ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2007 թվականի N 664-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1493-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Երևանի Կոմիտասի 49/2 հասցեում գտնվող շենքը տնօրինելու մասին» N 1493-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «ա)» ենթակետում «1583.7 քառ. մետր տարածքի (1-ին հարկից` 288.0 քառ. մետր, 2-րդ հարկից` 650.7 քառ. մետր, 3-րդ հարկից` 645.0 քառ. մետր)» բառերը փոխարինել «1812.8 քառ. մետր տարածքի (1-ին հարկից` 288.0 քառ. մետր, 2-րդ հարկից` 764.9 քառ. մետր, 3-րդ հարկից` 759.9 քառ. մետր)» բառերով.
2) որոշման 1-ին կետի «բ)» ենթակետում «1035.8 քառ. մետր մակերեսով տարածքի (1-ին հարկից` 288.0 քառ. մետր, 2-րդ հարկից` 102.8 քառ. մետր, 3-րդ հարկից` 645.0 քառ. մետր)» բառերը փոխարինել «1150.7 քառ. մետր տարածքի (1-ին հարկից` 288.0 քառ. մետր, 2-րդ հարկից` 102.8 քառ. մետր, 3-րդ հարկից` 759.9 քառ. մետր)» բառերով.
3) որոշման 2-րդ կետում «547.9» թիվը փոխարինել «662.1» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|