Գլխավոր տեղեկություն
Համար
N 919-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.08.29/43(567) Հոդ.920
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2007 թվականի N 919-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԱՅԼ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 13.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 04 ենթախմբի «01. Նախագծային աշխատանքներ» ծրագրից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գծով այլ նախագծային աշխատանքների ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին օբյեկտների, համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. օգոստոսի 20
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
 օգոստոսի 16-ի N 919-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԱՅԼ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման
Ծրագրերի և կատարողների անվանումները Ինն
ամիս
   Տարի
խում-
բը
ենթա-
խումբը
    ԸՆԴԱՄԵՆԸ 37,099.5 37,099.5
    ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 37,099.5 37,099.5
    այդ թվում`    
11 04 01. Նախագծային աշխատանքներ 37,099.5 37,099.5
    այդ թվում`    
    Այլ նախագծային աշխատանքներ 37,099.5 37,099.5
    այդ թվում`    
    ք. Երևանի թիվ 130 դպրոցի հիմնանորոգում 3,500.0 3,500.0
    ք. Երևանի թիվ 100 դպրոցի հիմնանորոգում 3,000.0 3,000.0
    ք. Երևանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցի հիմնանորոգում 3,000.0 3,000.0
    ք. Երևանի թիվ 77 դպրոցի հիմնանորոգում 3,500.0 3,500.0
    ՀՀ Արագածոտնի մարզի Լեռնապարի դպրոցի կառուցում 3,000.0 3,000.0
    ՀՀ Արագածոտնի մարզի Բերքառատ համայնքի մշակույթի տան հիմնանորոգում 3,000.0 3,000.0
    ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ի հիմնանորոգում 2,500.0 2,500.0
    ՀՀ Արագածոտնի մարզի Զովասար համայնքի մշակույթի տան հիմնանորոգում 3,000.0 3,000.0
    ՀՀ Արագածոտնի մարզի Զովասար համայնքի դպրոցի հիմնանորոգում 3,000.0 3,000.0
    ՀՀ Արագածոտնի մարզի Բաշ Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի վերանորոգում և բարեկարգում 500.0 500.0
    ՀՀ Շիրակի մարզի գ. Ազատանի մշակույթի տան հիմնանորոգում 3,099.5 3,099.5
    ՀՀ Արմավիրի մարզի Գայի դպրոցի նոր մասնաշենքի կառուցում 4,000.0 4,000.0
    ՀՀ Արարատի մարզի գ. Արալեզի դպրոցի հիմնանորոգում 2,000.0 2,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան