Գլխավոր տեղեկություն
Համար
N 889-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.07.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2007 թվականի N 889-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՅՔ ԷՋԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 12.2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «11. Իրավաբանական տերմինաբանության զարգացում», «12. Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացում» և «13. Պաշտոնական հայտարարություններ» կայք էջի ստեղծում և վարում» ծրագրերով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը բաշխել հետևյալ կերպ`

1) իրավաբանական տերմինաբանության զարգացում՝ 14000.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացում՝ 23000.0 հազ դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.

3) «Պաշտոնական հայտարություններ» կայք էջի ստեղծում և վարում՝ 23000.0 հազ դրամ՝ համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍարգսՅԱՆ


2007 թ. օգոստոսի 7
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 26-ի N 889-Ա որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԾԱԽՍԵՐԻ

 

Անվանումը

Քանակը

Գումարը
(հազ. դրամ)

Իրավաբանական տերմինների հայերեն-անգլերեն բառարանի կազմման աշխատանքների համար ակադեմիական մասնագետներից բաղկացած հեղինակային խմբի (12 անդամ) հոնորար

1

13910.0

Գրենական պիտույքների ձեռքբերում, նյութերի տպում, բազմացում

1

90.0

Ընդամենը

1

14000.0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 26-ի N 889-Ա որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԾԱԽՍԵՐԻ

 

Անվանումը

Գումարը
(հազ. դրամ)

1

2

Իրավական ակտերի աղյուսակների ձևաչափերի վերլուծում
Աղյուսակների հետ աշխատանքում օգտագործվող HTML խմբագրության գործիքների ընդլայնում

2030.0

Վիճակագրության մոդուլի ընդլայնում, ըստ ժամանակային տիրույթի և գործող է (գործող չէ) «կարգավիճակի» սահմանափակումների ավելացում

1860.0

QuarkXPress հրատարակչական ծրագրային համակարգից HTML ֆորմատով արտահանված ֆայլերի կառուցվածքի վերլուծում և դրանց համակարգ ներմուծելու համար գործիքների մշակում՝ պահպանման ենթակա ֆորմատավորման տարրերի պահպանմամբ

800.0

Այն կցված ֆայլերի ճանաչման համար գործիքների մշակում, որոնց վրա հղվող ակտերը հեռացվել են տվյալների շտեմարանից: Այն կապերի ճանաչման համար գործիքների մշակում, որոնք հղվում են հեռացված կցված ֆայլերին

450.0

Ինկորպորացիայի ստեղծման ժամանակ խմբագրման ենթակա դաշտերի շրջանակի վերափոխում

150.0

Փնտրման/ֆիլտրման գործողությունների ընդլայնում՝ ավելացնելով փնտրում/ֆիլտր՝ ըստ ակտերի տիպի, ակտերի սկզբնաղբյուրի, գործող է (գործող չէ) «կարգավիճակի»

600.0

«Աշխատանքային «փուլը» փոխելու գործողության կարգավորում, «փուլը» հետ փոխելու ժամանակ առաջացող թերությունների շտկում

1200.0

«Normal» ռեժիմով ինկորպորացիան ստեղծելու ժամանակ, այն դեպքերում, երբ նախորդ ինկորպորացիան ստեղծվել էր «New» ռեժիմով, պարամետրերի ժառանգման գործողության վերափոխում՝ ապահովելով «New» ռեժիմով ստեղծված նախորդ ինկորպորացիայի պարամետրերի ժառանգումը

550.0

Խմբագրի հատուկ սիմվոլների ներմուծման գործիքի վերափոխում և ընդլայնում՝ ներառելով բոլոր անհրաժեշտ սիմվոլներն ըստ շահագործողի ներկայացման, խմբագրման մոդուլում ծառայողական նիշերի, այդ թվում՝ «բաց»-երի տեսանելիության ռեժիմ կիրառելու, ակտերում ռուսերենով Unicode կոդավորմամբ տեղեկատվության մուտքագրման համար գործիքների մշակում

1150.0

Ծրագրի բոլոր մոդուլներում և պատուհաններում բոլոր հաղորդակցությունները, ծառայողական տեղեկատվության պատուհանների և դրանց չափերի վերանայում՝ ապահովելով տեղեկատվության ամբողջական տեսանելիությունը

1700.0

Ժամանակ առ ժամանակ առաջացող ակտերի պարամետրերի շեղման երևույթի, ծրագրի բոլոր մենյուներում և ենթամենյուներում բոլոր գործողությունների ակտիվ (ոչ ակտիվ) կարգավիճակի վերլուծում, պատճառների պարզում և վերացում

2200.0

Փնտրման արդյունքում ձևավորված ակտերի ցանկում համարակալման ներմուծում, ինդեքսավորման անխափան գործողությունն ապահովող գործիքների մշակում

1650.0

«Տպել» գործողության ելքային ֆորմատավորման հնարավորությունների ընդլայնում

1800.0

«Ըստ սկզբնաղբյուրի» փնտրում իրականացնող գործիքի, ընդունող մարմինների, իրավական ակտերի տիպերի աղյուսակներում մարմինների հերթականությունը կարգավորող գործիքների մշակում

1010.0

Ընդլայնված որոնման պատուհանի դաշտերի դասավորության և կազմի, որոնման արդյունքում ձևավորվող իրավական ակտերի ցանկի դասավորման գործիքում դասավորման գործողության վերափոխում և զարգացում

2750.0

«Օգնություն» մոդուլի զարգացում, արդիականացում և վերախմբագրում՝ ապահովելով դրա առավել արդյունավետ կիրառելիությունը

200.0

Իրավական ակտերի տեքստերում որոնումն իրականացնող համակարգային ծրագրային ապահովման գործիքում ֆրեյմերի հետ կապակցվելու խնդիրների շտկում

200.0

Պայմանագրի կատարման ընթացքում ներկայացվող լրացուցիչ ընթացիկ զարգացման և լրացումների պահանջների աշխատանքներ՝ ընդհանուր ծավալով 180 մարդ/օր

2700.0

Ընդամենը

23000.0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 26-ի N 889-Ա որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՅՔ ԷՋԻ ԱՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԾԱԽՍԵՐԻ

 

Անվանումը

Գումարը
(հազ. դրամ)

Կայք էջի ստեղծման համար անհրաժեշտ համապատասխան օրենքի և նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծերի մշակման ծառայությունների ձեռքբերում, ինչպես նաև տեխնիկական առաջադրանքների մշակման ծառայության ձեռքբերում

3000.0

Կայք էջի գրաֆիկական դիզայնի և ընդհանուր էսքիզի մշակում

800.0

Օգտագործողի ծրագրային մոդուլի մշակում

5200.0

Կայք էջի փնտրման համակարգի ծրագրային մոդուլի, ադմինիստրատիվ համակարգի ծրագրային մոդուլի, վիճակագրական համակարգի ծրագրային մոդուլի մշակում և ստեղծում

7400.0

Միացյալ տվյալների շտեմարանի նախագծում և ծրագրային մոդուլի մշակում և ստեղծում

3200.0

Կայք էջի համալիր փորձարկում

1400.0

Փորձարկման ընթացքում բոլոր ծրագրային մոդուլներում և միացյալ տվյալների շտեմարանում հայտնաբերված անճշտությունների և թերությունների հայտնաբերում և ուղղում

2000.0

Ընդամենը

23000.0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան