ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2007 թվականի N 718-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության տնօրինության` Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի N 11 շենքում (նախկին` «Արաբկիր» հյուրանոց), Տարոնցու 5, Կիևյան 8, Շիրակի 2 ա, Մոլդովական 70/1 և Թբիլիսյան խճուղի, 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց հանձնելու վերաբերյալ միջնորդությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռքբերողներին:
3. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Անունը, ազգանունը | Բնակտարա- ծության հասցեն, սենյակների թիվը |
Հաշվառման կանգնելու տարեթիվը |
Հատկաց- ման տարեթիվը |
ՀՀ քաղա- քացիություն ստանալու տարեթիվը |
Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը |
Բաշրաթյան Նինա |
քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք, 11 շենք, բն. 210, 1 սենյակ |
1988 թ. | 1993 թ. | 22.05.2001 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Առաքելովա Լիլիա |
քաղ. Երևան, Տարոնցու 5, հանրակացարան, |
1990 թ. | 2002 թ. | 08.07.2006 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Գրիգորյան Թամարա |
քաղ. Երևան, Կիևյան 8, հանրակացարան, |
1988 թ. | 1992 թ. | 16.05.2002 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Միքաելյան Նարինե |
քաղ. Երևան, |
1988 թ. | 1993 թ. | 07.11.2000 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Միքաելյան Բորիս |
քաղ. Երևան, |
1988 թ. | 1993 թ. | 23.01.2001 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Օսեպյան Սամվել |
քաղ. Երևան, Մոլդովական 70/1 «Նոր-Նորք» ուսանողական ավան, |
1988 թ. | 2000 թ. | 22.07.2003 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Մկրտչյան Սեդա |
քաղ. Երևան, Թբիլիսյան խճուղի, 5, N 215 սենյակ, |
1989 թ. | 2002 թ. | 30.10.2002 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |