Գլխավոր տեղեկություն
Համար
N 667-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.06.2007-01.10.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2007 թվականի N 667-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն միջազգային դոնոր կազմակերպությունների հետ նախնական պայմանավորվածության և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն ընդունել`

1) Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի «Արագած-5» թաղամասում գտնվող` 220 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 12 571 050 դրամ հաշվեկշռային արժեքով միայնակ թոշակառուների հանրակացարանը (այսուհետ` գույք) և այն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությանը` փախստականների շրջանում սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող բազմաբնույթ ծրագրերի իրականացման պայմանով.

2) Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 37.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 3 118 250 դրամ հաշվեկշռային արժեքով համայնքային կենտրոնը և Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 103.23 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 19 348 000 դրամ հաշվեկշռային արժեքով համայնքային կենտրոնը (այսուհետ` գույք) և դրանք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությանը` փախստականների շրջանում սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող բազմաբնույթ ծրագրերի իրականացման պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` «Գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացում և սեփականության իրավունքի վկայականների տրամադրում» ծրագրի շրջանակներում.

2) Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքի նվիրաբերության մասին համապատասխան պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` «Գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացում և սեփականության իրավունքի վկայականների տրամադրում» ծրագրի շրջանակներում.

3) գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելուց հետո «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպության հետ համատեղ մեկամսյա ժամկետում` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` առաջարկելով դրանք իրականացնել նշված կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 18
Երևան