Գլխավոր տեղեկություն
Համար
N 437-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.11.2003-25.12.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.03/3(121) Հոդ.23
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.12.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.08.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

17 դեկտեմբերի 2002 թ.

 N 437-Ն

 
 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 12-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված իրավական ակտի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող արժութային դիլերները սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում կարող են իրականացնել կանխիկ գործառնություններ:

31. Սահմանել, որ օդանավակայաններում գործող արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող արժութային դիլերներն իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումների ընդունում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի թիվ 2 որոշման:

(31 կետը լրաց. 26.08.03 N 305-Ն)

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. դեկտեմբերի 20
ք. Երևան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 437-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  12

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող արժութային դիլերների (այսուհետև` լիցենզավորվող անձ) լիցենզավորման և կարգավորման ընթացակարգերը:

2. Արժութային դիլերը իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է արտարժույթի առուվաճառք` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ, կամ որևէ այլ պայմանով և (կամ) հանդես է գալիս նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ: Նշված գործարքները արժութային դիլերը կարող է իրականացնել անկանխիկ` իր անունից և իր հաշվին, այլ անձանց անունից և այլ անձանց հաշվին ու հանձնարարությամբ, իր անունից և այլ անձանց հաշվին ու հանձնարարությամբ, այլ անձանց անունից և իր հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (հավելվածներ 1 և 2)` նշելով.

իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության վայրերը,

 լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը,

գ) Կենտրոնական բանկի կողմից տրված աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականը (ները) կամ հայցվող ոլորտում 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը` աշխատանքային գրքույկի պատճենը,

դ) տեղեկանք բանկից (բանկերից)` ֆիզիկական և իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն 1.0 մլն դրամ գումարի առկայության մասին,

ե) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 1 տարի ժամկետով կնքված համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագիր: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

զ) հայտարարագիր` սույն կանոնակարգի 3-րդ գլխի պահանջներին տարածքի համապատասխանության վերաբերյալ,

է) հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,

ը) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

թ) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից` հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման կամ ունենալու մասին,

ժ) տեղեկանք` լիցենզավորվող անձի (անձանց) մասին (հավելված 3):

Հայտարարագրերը պետք է ստորագրված լինեն լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձի կողմից:

4. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը տալիս է լիցենզիա (հավելված 4) կամ որոշում է կայացնում լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ` անկախ նրան լիցենզիա հանձնելու կամ չհանձնելու հանգամանքից:

Լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու հայտի մերժման վերաբերյալ որոշումները կայացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

5. Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիրը (հավելված 5):

6. Մինչև սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելը, թեկնածուները պարտավոր են Կենտրոնական բանկում անցնել մասնագիտական համապատասխանության ստուգում` սույն կանոնակարգի 7-րդ գլխով սահմանված կարգով:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է լիցենզիա ստանալու հայտը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

բ) դիմող անձն օրենքի (իրավաբանական անձի համար` նաև կանոնադրության) համաձայն իրավունք չունի զբաղվել արտարժույթի առք ու վաճառքով,

գ) գործունեության տարածքը չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին, եթե արժութային դիլերը գործառնությունները իրականացնում է կանխիկ:

8. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

9. Փաստաթղթերի թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում` նշելով թերի ներկայացված բոլոր փաստաթղթերը:

10. Լիցենզիայի հայտը մերժելու դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

11. Հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Լիցենզավորվող անձինք պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ օգտագործման վերցված տարածք: Տարածքի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրից բխող իրավունքները պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, և պայմանագիրը պետք է կնքված լինի Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

13. Լիցենզիաների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են, ունեն հաշվառման համար, սերիա և հաշվառվում ու պահպանվում են Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից:

14. Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում են լիցենզիայի գրանցամատյաններ, որոնցում պետք է նշվեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները: Նշված ստորաբաժանումը յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար կազմում է անհատական գործ, որին կարվում է նաև լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով վերադարձված լիցենզիան:

15. Լիցենզիաների գրանցամատյաններում բովանդակվող տեղեկությունները բաց են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Նշված տեղեկությունները պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով տրամադրվում են անվճար` 3 օրվա ընթացքում:

Լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում են պետական տուրքի վճարման դեպքում` 3 օրվա ընթացքում (տուրքի չափը չի կարող գերազանցել դրա տրամադրման համար իրականացվելիք ծախսերը): Լիցենզիաների գրանցամատյաններից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում է անվճար` 3 օրվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՄ ՆԵՐԴԻՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Լիցենզիայի կամ ներդիրի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ` կրկնօրինակը ստանալու համար, և հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով:

Կենտրոնական բանկը կորած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիցենզիան կամ ներդիրը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ` կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը լիցենզավորված անձին տրվում է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ օրը, միաժամանակ` նրանից վերցվում է ոչ պիտանի դարձած լիցենզիան:

Լիցենզիաների կամ ներդիրների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում:

17. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման, ինչպես նաև լիցենզավորված ֆիզիկական անձի անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Իրավաբանական անձի` առանձնացված ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան այդ իրավաբանական անձից առանձնացված իրավահաջորդին (իրավահաջորդներին), ինչպես նաև իրավաբանական անձի` բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան բաժանված իրավաբանական անձին (անձանց) տրվում է միայն սույն կանոնակարգին համապատասխան:

Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ օրը:

Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ Կենտրոնական բանկը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

Լիցենզիայի վերաձևակերպման հայտերը մերժվում են սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում` լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով` իրականացվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովում` սույն կանոնակարգի 2-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում:

Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակի տրման համար գանձվում է պետական տուրք` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ՓՈՓՈԽԵԼԸ

 

18. Լիցենզավորված անձի կողմից այլ վայրում ևս արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնելու կամ գործունեության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը (հավելված 6)`

ա) լիցենզավորված անձի կողմից այլ վայրում ևս արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնելու վերաբերյալ հայտ` նշելով նախկինում իր ստացած լիցենզիայի վավերապայմանները,

բ) գրավոր հայտարարություն` նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

գ) Կենտրոնական բանկի կողմից տրված վկայական (վկայականները)` լիցենզավորված անձի աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման մասին կամ հայցվող ոլորտում 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը)` աշխատանքային գրքույկի պատճենը (պատճենները) (արտարժույթի առք ու վաճառք այլ վայրում ևս իրականացնելու դեպքում),

դ) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը` իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին, իսկ կանոնադրությունում փոփոխությունների դեպքում` նաև այդ փոփոխությունները,

ե) սույն կանոնակարգի 3-րդ գլխով պահանջվող փաստաթղթերը` տարածքի համար,

զ) տեղեկանք բանկից (բանկերից)` ֆիզիկական և իրավաբանական անձանց` հայկական դրամով և (կամ) առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում համապատասխան գումարի (բացի գլխամասի գործունեության համար անհրաժեշտ 1 միլիոն դրամից կամ դրան համարժեք առաջին խմբի արտարժույթից, յուրաքանչյուր գործունեության նոր վայրի համար ավելացվում է նույնչափ գումար) առկայության մասին (արտարժույթի առք ու վաճառքը այլ վայրում ևս իրականացնելու դեպքում),

է) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը (արտարժույթի առք ու վաճառքը այլ վայրում ևս իրականացնելու դեպքում),

ը) տեղեկանք` լիցենզավորվող անձի (անձանց) մասին (հավելված 3),

թ) հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ:

Հայտարարությունները և հայտարարագրերը պետք է ստորագրված լինեն լիցենզիա ստանալու հայտ ներկայացնողի կողմից:

19. Լիցենզավորված անձի կողմից արտարժույթի դիլերային առք ու վաճառք այլ վայրում ևս իրականացնելու կամ գործունեության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձի հայտը մերժվում է սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

20. Լիցենզավորված անձի կողմից այլ վայրում ևս արտարժույթի դիլերային առք ու վաճառքը իրականացնելու կամ գործունեության վայրի փոփոխման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության` հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում, և նախկինում տրված լիցենզիան փոխարինվում է նոր լիցենզիայով` գործունեության վայրի համապատասխան փոփոխություններով: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում` լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով` իրականացնում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը` սույն կանոնակարգի 2-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՔՆՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

21. Լիցենզավորված անձի լիցենզիայի ներդիրում նշված անձինք (այսուհետև` թեկնածուներ) պետք է բավարարեն հետևյալ մասնագիտական չափանիշներին`

Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության իմացություն,

իրենց կողմից իրականացվող արժութային գործառնությունների իմացություն:

22. Թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը` տեստային եղանակով, համակարգչի միջոցով:

Մասնագիտական համապատասխանության ստուգում չեն անցնում այն անձինք, ովքեր ունեն հայցվող գործունեության ոլորտում 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ:

23. Թեկնածուները պարտավոր են Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) քննությանը մասնակցելու հայտ (հավելված 7),

բ) որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

24. Գրավոր քննության տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից:

Հարցերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից և հրապարակվում որակավորման ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ:

25. Տեստում պարունակվող հարցերի թիվը 30 է: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե:

26. Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:

27. Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել քննությանը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել օրենքներից և այլ իրավական ակտերից ու այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուս թեկնածուների հետ:

Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

28. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները ամփոփվում են մինչև հանձնաժողովի նիստը և ներկայացվում հանձնաժողովի նիստին:

29. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է`

մինչև 21 միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին,

 21 և ավելի միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

Որակավորման ստուգման դրական արդյունքներն իրենց ուժը պահպանում են անժամկետ:

30. Որակավորման քննության դրական արդյունքների դեպքում թեկնածուին տրվում է որակավորման վկայական` Կենտրոնական բանկի ձևաթերթի վրա, կնքված վիճակում (հավելված 8): Եթե թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել` որակավորման և մասնագիտական քննություն անցնելու համար:

31. Տեստավորման արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան ուղարկվում են ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

32. Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական ստուգումները իրականացվում են յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 10.00-ին:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

33. Լիցենզավորված անձանց կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց գրանցումների մատյաններում (հավելված 9), որոնցում արտացոլված տվյալների հիման վրա լրացվում են Կենտրոնական բանկի կողմից պահանջվող հաշվետվությունները` իրականացվող գործառնություններից յուրաքանչյուրի գծով:

Գրանցումների մատյանների էջերը կարվում և համարակալվում են լիցենզավորված անձանց և հաստատվում` Կենտրոնական բանկի կողմից: Գրանցումների մատյանները լիցենզավորված անձի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն երեք տարի:

34. Գործառնական օրվա ցանկացած պահին լիցենզավորված անձի դրամարկղում և (կամ) ցպահանջ և ժամկետային հաշիվներում միջոցների գումարը չի կարող պակաս լինել 1.0 մլն դրամից և/կամ դրան համարժեք առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) արտարժույթից:

35. Լիցենզավորված անձը պարտավոր է լրացնել և հաճախորդին տալ արտարժույթի առք ու վաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր (հավելված 10), որը հատուկ հաշվառման ձևաթերթ է: Սակայն լիցենզավորված անձի կողմից կարող են լրացվել և տրվել նաև իրենց կողմից մշակված անդորրագրերը, եթե դրանք առնվազն պարունակում են հավելված 10-ով սահմանված տեղեկությունները:

36. Սույն կանոնակարգի իմաստով` գործառնական օր է համարվում լիցենզավորված անձի կողմից հաճախորդներին սպասարկելու ժամանակը: Գործառնական օրվա ավարտին լիցենզավորված անձի աշխատակիցը վերահաշվարկում է դրամարկղի մնացորդները և համեմատում օրվա ընթացքում կատարված գործարքների արդյունքները:

37. Աշխատանքի ընթացքում լիցենզավորված անձի աշխատակիցները պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն լիցենզավորված անձի անվանումը, աշխատողի անունը, ազգանունը:

38. Լիցենզավորված անձը պարտավոր է հաճախորդի համար տեսանելի տեղում փակցնել իր կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների տեսակների ցանկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի պատճենը:

39. Լիցենզավորված անձինք արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ իրականացնելիս ինքնուրույն են սահմանում առք ու վաճառքի փոխարժեքները:

40. Լիցենզավորված անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են իրենց կողմից իրականացված արտարժույթի առք ու վաճառքի միջին փոխարժեքները` առանձին` առքի և առանձին` վաճառքի համար, յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՄՓառք= (ԱԾ1 *ԱՓ1+ԱԾ2 *ԱՓ2+...+ԱԾn *ԱՓn) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾn),

ՄՓվաճառք= (ՎԾ1 *ՎՓ1+ՎԾ2 *ՎՓ2+...+ՎԾn *ՎՓn) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾn), որտեղ`

 

ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,

ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,

«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

Սույն հաշվարկը կատարվում է արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար, որով գործարք է կատարվել:

41. Գործառնական օրվա ընթացքում լիցենզավորված անձանց կողմից իրենց գործունեության համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարվող պարտադիր վճարները, կարող են կատարվել ինչպես դրամարկղում առկա միջոցներից, այնպես էլ կամ ժամկետային, կամ ցպահանջ հաշիվների միջոցներից:

Նշված վճարումները երկու դեպքում էլ պարտադիր հաշվառվում են գրանցումների մատյանում:

42. Լիցենզավորված անձինք պարտավոր են յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն (հավելված 11)` գործարքների ծավալների (անկախ դրանց մեծությունից) ու ձևավորված փոխարժեքների մասին: Լիցենզավորված անձինք ապահովում են վերոհիշյալ տեղեկությունների հրապարակայնությունը:

43. Արժութային դիլերները (բացի ֆիզիկական անձ հանդիսացող դիլերներից) մինչև հաջորդ ամսվա 10-ը Կենտրոնական բանկ են ներկայացնում նաև ամսական հաշվեկշիռ:

44. Լիցենզավորված անձինք պարտավոր են հաճախորդներին ապահովել պիտանի (ոչ հնամաշ) Հայաստանի Հանրապետության դրամանիշերով:

45. Եթե լիցենզավորված անձը մատուցում է այլ ծառայություններ, օրինակ` իրականացնում է արտարժույթի փոխանակում (հնամաշ կամ վնասված դրամանիշերի փոխանակում պիտանի դրամանիշերով, բարձր անվանական արժեքի դրամանիշերի փոխանակում ցածր անվանական արժեքի դրամանիշերով և հակառակը), ապա այդ ծառայությունների սակագները ևս պետք է փակցված լինեն ի տես հաճախորդների:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

46. Արժութային դիլերները պատասխանատվության են ենթարկվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

47. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով: Վերադասության կարգով բողոքարկումը Կենտրոնական բանկում իրականացվում է լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով` իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը` բողոքը ստանալու պահից երեսնօրյա ժամկետում: Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին` որակավորման բացասական եզրակացությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

48. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 12»:

 

Հավելված 1

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ (իրավաբանական անձի համար)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

 __________

 

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա:

 

Իրավաբանական անձի անվանումը _______________________

Կազմակերպական-իրավական ձևը________________________

Գտնվելու վայրը___________________________________

Գործունեության վայրը ______________________________

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _____________

Կից ներկայացնում եմ.

 

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Դիմող`

_______________
(անուն, ազգանուն)

_______________
(ստորագրություն)

 

Հավելված 2

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ (անհատ ձեռնարկատիրոջ համար)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

 __________

 

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա:

 

Անունը, ազգանունը ________________________________

Բնակության վայրը _________________________________

Գործունեության վայրը ______________________________

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _____________

Կից ներկայացնում եմ.

 

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Դիմող`

_______________
(անուն, ազգանուն)

_______________
(ստորագրություն)

 

Հավելված 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻ ՄԱՍԻՆ

 

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

Դուք կարող եք ներկայացնել նաև լրացուցիչ տեղեկատվություն, որը կօգնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` պարզելու Ձեր մասնագիտական համապատասխանությունը:

 

1. Ընդհանուր տեղեկատվություն.

 

Անուն, ազգանուն, հայրանուն ________________________________________

 

Գտնվելու վայրը_________________________________________________

 

Ծննդյան թիվը__________________________________________________

 

Ծննդավայրը___________________________________________________

Քաղաքացիությունը ______________________________________________

 

Անձնագրի սերիան և համարը ________________________________________

Հեռախոսահամարներ _____________________________________________

 

2. Կրթություն, որակավորում և փորձ

 

Ուսումնական հաստատության
(այդ թվում` դպրոցի)
անվանումը
Վայրը Հաճախումների
ժամանակա-
շրջանները
Աստիճանները

 

3. Հակառակ ժամանակագրական կարգով ներկայացրեք վերջին 5 տարիներին Ձեր աշխատանքային փորձի մասին տեղեկատվություն:

 

Կազմակերպության գտնվելու վայրը ______________

Աշխատանքի ժամկետը _______ -ից մինչև ________

Պաշտոնը, աշխատանքի բնույթը ______________________________________

Նախկինում եղե՞լ եք կամ ներկայումս հանդիսանու՞մ եք անհատ ձեռնարկատեր, ներկայացրեք

այդ գործունեության նկարագիրը ______________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

4. Նախկինում դատված եղե՞լ եք, թե՞ ոչ, ներկայումս գտնվու՞մ եք նախաքննության,

դատաքննության մեջ, թե՞ ոչ_________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

5. Նշեք առնվազն 3 անձանց անունն ու լրիվ փոստային հասցեն: Վերջիններս պետք է անձամբ ծանոթ լինեն Ձեզ և չպետք է որևէ կերպ առնչվեն այս առաջարկությանը

1) _________________________________________________________

(անուն, ազգանուն, զբաղմունք, հեռախոսի համար)

 

2) _________________________________________________________

(անուն, ազգանուն, զբաղմունք, հեռախոսի համար)

 

3) _________________________________________________________

(անուն, ազգանուն, զբաղմունք, հեռախոսի համար)

 

6. Ես հավաստիացնում եմ, որ սույն տեղեկանքում պարունակվող տեղեկատվությունն ստույգ է և լիակատար, գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի սխալ ներկայացում կամ բացթողում կարող է հանգեցնել լիցենզիայի ուժը կորցրած ճանաչման: Ես համաձայն եմ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:

_______________
(ստորագրություն)

_______________
(ստորագրման ամսաթիվը)

 

Հավելված 4

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Լիցենզիան* տրվել է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
___ ______ 200 __ թ.
թիվ __ որոշմամբ

 

Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա թիվ ___

 

Սույն լիցենզիան տրվում է________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի համարը)

 

արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

 

Բնակության վայրը` ֆիզիկական անձի դեպքում ___________________________

______________

 

Գտնվելու վայրը` իրավաբանական անձի դեպքում___________________________

_______________

 

Գործունեության վայրը __________________________________________

_________________

 

Լիցենզիան տրված է անժամկետ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ________

Կ.Տ.

* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

 

Հավելված 5

 

 

«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
_____________________
_____ ___________ 200 թ.

 

Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի թիվ ___ լիցենզիայի ներդիր

 

Պատասխանատու անձի (անձանց) մասնագիտական որակավորման համապատասխանության մասին

 

Անուն, ազգանուն անձնագրի սերիան
և համարը

 

1.__________________________________________________________

2.__________________________________________________________

3.__________________________________________________________

 

Սույն ներդիրը _________________________________________________

(լիցենզավորված անձի անվանումը)

 

արտարժույթի դիլերային առք ու վաճառքի թիվ __ (տրված ___ ___ 200 թ.) լիցենզիայի անբաժանելի մասն է:

 

Հավելված 6

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
 _________

 

Խնդրում եմ թույլատրել իրականացնել արտարժույթի առք ու դիլերային առք ու վաճառք նաև ____________________ հասցեում` կապված նոր մասնաճյուղ հիմնելու, գործունեության վայրի փոփոխման հետ (ընդգծել):

Կից ներկայացնում եմ`

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Դիմող __________/

/___ ______ 200 թ.

 

Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա թիվ ___,
տրված` ___ _____ թ.

