«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305459
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
28 հոկտեմբերի 2005 թ. |
N 19-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Հեռախոսային կապի միջոցների մասին» Ձև թիվ 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 33-Ն որոշումը:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
ՀԱՎԵԼՎԱԾ | |
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
1.3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը (բաժին 1), Ապարատների և բաժանորդների թվաքանակը (բաժին 2), Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը (բաժին 4), Կապի աշխատանքի որակը (բաժին 5):
2.1. Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:
2.2. 1-ին բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կայանների սարքավորումների անձնագրերի տվյալները:
2.3. 110 տողում՝ «Հեռախոսային կայանների, ենթակայանների քանակը» լրացվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում տեղադրված ավտոմատ հեռախոսային կայանների քանակը, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման համար, ներառյալ «Իսկրա» ցանցի կայանները:
2.4. «110 տողից հեռախոսային կայանների, ենթակայանների ընդհանուր ունակությունը
- մոնտաժված» (տող 113) և «110 տողից հեռախոսային կայանների, ենթակայանների ընդհանուր ունակությունը-օգտագործված» (տող 114) ցուցանիշներում ներառվում են տեղակայված բոլոր բաժանորդային և հատուկ կոմպլեկտները, սարքավորումները, որոնք օգտագործվում են տաքսաֆոնների միացման համար, գերատեսչական կայանների ելքային և մուտքային միացնող գծերն ու գերատեսչական, տեղեկատվական-ինֆորմացիոն, պատվերային ծառայություններին մշտական օգտագործման տրամադրված գծերը:
Մոնտաժված և օգտագործված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը, ինչպես նաև «Իսկրա» բաժանորդային ցանցի համարները:
Օգտագործված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:
2.5. 120 տողում լրացվում է այլ կազմակերպությունների կայանների քանակը, որոնք ելք ունեն ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց, իսկ 121 և 122 տողերում՝ համապատասխանաբար վերը նշված կայանների մոնտաժված և օգտագործված ունակությունը:
2.6. 2-րդ բաժնի 210 տողում՝ «Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների և «Իսկրա» ցանցի հեռախոսային ապարատների)» արտացոլվում է հեռախոսային բաժանորդների թվաքանակը:
2.7. 220 տողում լրացվում է քարտֆոնների ընդհանուր քանակը` առանձնացնելով դրանք ունիվերսալների (տող 221) և տեղականների, իսկ 230 տողում՝ «Իսկրա» ցանցի հեռախոսային ապարատների քանակը: Ունիվերսալ են համարվում այն քարտֆոնները, որոնց միջոցով իրականացվում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ տեղական հեռախոսային խոսակցությունները:
2.8. 260 տողում լրացվում է տվյալների փոխանցման (ինտերնետ) ցանցի բաժանորդ-պրովայդերների քանակը, իսկ 270 տողում՝ տվյալների փոխանցման (ինտերնետ) ցանցի բաժանորդների թվաքանակը:
2.9. Հաշվետվության 5-րդ բաժնի 510 և 520 տողերի ցուցանիշները բնութագրում են միջազգային և միջքաղաքային հեռախոսակայանների աշխատանքը: Այս տողերում արտացոլվում է վերը նշված հեռախոսակայանների չաշխատած կապուղի/ժամերի քանակը:
2.10. 530 տողում՝ արտացոլվում են միջազգային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները):
2.11. 540 տողում՝ արտացոլվում են միջքաղաքային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները):
2.12. Հաշվետվության 550 տողը բնութագրում է հեռախոսակայանների խափանումների վերաբերյալ հայտերի քանակը: 560 տողում արտացոլվում են հայտնաբերված խափանումները, որոնց հետևանքով խախտվել է հեռախոսակապը (հեռախոսը չի աշխատել), իսկ 551 տողում` այն խափանումները, որոնք վերացվել են 1 օրվա ընթացքում:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
Ազգային վիճակագրական ծառայություն |
Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի |
_____________________ I_I_I_I_I_I_I
Մարզը _________________ Համայնքը_____________ Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» «Տպագրված է» | ||
| |||
Չլրացնել ß | |||
ՏԳՏԴ I_I_I_I_I_I Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | |||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ
200____ թ. համար
1. Կայանները, ենթակայանները ԵՎ դրանց ունակությունը
|
Տողի համարը |
Չափի միավորը |
Ընդա-մենը |
այդ թվում` | |
քաղա-քային |
գյուղա-կան | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Հեռախոսային կայանների, ենթակայանների քանակը |
