Գլխավոր տեղեկություն
Համար
N 1369-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.11.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

23 նոյեմբերի 2007 թվականի N 1369-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասնավորեցումից Իջևանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 2900.0 հազ. դրամն ուղղել Իջևան քաղաքի Գանինի փողոցի բարեկարգման աշխատանքների իրականացմանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. նոյեմբերի 26
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան