040.0017.14.01.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 1999 թվականի N 17
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐԻՑ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 565 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների հաշվառման և վերահսկողության մասին» N 565 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 10.06.99 N 404)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների հաշվառման և վերահսկողության մասին» N 565 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից գոյացող արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման ու վերահսկողության կարգի վերաբերյալ»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի N 17 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐԻՑ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
(կարգն ուժը կորցրել է 10.06.99 N 404)