«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 մայիսի 2007 թ. |
N 225-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 791-րդ հոդվածները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 30-ի N 88-Ա որոշումը, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի փետրվարի 27-ի N Ref.out./SP/123 գրությամբ ներկայացված ճշգրտված սակագնի հաշվարկը, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության պայմանագրային երկրորդ տարվա սակագների ճշգրտման արդյունքը պայմանագրային չորրորդ տարի տեղափոխելու վերաբերյալ առաջարկը, և այն, որ պայմանագրային առաջին և երկրորդ տարվա բազիսային սակագները նույնն են՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Վերահաստատել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 30-ի «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 89-Ն որոշմամբ սահմանված սակագները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |