040.0102.06.02.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2002 թվականի N 102
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԵՎ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՏՎՈ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետի «ը» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների համար ցմահ պատվո վճար` ամսական 150 հազ. դրամի չափով.
բ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամների համար ցմահ պատվո վճար` ամսական 100 հազ. դրամի չափով:
(1-ին կետը փոփ. 21.06.07 N 768-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |