ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2007 թվականի N 742-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՐԴԱՇԵՆ» ԵՎ «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության գործառույթը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից փոխանցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության գործառույթն ու գույքն ընդունելու նպատակով 10-օրյա ժամկետում ստեղծել ընդհանուր հանձնաժողով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից սույն որոշման հավելվածով նախատեսված զենքը, զինամթերքը և հատուկ միջոցներն ստանալուց հետո, ծառայությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն անհրաժեշտ քանակության զենք, զինամթերք և հատուկ միջոցներ ձեռք բերելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանության գործառույթն ու գույքը հանձնելու նպատակով 10-օրյա ժամկետում ստեղծել հանձնող հանձնաժողով.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը հանձնել զենք, զինամթերք և հատուկ միջոցներ` համաձայն հավելվածի (հավելվածը գաղտնի).
3) հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո եռօրյա ժամկետում՝ սահմանված կարգով դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների պահպանության գործունեությունը.
4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը սույն որոշման հավելվածով նախատեսված զենքը, զինամթերքը և հատուկ միջոցները հանձնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն հանձնված զենքի, զինամթերքի և հատուկ միջոցների փոխարեն անհրաժեշտ քանակի զենք, զինամթերք ու հատուկ միջոցներ ձեռք բերելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|