ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2007 թվականի N 755-Ա
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ծրագրերի իրականացման նպատակով:
2. Սահմանել, որ`
1) արտաբյուջետային միջոցները գոյանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից ներկայացված ծրագրերի իրականացման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատկացրած նպատակային ֆինանսավորման հաշվին.
2) արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված նախահաշվին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|