040.0605.24.12.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 1997 թվականի N 605
քաղ. Երևան
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հանրային սննդի կազմակերպումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել հանրային սննդի կազմակերպման կանոնները (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություն) կողմից հանրային սննդի կազմակերպման կանոնները:
2. Կանոններում օգտագործվող հասկացությունները`
հանրային սնունդ` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և սպառման կազմակերպում.
խոհարարական արտադրանք` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածների համախումբ.
ճաշացուցակ` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը ձեռնարկության կողմից առաջարկվում է սպառողին` մասնաբաժնի և գնի նշումով.
հանրային սննդի սպասարկման սրահ` հատուկ կահավորված տարածք` նախատեսված պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար:
3. Հանրային սննդի զբաղվող ձեռնարկությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իր հիմնադիր փաստաթղթերով և սույն կանոններով:
4. Ձեռնարկության գործունեությունը (բացառությամբ արդեն գործող պետական և սեփականաշնորհված օբյեկտների) իրականացվում է տեխնոլոգիական նախագծի համաձայն, որը պետք է համապատասխանի հանրային սննդի ձեռնարկությունների համար նախատեսված շինարարական նորմերի և կանոնների պահանջներին:
5. Ձեռնարկությունը հանրային սննդի ոլորտում իր տնտեսական գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
6. Ձեռնարկություններն ըստ «Հանրային սննդի տերմիններ և սահմանումներ» Հայաստանի Հանրապետության ստանդարտի դասակարգվում են տիպերի:
7. Վաճառողը ձեռնարկության սպասարկման սրահից դուրս իրացվող խոհարարական արտադրանքի համար պետք է ունենա փաստաթուղթ, որտեղ նշվում են`
արտադրվող ձեռնարկության անվանումը.
խոհարարական արտադրանքի անվանումը:
8. Ձեռնարկության մուտքի մոտ փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են ձեռնարկության անվանումը, տիպը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը:
9. Ձեռնարկությունն աշխատանքային ռեժիմը սահմանում է ինքնուրույնաբար` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը:
10. Ձեռնարկությունը պետք է ունենա ճաշացուցակ:
Սպառողին առաջարկվող խոհարարական արտադրանքը և գնովի ապրանքները պետք է ցուցադրվեն հստակ լրացված գնապիտակներով: Ձեռնարկությունն սպառողի պահանջով պարտավոր է նրան ներկայացնել ճաշացուցակը և լիցենզիան:
11. Ձեռնարկության սպասարկող անձնակազմի անդամները (խոհարար, հրուշակագործ, մատուցող, բուֆետապան, բարմեն) պետք է ունենան անձնական սանիտարական գրքույկ:
12. Խոհարարն ու հրուշակագործը պետք է ունենան մասնագիտական կրթություն կամ մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ:
13. Ձեռնարկության սպասարկող անձնակազմի անդամները կրում են սանիտարական հագուստ, ինչպես նաև կազմակերպության ղեկավարի կողմից տրված անվանաքարտ:
(13-րդ կետը լրաց. 13.12.02 N 2035-Ն)
14. Սպառողները սպասարկման ձևերը և մեթոդները որոշում է ձեռնարկությունը:
15. Ձեռնարկությունն արտադրության ընթացքում ղեկավարվում է արտադրության տեխնոլոգիական ռեժիմները սահմանող նորմատիվային փաստաթղթերի և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներով:
16. Այն ձեռնարկություններում, որտեղ սպասարկումն իրականացնում է մատուցողը, վճարումը կատարում է ըստ մատուցողի կողմից ներկայացվող հաշվի, իսկ առանց մատուցողի սպասարկում իրականացնող ձեռնարկություններում գումարը մուծվում է դրամարկղ: Մատուցողի ներկայացրած հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է ձեռնարկությունում) նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խմիչքների ու մյուս ապրանքների անվանումը, քանակը և գինը:
Թույլատրվում է վճարումը կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ հանրապետությունում գործող այլ կարգով (փոխանցում, կրեդիտ քարտ և այլն):
17. Հանրային սննդի ոլորտին վերաբերվող այն նորմերը, որոնք սահմանված չեն սույն կանոններով, կարգավորվում են այլ իրավական ակտերով:
18. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով:
19. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.05.2005, N 577-Ն | 01.01.2006, N 605 | |
04.12.2003, N 1638-Ն | 31.12.2003, N 605 | |
13.12.2002, N 2035-Ն | 30.12.2002, N 605 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|