110 |
հատ |
|
|
|
դրանից` «Իսկրա» ցանցի |
111 |
-''- |
|
|
|
110 տողից` էլեկտրոնային |
112 |
-''- |
|
|
|
110 տողից` հեռախոսային կայանների, ենթակայանների ընդհանուր ունակությունը մոնտաժված |
113 |
համար |
|
|
|
օգտագործված |
114 |
-"- |
|
|
|
113 տողից` էլեկտրոնային հեռախոսայինկայանների ունակությունը |
113.1 |
-"- |
|
|
|
114 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը |
114.1 |
-"- |
|
|
|
113 տողից` ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց ելք ունեցող իջազգային |
113.2 |
-"- |
|
|
|
միջքաղաքային |
113.3 |
-"- |
|
|
|
113.2 և 113.3 տողերից սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումներով |
115 |
-"- |
|
|
|
Այլ իրավաբանական անձանց հեռախոսային կայանների քանակը, որոնք ելք ունեն ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց |
120 |
հատ |
|
|
|
120 տողից` հեռախոսային կայանների ընդհանուր ունակությունը մոնտաժված |
121 |
համար |
|
|
|
օգտագործված |
122 |
-''- |
|
|
|
120 տողից, որոնք ելք ունեն ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց |
123 |
-"- |
|
|
|
123 տողից` սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումներով |
124 |
-"- |
|
|
|
Բջջային կապի կայանների քանակը |
130 |
հատ |
|
|
|
Բջջային կայանների ընդհանուր ունակությունը մոնտաժված |
131 |
համար |
|
|
|
օգտագործված |
132 |
-"- |
|
|
|
2. Ապարատների ԵՎ բաժանորդների թվաքանակը
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ընդա-մենը |
այդ թվում` | |
քաղա-քային |
գյուղա-կան | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների և «Իսկրա» ցանցի հեռախոսային ապարատների) |
210 |
հատ |
|
|
|
դրանից՝ բնակարանային |
211 |
-"- |
|
|
|
Քարտֆոնների քանակը |
220 |
-''- |
|
|
|
դրանից` ունիվերսալ |
221 |
-"- |
|
|
|
220 տողից` հափշտակված և ջարդված քարտֆոնների քանակը |
222 |
-''- |
|
|
|
«Իսկրա» ցանցի հեռախոսային ապարատների քանակը |
230 |
-''- |
|
|
|
Շարժական կապի բաժանորդների թվաքանակը |
240 |
-''- |
|
|
|
այդ թվում ` ռադիոորոնման (փեյջերային) |
241 |
-''- |
|
|
|
ռադիալ գործողության |
242 |
-''- |
|
|
|
բջջային |
243 |
-''- |
|
|
|
Գործող կապուղիների քանակը |
250 |
-''- |
|
|
|
Տվյալների փոխանցման ցանցի բաժանորդ-պրովայդերների քանակը |
260 |
-"- |
|
|
|
Տվյալների փոխանցման ցանցի բաժանորդների թվաքանակը |
270 |
-"- |
|
|
|
3. Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Չափի միավորը |
Ընդա-մենը |
այդ թվում` | |
քաղա-քային |
գյուղա-կան | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Օդային գծերի երկարությունը |
310 |
կմ |
|
|
|
Խողովակաշարի երկարությունը |
320 |
կանալ-կմ |
|
|
|
Կապի բարձր հաճախականության կապուղիների քանակը |
330 |
կանալ- վերջ |
|
|
|
դրանցից` թվային կապուղիների (կանալներ) քանակը |
331 |
-"- |
|
|
|
Մալուխների ընդհանուր երկարությունը |
340 |
կմ |
|
|
|
դրանցից` օպտիկամանրաթելային |
341 |
-''- |
|
|
|
4. Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ընդա-մենը |
այդ թվում` | |
քաղա-քային |
գյուղա-կան | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Բնակարաններում հեռախոս տեղադրելու համար տրված դիմումների քանակը |
410 |
հատ |
|
|
|
Տեղադրված հեռախոսային ապարատների քանակը տարվա վերջի դրությամբ |
420 |
-''- |
|
|
|
5. Կապի աշխատանքի որակը
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ընդա-մենը |
այդ թվում` | |
քաղա-քային |
գյուղա-կան | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
Միջազգային հեռախոսակայանների չաշխատած ժամերը |
510 |
կապուղի/ |
|
X |
X |
Միջքաղաքային հեռախոսակայանների չաշխատած ժամերը |
520 |
-''- |
|
|
|
Միջազգային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները) |
530 |
-''- |
|
X |
X |
Միջքաղաքային մայրուղային գծերի խափանումները (վնասվածքները) |
540 |
|
|
|
|
Ընդունվել են հայտեր հեռախոսակայանների հեռախոսային խափանումների վերաբերյալ |
550 |
հատ |
|
|
|
Հայտնաբերվել են խափանումներ հեռախոսակայաններում |
560 |
-''- |
|
|
|
դրանցից՝ վերացվել են մեկ օրվաընթացքում |
551 |
-''- |
|
|
|
Ղեկավար | _____________________ | _____________________ |
(Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | |
Լրացնող |
_____________________ |
_____________________ |
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն, պաշտոն) |
_____________________ |
__ ___________200__թ. | |
(Հեռախոսահամար(ներ) |
(լրացման ամսաթիվը) | |
Էլեկտրոնային փոստ |
______________________@____________________ |