«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2007 թվականի N 709-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի և 75-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի ծրագծի մասին» N 1340-Ն որոշման 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարբեր նպատակային նշանակության 88.88 հեկտար հողերը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում`
1) Ագարակի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի այլ հողերից` 1.68 հեկտար` համաձայն N 1 հավելվածի.
2) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` Մեղրիի քաղաքային համայնքին կառավարման լիազորություններով հանձնված, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 0.46 հեկտար, անտառային հողերից` 5.04 հեկտար անտառներ` համաձայն N 2 հավելվածի.
3) Կարճևանի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից` 13.48 հեկտար` համաձայն N 3 հավելվածի.
4) Կուրիսի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից` 4.28 հեկտար` համաձայն N 4 հավելվածի.
5) Գուդեմնիսի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից` 3.8 հեկտար` համաձայն N 5 հավելվածի.
6) Լեհվազի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 2.25 հեկտար` համաձայն N 6 հավելվածի.
7) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` Լեհվազի գյուղական համայնքին կառավարման լիազորություններով հանձնված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 3.43 հեկտար, որից` 0.12 հեկտար խոտհարքներ, 3.31 հեկտար այլ հողատեսքեր` համաձայն N 7 հավելվածի.
8) Վահրավարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 6.37 հեկտար` համաձայն N 8 հավելվածի, այդ թվում`
ա. քաղաքացիների սեփականությունը հանդիսացող վարելահողերից` 0.21 հեկտար,
բ. համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 6.16 հեկտար, որից` 2.9 հեկտար արոտավայրեր, 3.26 հեկտար այլ հողատեսքեր.
9) Լիճքի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 8.29 հեկտար` համաձայն N 9 հավելվածի, այդ թվում`
ա. քաղաքացիների սեփականությունը հանդիսացող վարելահողերից` 1.84 հեկտար,
բ. համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 5.94 հեկտար, որից` 0.51 հեկտար վարելահողեր, 0.39 հեկտար խոտհարքներ, 4.58 հեկտար արոտավայրեր և 0.46 հեկտար այլ հողատեսքեր,
գ. պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից` 0.51 հեկտար անտառներ.
10) Տաշտունի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 11.82 հեկտար` համաձայն N 10 հավելվածի, այդ թվում`
ա. քաղաքացիների սեփականությունը հանդիսացող վարելահողերից` 0.14 հեկտար,
բ. համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից` 11.68 հեկտար.
11) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` Տաշտունի գյուղական համայնքին կառավարման լիազորություններով հանձնված պետական սեփականություն հանդիսացող հողերից` 6.19 հեկտար` համաձայն N 11 հավելվածի, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության հողերից` 3.04 հեկտար, որից` 0.53 հեկտար վարելահողեր և 2.51 հեկտար այլ հողատեսքեր,
բ. անտառային հողերից` 3.15 հեկտար թփուտներ.
12) Լեռնաձորի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 11.55 հեկտար` համաձայն N 12 հավելվածի, այդ թվում`
ա. համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 8.56 հեկտար, որից` 1.08 հեկտար խոտհարքներ, 4.16 հեկտար արոտավայրեր և 3.32 հեկտար այլ հողատեսքեր,
բ. անտառային հողերից` 2.99 հեկտար անտառներ.
13) համայնքների վարչական սահմաններից դուրս` Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերից` 10.24 հեկտար` համաձայն N 13 հավելվածի, այդ թվում`
ա. գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 2.88 հեկտար,
բ. անտառային հողերից` 7.36 հեկտար անտառներ:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
1) սույն որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետով փոխադրված պետական սեփականություն հանդիսացող հողերն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի և Մեղրիի քաղաքային ու Կարճևանի, Կուրիսի, Գուդեմնիսի, Լեհվազի, Վահրավարի, Լիճքի, Տաշտունի և Լեռնաձորի գյուղական համայնքների ղեկավարների միջոցով ապահովել սույն որոշմամբ փոխադրված համայնքային սեփականությունը և կառավարման լիազորություններով հանձնված պետական սեփականություն հանդիսացող հողերի` անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրումը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը:
3. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու այլ դեպքերում սահմանել անհատույց մշտական սերվիտուտի իրավունք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՃԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՒՐԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՒԴԵՄՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՀՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 7 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՀՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 8 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՀՐԱՎԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 9 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 10 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՇՏՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 11 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՇՏՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 12 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 13 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |