Գլխավոր տեղեկություն
Համար
N 804-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.07.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2007 թվականի N 804-Ա

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաշվեկշռում գտնվող` 1999 թվականի արտադրության «Մերսեդես-Բենց Տ 430» մակնիշի մարդատար ավտոմեքենան (պետհամարանիշը՝ 069 ՏՏ 03, նույնացման համարը՝ WDBNG70J1YA028509, շարժիչի համարը՝ 11394130066303) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը:

2. Հայաստանի Հանրապետության դատախազության հաշվեկշռում գտնվող` 2000 թվականի արտադրության «Մերսեդես-Բենց E 280» մակնիշի մարդատար ավտոմեքենան (պետհամարանիշը` 005ՏՕ01, նույնացման համարը` WDB2100811X043641, շարժիչի համարը՝ 11292130761958) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 19
Երևան