Գլխավոր տեղեկություն
Համար
N 219
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.05.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.30/9(42)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
02.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1998

040.0219.02.04.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 ապրիլի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 1998 թվականի N 219

քաղ. Երևան

 

«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրումային քաղաքականության իրականացման և ներդրումների ներգրավման գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. «Ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման հայկական գործակալություն» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության` հիմնադրի լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

(1-ին կետն ուժը կորցրել է հիմնադրի լիազորությունները վերապահելու մասով` 20.04.00 N 194)

2. (կետն ուժը կորցրել է 20.04.00 N 194)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության ֆինանսավորման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

«Գրանցված է»
Հայաստանի Հանրապետության
ձեռնարկությունների պետական
ռեգիստրի կողմից
199 թ. ___________
Գրանցման N ______________
Վկայական N______________
պետական ռեգիստրի շրջանային բաժնի պետ
_______________________
_______________________
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 2-ի N 219 որոշմամբ
     

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության

(կանոնադրությունն ուժը կորցրել է 20.04.00 N 194)