«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2007 թվականի N 587-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինության` Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի 38 շենքի N 17 ծառայողական բնակարանը` 73,91 քառ. մետր ընդհանուր մակերեսով, նվիրաբերել այնտեղ բնակվող` պաշտոնաթող միլիցիայի փոխգնդապետ Արամ Մաթևոսյանին` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները, բնակելի տարածքի նվիրաբերության պայմանագրի կնքումը` առաջարկելով գույքային իրավունքի պետական գրանցումն իրականացնել քաղաքացու միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|