ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2007 թվականի N 774-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Աշոտ Բաղդասարյանին` 120.0 հազ. դրամ, Կարեն Ախոյանին` 30.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 60.0 հազ. դրամ, Հենրիկ Մարտիկյանին` 30.0 հազ. դրամ, Ռուբեն Խալաթյանին` 30.0 հազ. դրամ, Գրիշա Հասրաթյանին` 30.0 հազ. դրամ, Սուսաննա Ասլանյանին` 90.0 հազ. դրամ, Արարատ Առաքելյանին` 60.0 հազ. դրամ, Սեյրան Հովհաննիսյանին` 30.0 հազ. դրամ և Գագիկ Թումանյանին` 120.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին 2007 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|