«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2007 թվականի N 525-Ն
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 11.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «07. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված ծախսերը` 10304.5 հազ. դրամը, բաշխել` «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիր» պարբերականի հրատարակման համար` 10304.5 հազ. դրամ` համաձայն հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 2.060.9 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 4.637.0 հազ. դրամ, ինն ամիս` 7.213.2 հազ. դրամ, տարեկան` 10.304.5 հազ. դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
Հրատարակման անվանումը | Քանակը (հատ) |
Տարեկան տպագրման ենթակա համարների քանակը (հատ) |
Մեկ համարի |
Տարեկան ընդհանուր ծավալը (մամուլ) |
Մեկ մամուլի միջին գինը (դրամ) |
Գումարը (դրամ) |
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիր» պարբերական (300 օրինակ տպաքանակի տպագրության դեպքում) |
300 | 2 | 122,672 | 73.603,2 | 140 | 10.304.448 |
Ընդամենը | 10.304.448 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |