«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2004 թվականի N 1001-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից պետական կենսաթոշակների նշանակման և վճարման համար անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 12.05.05 N 625-Ն)
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին է տրամադրում (մագնիսական կրիչով)`
ա) յուրաքանչյուր ամսվա համար, մինչև հաջորդ ամսվա 5-ը` ապահովադիրների տվյալների բազայի փոփոխությունները.
բ) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը` գործատուների կողմից հարկային մարմին ներկայացված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին հաշվետվությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
գ) յուրաքանչյուր տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը` անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հարցումների հիման վրա նրան է տրամադրում ապահովադիրների տվյալների բազայից, գործատուների կողմից հարկային մարմին ներկայացված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին հաշվետվություններից, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրերից օպերատիվ տեղեկություններ:
(1-ին կետը խմբ. 12.05.05 N 625-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Ձև 1
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Հաշվետու ժամանակաշրջանը 200 թ. (2-րդ տող)
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (4-րդ տող)
Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (1-ին տող)
Վկայականի համարը (10-րդ տող)
Անձնագրի համարը (12-րդ տող)
Սոցիալական քարտի համարը
Գործունեության իրականացման վայրը (9-րդ տող)
Մշտական (ժամանակավոր) բնակության վայրը (5-րդ կամ 6-րդ տող)
Հեռախոսահամարը (7-րդ և (կամ) 8-րդ տողեր)
Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը (40-րդ տող)
Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը (58-րդ տող)
————————————----------------------------
Փակագծերում նշված են տարեկան եկամուտների մասին հայտարարագրի համապատասխան տողերը։
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը։
Ձև 2
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Տարեթիվը 200 թ. (5-րդ տող)
Կազմակերպության անվանումը (1-ին տող)
Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (3-րդ տող)
Գտնվելու (բնակության) վայրը (2-րդ տող)
Հեռախոսահամարը (4-րդ տող)
Ժամանակաշրջանի ծախսերից (աղյուսակ 5)
- աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները (5-րդ աղյուսակի «բ» կետի 1-ին տող)
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները (5-րդ աղյուսակի «բ» կետի 2-րդ տող)
——————————————------------------------------------
Փակագծերում նշված են շահութահարկի հաշվարկի համապատասխան տողերը։
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը։
Ձև 3
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ) ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տարեթիվը ____________ եռամսյակը _______________
Կազմակերպության անվանումը ______[2]_______________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ______[3]______________
Իրավաբանական անձանց գրանցող
մարմնում գրանցման համարը
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ______[1]_______________
Գտնվելու (բնակության) վայրը ______[4]_______________________
Հեռախոսահամարը ______[5]______________________________
(hազ. դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||
|
_____________________________
Փակագծերում նշված են ֆիզիկական անձանց վճարված եկամուտների հաշվարկի համապատասխան տողերը։
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը։
Ձև 4
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կազմակերպության անվանումը ______________________________________
__________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _____________________________
__________________________________________________________
Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը _________________
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)_______________________________
Գտնվելու (բնակության) վայրը_______________________________________
__________________________________________________________
Հեռախոսահամարը______________________________________________
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 2-րդ ամսվա 1-ը։
Ձև 5
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տարեթիվը __________ եռամսյակը __________________
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _____________________________
__________________________________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) _______________________________
Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը _________________
Իրավաբանական անձանց գրանցող մարմնի կողմից տրված վկայականի համարը
__________________________________________________________
Սոցիալական քարտի համարը ________________________________________
Գործունեության իրականացման վայրը __________________________________
Ներմուծված ապրանքների արժեքը ____________________________ (հազ. դրամ)
Արտահանված ապրանքների արժեքը ___________________________ (հազ. դրամ)