Գլխավոր տեղեկություն
Համար
N 764-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2005-13.06.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2005

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 764-Ա

 

ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատար ջութակահար Վիլեն աբրիելյանի երաժշտարվեստի կատարողական բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վիլեն Հովհաննեսի Գաբրիելյանին (ծնվ.` 1983 թ., քաղ. Երևան, Ֆուչիկի 1-ին նրբ., շենք 17, բն. 1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև 2006 թվականի գարնանային զորակոչը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 21
Երևան