Գլխավոր տեղեկություն
Համար
N 146-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.07.25/20.1 Հոդ.284.4
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.05.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007273

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ


15 մայիսի 2007 թ.

N 146-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում (այսուհետ` կանոնագիրք)» կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) կանոնագրքի 75.1 կետից հետո լրացնել 75.1.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«75.1.1. Մասնագիտացված անձը, ի լրումն սույն կանոնագրքի 75.1 կետում սահմանված ձևերի, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ընթացիկ հաշվետվություն` սույն կանոնագրքի 66.4-6ՄԱ ձևին համապատասխան».

2) կանոնագրքի 75.2, 75.3, 75.4 և 75.5 կետերում «75.1 կետում» բառերը փոխարինել «75.1 և 75.1.1 կետերում» բառերով.

3) կանոնագրքի 75.6 կետում «սույն կանոնագրքի» բառերից հետո լրացնել «75.1.1» թիվը.

4) կանոնագրքի 66.4-5ՄԱ ձևից հետո լրացնել 66.4-6ՄԱ ձևը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. մայիսի 17
Երևան



Ձև 66.4-6ՄԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

(ամսական)

Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 75-րդ գլխի համաձայն

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԵՎ ԴՐԱ ՏԱՐՐԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

__________________
մասնագիտացված անձի անվանումը

Հաշվատու ժամանակաշրջան ________________

 

ամիս

տարի

(հազար դրամ)

Ամսվա օրեր

Հաշվեկշռային մեծություններ

Նորմատիվային սեփական
կապիտալի հաշվարկի
համար անհրաժեշտ
հիմնական
կապիտալից պակասեցվող
գումարներ

Նորմատիվային լրացուցիչ
կապիտալի հաշվարկին չմասնակցող գումարներ

Նորմատիվների հաշվարկին մասնակցող

Հիմնական կապիտալ

Լրացուցիչ կապիտալ

Ընդհանուր կապիտալ (1+2)

Հիմնական կապիտալ  (1-4)

Լրացուցիչ կապիտալ (2-5)

Լրացուցիչ կապիտալ
(ոչ ավելի,
քան 6-րդ սյունակի հիմնական կապիտալի
50%-ը)

Սեփական կապիտալ (6+8)

 

1

2

3

4

5

6

7

8

9

1

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

 

 

 

 

8

 

 

 

 

 

 

 

 

 

9

 

 

 

 

 

 

 

 

 

10

 

 

 

 

 

 

 

 

 

11

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

 

 

 

 

 

 

 

 

. . . . .

 

 

 

 

 

 

 

 

 

30

 

 

 

 

 

 

 

 

 

31

 

 

 

 

 

 

 

 

 

Միջին

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սույն ձևի 1-ին սյունակի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունը կազմված է մասնագիտացված անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումարի, էմիսիոն եկամտի, կուտակված շահույթի (վնասի) և պահուստային կապիտալի հանրագումարից:

Սույն ձևի 2-րդ սյունակի լրացուցիչ կապիտալի հաշվեկշռային մեծությունը կազմված է վերագնահատումից և վերաչափումից տարբերություններից:

Այն օրերին, երբ մասնագիտացված անձի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), լրացվում են նախորդ օրվա տվյալները:

Գործադիր մարմնի ղեկավար`

_________________________

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ`

__________________________