 

Հավելված 7

 

Հ Ա Յ Տ Ի  Ձ Ե Վ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

__________

 

Խնդրում եմ արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա ստանալու նպատակով թույլատրել մասնակցել մասնագիտական որակավորման քննությանը:

 

Կից ներկայացնում եմ`

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Դիմող`

_______________
(անուն, ազգանուն)

_______________
(ստորագրություն)

 

Հավելված 8

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի __________ 200 թ. թիվ _____________ որոշման (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի ____ _________ 200 թ. թիվ __________ արձանագրություն)`

 

_____________ -ին
(անուն, ազգանուն)

_______________
(անձնագրային տվյալներ)

 

տրվել է արժութային դիլերի աշխատակցի որակավորման դրական եզրակացություն:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

___________

 

Կ.Տ.

 

 

Հավելված 9

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎ

Արժույթի անվանումը էյ էմ Դի Յու էս Դի էռ Յու էռ Դի էմ էֆ էֆ    
1 2 3 4 5 6 7 8
Մնացորդը օրվա սկզբում              
Մնացորդը օրվա վերջում     15000 100      

Հ/Հ Գործարքի տեսակը Գործարքի ժամկետայ-
նությունը
Գրանց-
ման ժամը
Վայրը Արտար-
ժույթների տեսակները (գնվող/
վաճառվող)
Փոխար-
ժեքը դրամով
Գնման կամ վաճառքի ծավալը
Արտար-
ժույթով
Դրամով
1. Սփոթ   9:15 Միջբանկային շուկա 1. Յու էս Դի 520 100 52000
2. Դի Էմ      
2. Ֆորվարդ Մարումը 1 ամսից 9:35 Բորսա 1. Էֆ Էֆ      
2. Դի էմ 290 12000 3480000
3. Ֆյուչերս Մարումը 3 ամսից 12:15 Միջբանկային շուկա 1. Յու էս Դի 520 10000 5200000
2. Էյ Էմ Դի      
4.                
                 
                 
                 
Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների 1. Յու էս Դի 520* 100 52000
2. Դի Էմ      
1. էֆ էֆ      
2. Դի էմ 290* 12000 3480000
1. Յու էս Դի 520* 10000 5200000
2. էյ էմ Դի      

Մուտքի չափը Մուտքի աղբյուրները Մուտքագրման ժամը
1.    
2.    
3.    

Ելք
Վճարման առարկան Գումարի չափը Հիմնավորող փաստաթուղթը Ելքագրման ժամը
1. Հաստատագրված վճար      
2.      
3.      

* Լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը:

 

Արժութային դիլերի գրանցումների մատյանը նպատակ ունի ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մշակած իրավական դաշտին համապատասխան գործունեության իրականացումը, և կիրառվում է հաշվառման և վիճակագրական նպատակներով:

Արժութային դիլերի գրանցումների մատյանում մնացորդն օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:

 

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են գործարքների տեսակները:

Բացառությամբ «սփոթ» գործարքի, մյուս բոլոր գործարքների վերաբերյալ նշվում է ժամկետայնությունը (օր.` մարումը 1 ամսից):

«Գրանցման ժամը» սյունակում լրացվում է գործարքի գրանցման պահը:

«Վայրը» սյունակում լրացվում է գործարքների իրականացման վայրը (բորսա, միջբանկային շուկա, արժութային դիլեր հանդիսացող կազմակերպության, դիլերի գտնվելու վայրը): «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակում լրացվում են համապատասխան փոխարկվող արժույթների` Միջազգային ստանդարտների կազմակերպության (ՄՍԿ) կոդերը (օրինակ` ԱՄՆ դոլար` «Յու Էս Դի», Հայաստանի Հանրապետության դրամ` «Էյ Էմ Դի», անգլիական ֆունտ ստեռլինգ` «Ջի Բի Փի» և այլն):

Յուրաքանչյուր գործարքի գրանցումը կատարվում է` ելնելով գործարքի նպատակից: Եթե իրականացվում է արտարժույթի գնման գործարք, ապա «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 1-ին տողում լրացվում է այդ արտարժույթի քանակը, գնման փոխարժեքը և ծավալը` դրամով: Եթե իրականացվում է արտարժույթի վաճառքի գործարք, ապա «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 2-րդ տողում լրացվում է վաճառվող արտարժույթի քանակը, վաճառքի փոխարժեքը և ծավալը` դրամով: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արժութային դիլերները պարտադիր սահմանում և հրապարակում են Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները` կրոս-կուրսի կամ իրենց կողմից նախընտրելի փոխարժեքների հիման վրա: Այսպես` լրացված օրինակում 100 ԱՄՆ դոլար է գնվել գերմանական մարկով: ԱՄՆ դոլարի գնման փոխարժեքը 520 դրամ է: Գնվող արտարժույթի համարժեքը դրամով կազմում է 52000 դրամ:

Եթե գործարքն իրականացվում է դիլերների միջև, այդ թվում` միջբանկային շուկայում կամ բորսայում, ապա «Արտարժույթների տեսակները» սյունակի 1-ին կամ 2-րդ տողում, ելնելով գործարքի նպատակից, ցույց է տրվում գնված կամ վաճառված արտարժույթը: Այս դեպքում գործարքին մասնակցող մյուս կողմը (դիլերը) իր գրանցումների մատյանում նշում է այդ գործարքի հակադարձը: Այսպես` օրինակում, երբ ԱՄՆ դոլար է գնվել գերմանական մարկով, ԱՄՆ դոլարի գնման գործարքը գրանցվում է վերոնշյալ սյունակի 1-ին տողում, իսկ երբ գերմանական մարկ է վաճառվել ֆրանսիական ֆրանկով, այդ դեպքում գերմանական մարկի վաճառքի գործարքը գրանցվում է 2-րդ տողում: Այս գործարքների մյուս մասնակիցներն իրենց գրանցումների մատյանում առաջին դեպքում նշում են գերմանական մարկի վաճառքի, իսկ երկրորդ դեպքում` ֆրանսիական ֆրանկի գնման գործարքը: «Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների» տողում «Արտարժույթների տեսակները» սյունակում կատարվում է օրվա ընթացքում կատարված բոլոր տիպի գործարքների խմբավորումը` ըստ արտարժույթի տեսակների: Այս տողում «Փոխարժեքը դրամով» սյունակում լրացվում է տվյալ արտարժույթի գծով գնման կամ վաճառքի միջին փոխարժեքը: «Մուտքի» և «Ելքի» վերաբերյալ աղյուսակներում լրացվում են լիցենզավորված անձի կողմից կատարված մուտքի և ելքի գործառնությունները` կապված շրջանառության գումարների ավելացման, տարբեր վճարների իրականացման (վարձակալության, հարկային) և այլնի հետ:

 

Հավելված 10

 

Անդորրագիր ______ թիվ ______

                                   (սերիա)

 

Արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ

 

___________________________________________________________

(լիցենզավորված անձի անվանումը, անունը, ազգանունը)

___________________________________________________________

(գտնվելու վայրը)

 

___ _________ 200 թ. ժամը ___

 

Փոխանակվող արժույթի տեսակը_______________________________________

Առք/վաճառք (ընդգծել)

 

Գումարը (թվերով և բառերով)________________________________________

 

Փոխանակման փոխարժեքը __________________________________________

Հաճախորդին տրվող գումարը

և արժույթի տեսակը ______________________________________________

 

Կ.Տ.

 

Կատարող` ____________________________________________________

(անուն, ազգանուն)

 

Հավելված 11

(շաբաթական)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

___________________________________________________________

(արժութային դիլերի անվանումը (անունը, ազգանունը))

 

Արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ

 

_____ __________________ 200 թ.

 

Շաբաթվա օրերը

Գործարքի տեսակը

Գործարքի ժամկետայ-
նությունը*

Փոխարկվող արժույթները
(գնվող/ վաճառվող)

Գնման ծավալը(արտար-
ժույթով)

Գնման միջին փոխարժեքը

Վաճառքի ծավալը(արտար-
ժույթով)

Վաճառքի միջին փոխարժեքը

               
               
               
               
               
               
               
Ընդա-
մենը**
             

 

* Բացառությամբ սփոթ գործարքների: Ածանցյալ գործարքների համար գործարքի կնքման և իրականացման միջև ժամկետը:

** «Ընդամենը» տողում նշվում է շաբաթվա միջին կշռված փոխարժեքը:

 

Արժութային դիլեր հանդիսացող կազմակերպության ղեկավար` _______

(ֆիզիկական անձ արժութային դիլեր)

 

Կ.Տ

Կատարող` ____________________________ հեռ.` _________________ 

                (անուն, ազգանուն)