ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2007 թվականի N 783-Ն
ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բժշկահոգեբանամանկավարժական գնահատում իրականացնող կենտրոնների նկատմամբ պահանջները և դրանց ցանկը` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Կենտրոնը պետք է ունենա`
1. բժշկահոգեբանամանկավարժական գնահատում իրականացնող մասնագետներ,
2. կանոնադրական գործառույթներին համապատասխան շենքային պայմաններ և գույք,
3. սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող երեխաների համար թեքահարթակներ կամ վերելակ, հարմարեցված զուգարաններ և այլն,
4. տեսողության, լսողության, խոսքի ծանր, վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ, մտավոր հետամնացություն, հենաշարժական համակարգի խախտումներ, հոգեբանական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կրթական կարիքի գնահատման համար անհրաժեշտ միջոցներ,
5. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին տվյալների բազա ստեղծելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ,
6. հատուկ կրթական հաստատությունների և ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների մանկավարժների համար մեթոդական աշխատանքներ իրականացնելու հնարավորություններ,
7. հատուկ կրթության հիմնախնդիրներին նվիրված համաժողովներ, սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպելու պայմաններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ
Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|