Գլխավոր տեղեկություն
Համար
N 80-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2007-25.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.06.01/15(255) Հոդ.230
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.03.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007220

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 մարտի 2007 թ.

N 80-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ, ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԲԱԺՆԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԿԱՄ ԽՈՇՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱՂՏՆԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԵՎ «ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը  և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Թողարկողների, հաշվետու թողարկողների բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատերի և ղեկավարների կողմից գաղտնի համարվող տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Գաղտնիությունը հարգելու մասին» դիմումի ձևը` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

 Տ. Սարգսյան


2007 թ. մարտի 26
 Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի մարտի 20-ի
թիվ 80-Ն որոշմամբ

 

ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ, ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԲԱԺՆԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԿԱՄ ԽՈՇՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱՂՏՆԻ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է թողարկողների, հաշվետու թողարկողների բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատերի և ղեկավարների կողմից գաղտնի համարվող տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը:

2. Սույն կարգի իմաստով՝ հաշվետու թողարկողի ղեկավար է համարվում հաշվետու թողարկողի տնօրենների խորհրդի (նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամը, գործադիր տնօրենը (գործադիր մարմնի անդամը), վերստուգիչ մարմնի անդամը կամ այլ պաշտոնատար անձը (ստորաբաժանման ղեկավար կամ խորհրդատու):

3. Սույն կարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

4. Յուրաքանչյուր թողարկող, հաշվետու թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատեր, հաշվետու թողարկողի ղեկավար (այսուհետ՝ պատասխանատու անձ) հաշվետվության մեջ կամ հայտարարագրում ներառման ենթակա որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ իրավունք ունի համարել գաղտնի (որպես առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող) և խուսափել դրա հրապարակումից: Այս դեպքում նշված տեղեկությունները կամ փաստաթղթերը ներկայացվում են միայն Կենտրոնական բանկ՝ սույն կարգի 2-րդ գլխով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

5. Պատասխանատու անձը կարող է գաղտնի տեղեկատվությունը չլրացնել հաշվետվության մեջ կամ հայտարարագրում, իսկ գաղտնի փաստաթուղթը չկցել հաշվետվությանը կամ հայտարարագրին: Այս դեպքում հաշվետվության կամ հայտարարագրի համապատասխան մասում պետք է բացահայտվի.

5.1) գաղտնի տեղեկատվության կամ փաստաթղթի գոյության փաստը, և

5.2) այն հանգամանքը, որ գաղտնի տեղեկատվությունը չի լրացվել հաշվետվության մեջ կամ հայտարարագրում և ներկայացվել է Կենտրոնական բանկ առանձին տեղեկանքով, և/կամ

5.3) այն հանգամանքը, որ գաղտնի փաստաթուղթը չի կցվել հաշվետվությանը կամ հայտարարագրին և ներկայացվել է միայն Կենտրոնական բանկ:

6. 5.2 և 5.3 ենթակետերում նշված տեղեկանքը կամ գաղտնի փաստաթուղթը պետք է պարունակի «ԳԱՂՏՆԻ ՄԱՍ» նշումը և կցվի գաղտնիությունը հարգելու մասին դիմումին: Դիմումը պետք է ներառի.

6.1) կից ներկայացվող գաղտնի տեղեկատվության կամ փաստաթղթերի ցանկը և էջերի քանակը,

6.2) նշում այն մասին, թե կոնկրետ որ հաշվետվության մեջ կամ հայտարարագրում է բաց թողնված տվյալ տեղեկատվությունը կամ փաստաթուղթը (հաշվետվության կամ հայտարարագրի անվանումը և ներկայացման ամսաթիվը),

6.3) այն ժամանակահատվածը, որի ընթացքում կից ներկայացվող տեղեկատվությունը կամ փաստաթուղթը համարվում է գաղտնի,

6.4) մանրամասն հիմնավորում, թե ինչու և ինչ հանգամանքների պատճառով է կից ներկայացվող տեղեկատվության կամ փաստաթղթի հրապարակման բացառումն անհրաժեշտ ներդրողների շահերը պաշտպանելու տեսակետից,

6.5) այն անձի անունը, ազգանունը և հեռախոսի համարը, ում հետ կարելի է կապվել ներկայացվող տեղեկատվության կամ փաստաթղթի առնչությամբ:

7. Դիմումի ձևը սահմանված է հավելված 2-ում:

8. 5.2 և 5.3 ենթակետերում նշված տեղեկանքը կամ գաղտնի փաստաթուղթը և դիմումը պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն փակ ծրարով, որի վրա պետք է լինի.

8.1) վերևի աջ անկյունում՝ «ԳԱՂՏՆԻ» նշագիրը և առաքողի ստորագրությունը (եթե պատասխանատու անձն իրավաբանական անձ է, ապա պետք է նաև վավերացված լինի կնիքով).

8.2) ներքևի ձախ անկյունում՝ պատասխանատու անձի կողմից լրացված՝ փաստաթղթի ներքին գրանցման համարը.

8.3) նշում այն մասին, թե ում է հասցեագրված.

8.4) պատասխանատու անձի անվանումը և գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը և բնակության վայրը):

9. Եթե պատասխանատու անձը ներկայացնում է պետական գաղտնիք համարվող տեղեկություններ, ապա ներկայացվող փակ ծրարի վերևի աջ անկյունում «ԳԱՂՏՆԻ» նշագրի փոխարեն պետք է լինի «ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ» կամ «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ» նշագիրը:

10. Փակ ծրարը Կենտրոնական բանկ պետք է ներկայացվի այն աշխատանքային օրվա ընթացքում, երբ ներկայացվում է հաշվետվությունը կամ հայտարարագիրը, որի համապատասխան մասում բացահայտվել է գաղտնի տեղեկատվության կամ փաստաթղթի գոյության փաստը:

11. Եթե պատասխանատու անձը չի պահպանել սույն կարգով սահմանված պահանջները, ապա գաղտնիության դիմումը ենթակա չէ քննարկման:

 

 

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի մարտի 20-ի
թիվ 80-Ն որոշմամբ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ

Ձ ԵՎ

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ

Խնդրում եմ հարգել կից ներկայացվող հետևյալ տեղեկատվության (փաստաթղթերի) գաղտնիությունը.

Հ/հ

Կից ներկա-
յացվող
տեղեկա-
տվության
(փաստա-
թղթերի)
ցանկը

 

Էջերի
քանակը
Հաշվետվության կամ
հայտարարագրի անվանումը
և ներկայացման ամսաթիվը,
որում բաց թողնված է տվյալ
տեղեկատվությունը
(փաստաթուղթը)
Ժամանակահատվածը,
որի ընթացքում կից
ներկայացվող
տեղեկատվությունը
(փաստաթուղթը)
համարվում է գաղտնի
(օր/ամիս, տարի)
         
         
         

 

Մանրամասն հիմնավորում, թե ինչու և ինչ հանգամանքների առկայության
պատճառով է կից ներկայացվող տեղեկատվության (փաստաթղթի) հրապարակման
բացառումն անհրաժեշտ ներդրողների շահերը պաշտպանելու տեսակետից

 

 

Անձի անունը, ազգանունը և հեռախոսի համարը, ում հետ կարելի է կապվել
ներկայացվող տեղեկատվության կամ փաստաթղթի առնչությամբ

 

 


    ___________________________
Դիմողի անունը, ազգանունը, ստորագրությունը
__________
ամսաթիվը

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.03.2008, թիվ 68-Ն 25.04.2008, N 80-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան