Գլխավոր տեղեկություն
Համար
N 337-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.07.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.15/20(197) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.07.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հուլիսի 2005 թ.

N 337-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 303 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Պետրոս Մխիթարյանի 2005 թվականի հուլիսի 7-ի միջնորդագիրը՝ ք. Երևան, Մաշտոցի 21 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 303) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Պետրոս Մխիթարյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 303 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. հուլիսի 14
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան