Գլխավոր տեղեկություն
Համար
N 284
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (10.07.2004-01.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.12/12(187) Հոդ.254
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

040.0284.25.03.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2002 թվականի N 284
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԱՑԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման կարգը (կցվում է).

բ) (ենթակետն ուժը կորցրել է 20.05.04 N 852-Ն)

(1-ին կետը փոփ. 20.05.04 N 852-Ն)

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`

ա) ձեռնարկել համապատասխան միջոցներ` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններին` նախորդ տարվա ընթացքում եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը տեղեկություններ (անուն, ազգանուն, մշտական բնակության վայր) տրամադրելու անհրաժեշտության մասին տեղեկացնելու համար.

բ) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ստացված տեղեկությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտների հայտարարագրի ձևի և հայտարարագրման կարգի մասին» N 397 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 24-ի N 388 և 1996 թվականի դեկտեմբերի 30-ի N 397 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 73 որոշման 2-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 25-ի N 284 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ (ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՏԱՑԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից (այսուհետև` դիվանագիտական և միջազգային կազմակերպություններ) ֆիզիկական անձանց ստացած եկամուտներից եկամտահարկի վճարման և հայտարարագրման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

ա) դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստացող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց վրա, եթե նրանք կամ նրանց ստացած եկամուտները միջազգային պայմանագրերի համաձայն ազատված են եկամտահարկից.

բ) ՄԱԿ-ում և դրա մասնագիտացված գործակալություններում աշխատող (բացառությամբ ժամավճարով և հատուկ ծառայությունների մատուցման պայմանագրերով աշխատող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա` այդ կազմակերպություններից ստացված եկամուտների մասով.

գ) դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված, եկամտի վճարման աղբյուրի մոտ չհարկվող եկամուտների վրա, որոնց հարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

3. Դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են յուրաքանչյուր ամիս կատարել եկամտահարկի վճարների մուծումներ՝ տվյալ ամսվա համախառն եկամտի (հաշվի առնելով միայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցումները) 10 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա` այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

(3-րդ կետը խմբ. 20.05.04 N 852-Ն)

4. Ֆիզիկական անձը դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացած եկամուտները ներառում է տարեկան եկամուտների մասին հայտարարագրում՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով, և եկամտահարկը հաշվարկում է նույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերով՝ սահմանված կարգով հաշվարկված տարեկան հարկվող եկամտից, հաշվանցելով հաշվետու տարվա համար սույն կարգի 3-րդ կետին համապատասխան մուծված եկամտահարկի վճարները:

Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է հաշվանցման` հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն:

Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարն ավելի է տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի վճարների մուծումների հանրագումարից, ապա հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Հայտարարագրին կից ներկայացվում է դիվանագիտական և միջազգային կազմակերպության կողմից տրված` տվյալ քաղաքացուն հաշվետու տարում եկամուտների վճարման ամսաթվի, ամսվա, տարեթվի, վճարված եկամտի տեսակի, գումարի և արժույթի մասին տեղեկանք` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հարկային մարմինը նշված տեղեկանքի բացակայության դեպքում հայտարարագրի պատճենը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` համապատասխան դիվանագիտական և միջազգային կազմակերպությանը հավաստելու նպատակով ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նշված կազմակերպությունից ստացված լրացուցիչ տեղեկությունները (հավաստումը) 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:

(4-րդ կետը խմբ., փոփ. 20.05.04 N 852-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 20.05.04 N 852-Ն)

6. Ֆիզիկական անձինք պարտավոր են դիվանագիտական և միջազգային կազմակերպություններից ստացված եկամուտներից հայտարարագրի հիման վրա հաշվարկված` վճարման ենթակա եկամտահարկի գումարը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մինչև նշված եկամուտներն ստանալու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա` այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը):

(6-րդ կետը խմբ. 20.05.04 N 852-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 20.05.04 N 852-Ն)

8. Ֆիզիկական անձինք սույն կարգի պահանջները խախտելու համար (այդ թվում` հայտարարագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու, հայտարարագրում հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու, եկամտահարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար) կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 25-ի N 284 որոշմամբ

 

 

 

 

Ձև

(ձևն ուժը կորցրել է 20.05.04 N 852-Ն)

(կարգը փոփ., խմբ. 20.05.04 N 852-Ն)