Գլխավոր տեղեկություն
Համար
N 1090-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.03/49(573) Հոդ.1019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2007 թվականի N 1090-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունը «2238450 դրամ հաշվեկշռային արժեքով,» բառերից հետո լրացնել «Կապանի Պապյան 8բ հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկը` 251 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 4617921 դրամ հաշվեկշռային արժեքով,» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ առաջարկել Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարին «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սահմանված կարգով կնքել Իջևանի Ղարագյոզյան 47 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի` 315,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. սեպտեմբերի 24

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան