Գլխավոր տեղեկություն
Համար
N 330
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (18.03.1999-13.01.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.10.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 1996 թվականի N 330

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 27 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության այն պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց ուսանողներին և սովորողներին տրվում է ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք (կցվում է):

2. Սահմանել, որ ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանի, Արարատյան Հայրապետական թեմի դպրանոցի և Շիրակի թեմի ընծայարանի սաները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկի մասին» N 588, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 23-ի N 588 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 262 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 23-ի N 588 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 112 որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 10-ից:
 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի
 N 330 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Երևանի պետական համալսարան

այդ թվում`

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

այդ թվում`

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջ

Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտ

Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ

Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ

Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտ

Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտ

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Հայկական գյուղատնտեսական ակադեմիա

այդ թվում`

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոց

Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոց

Երևանի պարարվեստի ուսումնարան

Երևանի օլիմպիական հերթափոխի հանրապետական և Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարաններ

 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը

 

Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը

 

Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը

 

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը

 

(ցանկը լրաց. 18.03.99 N 164)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.01.2000, N 15 13.01.2000, N 330
18.03.1999, N 164 18.03.1999, N 330
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան