Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.01.2006-01.01.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12.26/32(209) Հոդ.432
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.10.2005
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305458

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 հոկտեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 18-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 41-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Միջազգային և ներհանրապետական (միջքաղաքային) հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 41-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 32-Ն որոշումը:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի

28 հոկտեմբերի 2005 թ.
թիվ 18-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

1.3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Հեռախոսային կապուղիներ (բաժին 1), Միջքաղաքային հեռախոսային կայանների ունակությունը (բաժին 2), Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը (բաժին 3):

2.1. 110-121 տողերում արտացոլվում է միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով (սարքերով), լրացվում է միայն այն կազմակերպությունների կողմից, որոնց հաշվեկշռում առկա են այդ սարքավորումները (սարքերը):

Միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը որոշվում է բոլոր տեղամասերի հաղորդման գծերի կտրվածքով՝ դրանց երկարության և տոնային հաճախականության կապուղիների (հաղորդման համակարգերի տարբեր սարքերի կիրառմամբ), ինչպես նաև հեռախոսային կապուղիների (որոնք առաջացել են լարերի ֆիզիկական զույգերով) քանակի արտադրյալների հանրագումարով: Միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարության մեջ չի ներառվում կապի սիմետրիկ և կոակսալ մալուխային ու ռադիոռելեային գծերի ռեզերվի գծային, ինչպես նաև խմբակային տրակտերի պահեստային գծերի երկարությունը:

2.2. 111-112.4 տողերում առանձնացվում է միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են մայրուղային (111-111.4) և միջպետական (112-112.4) կապի ցանցերում՝ հաշվի առնելով այն հեռախոսային կապուղիները, որոնք վարձակալությամբ տրվել են այլ կազմակերպություններին: Կապուղիների երկարությունը և քանակը լրացվում են հեռախոսային ցանցի սխեմաների և այլ փաստաթղթերի հիման վրա:

2.3. 111.1 և 112.1 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը օդային գծերով) հաշվի է առնվում միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը կապի օդային գծերի մալուխային ներդիրների վրա:

2.4. 111.2 և 112.2 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը մալուխային գծերով) հաշվի է առնվում միջքաղաքային հեռախոսային այն կապուղիների երկարությունը, որոնք կապի միացման մալուխային գծերով կապվում են ռադիոռելեային և տիեզերային կապի կայաններին, այլ կազմակերպությունների կողմից սպասարկվող և չսպասարկվող կապի կետերին:

2.5. 111.3 և 112.3 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը ռադիոռելեային գծերով) արտացոլվում է կապի մալուխային գծերի ռադիոռելեային ներդիրների վրայի և կապի ռադիոռելեային միացման գծերով միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը:

2.6. 111.4 և 112.4 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը կապի արբանյակային գծերով) արտացոլվում է մայրուղային և միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են կապի արբանյակային գծերով:

2.7. 120 տողում արտացոլվում է միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են հաղորդման թվային համակարգով: Տվյալ տողում բերված տվյալների անճշտությունների վերացման նպատակով միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը հաշվառվում է այն կազմակերպության կողմից, որի հաշվեկշռում առկա են այլ կազմակերպությունների ներշրջանային գծերը խտացնող հաղորդման համակարգի սարքավորումներ:

2.8. 130 տողում արտացոլվում են վերջնամասային միջքաղաքային հեռախոսային կապուղիների քանակը, որոնք հաղորդման տարբեր համակարգերի վերջնամասային սարքավորումներով առաջացել են կապի օդային, մալուխային, ռադիոռելեային և արբանյակային գծերի վրա: Այս տողում լրացվում է բոլոր վերջնամասային կապուղիների քանակը, որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով, անկախ այն բանից, թե դրանք հասցված են կոմուտատոր, ավտոմատ կամ կիսաավտոմատ կապի տեղամաս, տրված են վարձակալության, փոխանցվում են տոնային հեռագրատանը կամ օգտագործվում են ցածր հաճախականության տարանցման (փոխանցման) համար:

2.9. 131 տողում լրացվում է միայն գործածության մեջ դրված կապուղիների քանակը, այսինքն` սպառողին հասցված կապուղիները:

2.10. 131.1 տողում արտացոլվում է գործածության մեջ դրված վերջնամասային հեռախոսային կապուղիների քանակը:

2.11. 140 տողում արտացոլվում է բոլոր ելակետային կապուղիների քանակը, որոնք ունեն ելակետային ավտոմատ սարքեր և ներշրջանային կապի ավտոմատ սարքեր, 150 տողում՝ ազգային կապուղիների քանակը, որոնք ունեն ելակետային ավտոմատ սարքեր, իսկ 160 տողում՝ միջազգային կապուղիների քանակը, որոնք ունեն ելակետային ավտոմատ սարքեր:

2.12. 2-րդ բաժնի առաջին սյունակում (մոնտաժված ունակությունը) լրացվում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա միջքաղաքային հեռախոսային կայանների մոնտաժված ունակությունը տարվա վերջի դրությամբ, իսկ 2-րդ սյունակում՝ գործածության մեջ դրված ունակությունը:

2.13. 210 տողի (միջքաղաքային կոմուտատորներ) մոնտաժված և գործածության մեջ դրված ունակությունները որոշվում են միջքաղաքային կոմուտատորներով ըստ կապի ձեռքի կոմպլեկտների քանակի, որոնք ներառված են ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կայաններում:

2.14. 220 տողի (ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կապի սարքավորումներ) մոնտաժված և գործածության մեջ դրված ունակությունները պետք է համապատասխանեն ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կայանների զոնային կապի կապուղիների և գծերի քանակի հանրագումարին, որոնք առանձնացվում են 221-223 տողերում:

2.15. 3-րդ բաժնի (Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը) լրացման կարգը նույնն է ինչ 2-րդ բաժնինը:

2.16. 410 տողում (Միջքաղաքային հեռախոսային կապի խոսակցության կետերի քանակը) լրացվում է այն միջքաղաքային հեռախոսային կապի կետերի քանակը, որոնցում կատարվում է միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերների ընդունում հաճախորդից, անկախ այն բանից՝ կայանները ապահովված են հեռախոսախցիկներով, թե ոչ, ինչպես նաև այն ավտոմատ խոսակցական կետերը, որտեղ կիրառվում են էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ: Հաշվետու տարվա ընթացքում ժամանակավոր բացվող հեռախոսային խոսակցության կետերը հաշվետվության մեջ չեն ներառվում: 410 տողի տվյալները պետք է համապատասխանեն «Կապի կազմակերպությունների մասին» ձև թիվ 18-կապ հաշվետվության 3-րդ բաժնի տվյալների հետ (41-կապ հաշվետվության 410 տողի և ձև թիվ 18-կապ հաշվետվության 410 տողի 2-րդ սյունակի հանրագումարը պետք է համապատասխանի ձև թիվ 18-կապ հաշվետվության 410 տողի առաջին սյունակի տվյալներին):

 

Ներմուծեք նկարագրությունը_618

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայություն

 Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը


Ով է ներկայացնում___________________________
                                            (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________
_________________________________________ 
 

Գտնվելու վայրը
______________________ 
_____________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը _________________ Համայնքը_____________ 
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
41-ԿԱՊ
 (տարեկան)

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի
28 հոկտեմբերի 2005 թ.
թիվ 18-Ն որոշմամբ

«Տպագրված է»

 

 Չլրացնել ß

ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ
ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

200____ թ.   համար
 

1. Հեռախոսային կապուղիներ
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

 

Ա

Բ

1

Միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարությունը, հազար կապուղի/կմ

110

 

այդ թվում՝ մայրուղային կապ, ընդամենը

111

 

դրանից` օդային գծերով

111.1

 

մալուխային գծերով

111.2

 

ռադիոռելեային գծերով

111.3

 

արբանյակային գծերով

111.4

 

միջքաղաքային կապ, ընդամենը

112

 

դրանից`  օդային գծերով

112.1

 

մալուխային գծերով

112.2

 

ռադիոռելեային գծերով

112.3

 

արբանյակային գծերով

112.4

 

Կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են հաղորդմանթվային   համակարգով

120

 

դրանցից` օպտիկաթելքային մալուխներով

121

 

Վերջնամասային բոլոր հեռախոսային կապուղիների քանակը, որոնք առաջացել են վերջնամասային խտացման սարքավորումներով, հատ,  ընդամենը

130

 

դրանցից` գործածության մեջ դրված կապուղիների քանակը

131

 

131  տողից`

վարձակալված հեռախոսային կապուղիների քանակը

131.1

 

վերջնամասային միջազգային կապուղիներով

131.2

 

Էմ-10 Ցե կայանի կոմպլեկտներով Էմ Ջի Էլ (երկլարային ձեռքի

սպասարկման) ավտոմատ կապուղիների քանակը

131.3

 

կապի ծառայողական նպատակներով օգտագործվող կապուղիների

քանակը  

131.4

 

որոնք առաջացել են հաղորդման թվային համակարգերով

131.5

 

Ելակետային ավտոմատ սարքեր ունեցող հեռախոսային կապուղիների քանակը

140

 

Ելակետային ավտոմատ սարքեր ունեցող ազգային կապուղիների քանակը

150

 

Ելակետային ավտոմատ սարքեր ունեցող միջազգային կապուղիների քանակը

160

 

 

2. Միջքաղաքային հեռախոսային կայանների ունակությունը
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

ունակությունը (կապուղի)
  

մոնտաժ-ված

գործածության մեջ դրված

Ա

Բ

1

2

Միջքաղաքային կոմուտատորներ, ընդամենը

210

 

 

Ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կապի սարքավորումներ

220

 

 

այդ թվում՝  կոորդինատային համակարգեր (ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կապ-2, ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կապ-3 և ուրիշներ)

221

 

 

քվազիէլեկտրոնային և էլեկտրոնային
կոմուտացիոն հեռախոսային կայաններ

222

 

 

ավտոմատ զոնային հեռախոսային կապի սարքավո-րումներ (և զոնային կապի այլ կոմպլեկտներ)

223

 

 

 

3. Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

ունակությունը (կապուղի)
  

մոնտաժ-ված

գործածության մեջ դրված

Ա

Բ

1

2

Միջազգային կոմուտատորներ,  ընդամենը

310

 

 

Ավտոմատ միջազգային հեռախոսային կապի սարքավորումներ

320

 

 

դրանցից ՝ քվազիէլեկտրոնային և էլեկտրոնային համակարգով

321

 

 

 

Միջքաղաքային հերախոսային կապի խոսակցության կետերի քանաքը, հատ (410)

 

Ղեկավար _____________________ _____________________
զգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող

_____________________

_____________________

(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

զգանուն, անուն)

(Ստորագրություն, պաշտոն)

_____________________

__  ___________200__թ.

(Հեռախոսահամար(ներ)

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ

______________________@____________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.10.2009, թիվ 22-Ն 01.01.2010, N 18-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան