«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հոկտեմբերի 2004 թ |
N 242-Ն |
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 392-րդ հոդվածի 4-րդ կետը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերստուգվող անձի մոտ ստուգում իրականացնելու ընթացքում վերստուգող խմբի ղեկավարի կողմից վերստուգվող անձի առանձին ծառայողական տարածքների կնքման ակտի ձևը, ըստ Հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1
Ա Կ Տ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերստուգվող անձի մոտ ստուգում իրականացնելու ընթացքում վերստուգող խմբի ղեկավարի կողմից վերստուգվող անձի առանձին ծառայողական տարածքների կնքման վերաբերյալ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի _______________________________________________________________ (վերստուգումների համար Կենտրոնական բանկի լիազորված ստորաբաժանման անվանումը)
«__/__» 20__ թ. թիվ ____/__ վերստուգման լիազորագրի համաձայն _______________________________________________________________ (վերաստուգվող անձի անվանումը)
վերստուգում իրականացնող խմբի կողմից «__/__» 20__թ. ժամ __/__/__ -ին,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի _______________________________________________________________ (վերստուգումների համար Կենտրոնական բանկի լիազորված ստորաբաժանման անվանումը)
թիվ _/_ կնիքով կնքվեց _______________________________________________________________ (կնքվող տարածքի անվանումը)
2. Կնքված տարածքը պատասխանատու պահպանության հանձնվեց _______________________________________________________________ (վերստուգվող անձի կամ այլ անձի անվանումը)_______________ _______________________________________________________________ (պատասխանատու աշխատակցի պաշտոնը, անունը և ազգանունը)
3. Սույն ակտը կազմվեց 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվեց պատասխանատու աշխատակցին:
|
(հավելվածը խմբ. 14.03.06 N 96-Ն)