներով նույն այդ մարմինների կողմից կատարված ծախսեր.

2) սույն կետի 1-ին ենթակետին համապատասխան անհրաժեշտ փոփոխությունների կատարումը պետական կառավարման այդ մարմինների համապատասխան հաշվետվություններում:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել սույն որոշման 5-րդ կետից բխող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բացված ֆինանսավորման ու փաստացի կատարված ծախսերի համապատասխան վերաձևակերպումների և հաշվետվություններում անհրաժեշտ փոփոխությունների կատարումը:

7. Ընդունել ի գիտություն, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 նոյեմբերի 2006 թվականի ՀՕ-184-Ն) 11-րդ հոդվածի 6-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ և 18-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրված իրավասությունների շրջանակներում սույն որոշման N 14 հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները և վերաբաշխումներն արտացոլվել են «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (3 հուլիսի 2007 թվականի ՀՕ-191-Ն):

8-11. Հույժ գաղտնի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 6
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական Բյուջեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի աղյուսակում կատարվող փոփոխությունները

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական Բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի աղյուսակի ցուցանիշներում կատարվող փոփոխությունները

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական Բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում կատարվող փոփոխությունները

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման N 1 հավելվածում կատարված փոփոխությունները

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման N 2 հավելվածում կատարված փոփոխությունները

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման N 3 հավելվածում կատարված փոփոխությունները եվ լրացումները

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման N 4 հավելվածում կատարված փոփոխությունները եվ լրացումները

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

Էջ 14-23, 24-29, 30-33, 34-37, 38, 39, 40-41, 42-43, 44-52, 53, 54, 55-65,
66-72, 73, 74-76, 77-82, 83-86, 87-90, 91, 92, 93-94, 95-96, 97-105, 106, 107, 108-118, 119-125, 126, 127-128,
129-136, 137-138, 139-141, 142

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 10
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման N 9 հավելվածում կատարված փոփոխությունները եվ լրացումները

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 11
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման N 10 հավելվածում կատարված փոփոխությունները եվ լրացումները

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 12
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

Աղյուսակ N 1

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմԲերի 21-ի N1851-Ն որոշման N 14 հավելվածի N 1 աղյուսակում ՀՀ կրթության եվ գիտության նախարարության գծով նախատեսված ծրագրերի կատարողական չափորոշիչների փոփոխությունները

Աղյուսակ N 2

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման N14 հավելվածի N3 աղյուսակում ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարության գծով նախատեսված ծրագրերի կատարողական չափորոշիչների փոփոխությունները

Աղյուսակ N 3

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման N 14 հավելվածի N 1 աղյուսակում ՀՀ մշակույթի եվ երիտասարդության հարցերի նախարարության գծով նախատեսված ծրագրերի կատարողական չափորոշիչների փոփոխությունները

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 13
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 14
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 855-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ (29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀO-184-Ն) ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԵԼ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ (3 ՀՈՒՆԻՍԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՕ-191-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան