Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.12.2005-04.06.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.03.15/7(155) Հոդ.78
Ընդունող մարմին
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.02.2004
Ստորագրող մարմին
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.06.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 փետրվարի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 60004028

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 փետրվարի 2004 թ.
ք. Երևան
N 20-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 28.06.05 N 86-Ն)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը և 22-րդ հոդվածի 8-րդ կետը, նպատակ ունենալով խրախուսել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 28.06.05 N 86-Ն)

1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացող անձանց կողմից բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ սահմանել 4,5 ԱՄՆ ցենտ 1 կՎտժ-ի համար` առանց ավելացված արժեքի հարկի:

(1-ին կետը փոփ. 28.06.05 N 86-Ն)

1.1 Բնական ջրահոսքերի վրա կառուցվող չեն համարվում այն փոքր հիդրոէլեկտրակայանները, որոնց կառուցման համար`

ա) օգտագործվում են առկա հիդրոտեխնիկական կառուցվածքներ,

բ) այլ ջրօգտագործող ընկերությունների հետ համատեղ կառուցվում են հիդրոտեխնիկական կառուցվածքներ:

(1.1-ին կետը լրաց. 21.12.04 N 167-Ն)

2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ցուցանիշը գործում է 15 տարի` էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից:

(2-րդ կետը փոփ. 28.06.05 N 86-Ն, 08.11.05 N 167-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ բնական մենաշնորհների
կարգավորման հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան