Գլխավոր տեղեկություն
Համար
N 437-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.05.2006-04.08.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.03/3(121) Հոդ.23
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.12.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.08.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

17 դեկտեմբերի 2002 թ.

 N 437-Ն

 
 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 12-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 283-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է`

(նախաբանը խմբ. 10.06.05 N 298-Ն)

1. Հաստատել «Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված իրավական ակտի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող արժութային դիլերները սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում կարող են իրականացնել կանխիկ գործառնություններ:

31. Սահմանել, որ օդանավակայաններում գործող արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող արժութային դիլերներն իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումների ընդունում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի թիվ 2 որոշման:

(3.1-ին կետը լրաց. 26.08.03 N 305-Ն)

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. դեկտեմբերի 20
ք. Երևան

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 437-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  12

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող արժութային դիլերների (այսուհետև` արժութային դիլեր) լիցենզավորման և կարգավորման ընթացակարգերը, ինչպես նաև արժութային դիլերների կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգը:

(1-ին կետը լրաց. 10.06.05 N 298-Ն, փոփ. 01.03.06 թիվ 84-Ն)

2. Արտարժութային դիլերային գործունեություն է համարվում Քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխան կնքված հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա արտարժույթի անկանխիկ առուվաճառքը` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ, կամ որևէ այլ պայմանով և (կամ) նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ հանդես գալը: Արտարժութային դիլերային գործունեություն իրականացնող անձինք արտարժութային դիլերային առք ու վաճառքով կարող են զբաղվել նաև իրենց անունից և իրենց հաշվին:

(2-րդ կետը լրաց. 14.10.03 N 346-Ն, խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

21. Արժութային դիլերներին արգելվում է իրականացնել այլ գործունեություն` բացառությամբ արժեթղթերի բրոքերային (դիլերային) գործունեության` համապատասխան լիցենզիաների առկայության դեպքում:

(2.1-ին կետը լրաց. 01.03.06 թիվ 84-Ն)

22. Արժութային դիլերն իր գործունեությունը միայն կարող է իրականացնել Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայում նշված գործունեության վայրում:

(2.2-րդ կետը լրաց. 01.03.06 թիվ 84-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի),

բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները: Այն դեպքերում, երբ լիցենզավորվող անձը իր գործունեությունը իրականացնելու է ոչ թե իր գրանցման վայրում, այլ տարածքային ստորաբաժանումում, ապա Կենտրոնական բանկ ներկայացվում է նաև առանձնացված տարածքային ստորաբաժանման հաշվառման վկայականի պատճենը,

գ) իրավաբանական անձի դեպքում` իրավասու մարմնի որոշումը իրավաբանական անձի ղեկավարի (գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ իրականացնող անձ) նշանակման մասին,

դ) տեղեկանք բանկից (բանկերից)` ֆիզիկական և իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն 1 միլիոն դրամ գումարի առկայության մասին,

ե) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

զ) հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,

է) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, 

ը) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից` հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման կամ ունենալու մասին,

թ) տեղեկանք` լիցենզավորվող անձի (անձանց) մասին. անհատ ձեռնարկատերերի համար (Հավելված 3-ի ենթահավելված 3.1), իրավաբանական անձանց համար (Հավելված 3-ի ենթահավելված 3.2),

ժ) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատիրոջ կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարի համար իրավասու պետական մարմնից տեղեկանք` դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու, և քրեական գործով որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված չլինելու վերաբերյալ,

ժա) լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար ներկայացված պատասխանատու անձի (անձանց) (այսուհետ` աշխատակից) Կենտրոնական բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայականը (վկայականները),

ժբ) աշխատակցի համար իրավասու պետական մարմնից տեղեկանք` դատվածություն չունենալու, և քրեական գործով որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված չլինելու վերաբերյալ:

Հայտարարագրերը և ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատիրոջ կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի իրավասու անձի կողմից, ընդ որում, պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

Ներկայացվող տեղեկանքների վաղեմությունը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից չպետք է գերազանցի մեկամսյա ժամկետը:

(3-րդ կետը փոփ. 14.10.03 N 346-Ն, խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

4. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ:

(4-րդ կետը խմբ. 14.10.03 N 346-Ն)

5. Լիցենզավորվող անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը արժութային դիլերին տալիս է լիցենզիա (հավելված 4-ի ենթահավելված 4.1), ինչպես նաև լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիրը (հավելված 5):

Լիցենզիայի ներդիրում լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց (աշխատակիցների) փոփոխության դեպքում արժութային դիլերը այդ մասին դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնելով նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը: Նոր աշխատակից ընդգրկելիս ներկայացվում է նաև սույն կանոնակարգի 3-րդ կետի «ժա» և «ժբ» ենթակետով նախատեսված փաստաթղթերը: Դիմումը տալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված հիմքերով մերժում է դիմումը` նշելով մերժման իրավական հիմքերը:

(5-րդ կետը խմբ. 14.10.03 N 346-Ն, խմբ., փոփ. 01.03.06 թիվ 84-Ն)

6. Մինչև սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելը, թեկնածուները պարտավոր են Կենտրոնական բանկում անցնել մասնագիտական համապատասխանության ստուգում` սույն կանոնակարգի 7-րդ գլխով սահմանված կարգով:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է լիցենզիա ստանալու հայտը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

բ) լիցենզավորվող անձը կամ աշխատակիցը օրենքի (իրավաբանական անձի համար` նաև կանոնադրության) ուժով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով իրավունք չունի զբաղվել արտարժույթի առք ու վաճառքով,

գ) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում փայամասնակցություն ունեցող անձինք, կամ իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձինք կամ աշխատակիցը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն իրավունք չունեն զբաղվել արտարժույթի առք ու վաճառքով (սկսած 2005 թվականի հունիսի 28-ից),

դ) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատերը կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարը կամ լիցենզավորվող անձի աշխատակիցը դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն:

(7-րդ կետը փոփ. 14.10.03 N 346-Ն, խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

8. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

9. Փաստաթղթերի թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում` նշելով թերի ներկայացված բոլոր փաստաթղթերը:

(9-րդ կետը փոփ. 14.10.03 N 346-Ն)

10. Լիցենզիայի հայտը մերժելու դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

11. Հայտը մերժելու դեպքում համապատասխան որոշումը տրամադրվում է հայտատուին` Կենտրոնական բանկի կողմից այդ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում:

(11-րդ կետը խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Լիցենզավորվող անձինք պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ օգտագործման վերցված տարածք: Տարածքի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրից բխող իրավունքները պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:

Վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո անմիջապես կնքվում են նոր պայմանագրեր, և 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք կամ նախկին պայմանագրերի ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթղթեր:

(12-րդ կետը խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

13. Լիցենզիաների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են, ունեն հաշվառման համար, սերիա և հաշվառվում ու պահպանվում են Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից:

14. Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում են լիցենզիայի գրանցամատյաններ, որոնցում պետք է նշվեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները: Նշված ստորաբաժանումը յուրաքանչյուր արժութային դիլերի համար կազմում է անհատական գործ, որին կարվում է նաև լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով վերադարձված լիցենզիան:

(14-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն)

15. Լիցենզիաների գրանցամատյաններում բովանդակվող տեղեկությունները բաց են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Նշված տեղեկությունները պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով տրամադրվում են անվճար` 3 օրվա ընթացքում:

Լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում են պետական տուրքի վճարման դեպքում` 3 օրվա ընթացքում (տուրքի չափը չի կարող գերազանցել դրա տրամադրման համար իրականացվելիք ծախսերը): Լիցենզիաների գրանցամատյաններից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում է անվճար` 3 օրվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՆԵՐԴԻՐԻ ԿԱՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 14.10.03 N 346-Ն)

 

16. Լիցենզիայի, ներդիրի կամ որակավորման վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում հայտատուն դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար և հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով:

Կենտրոնական բանկը կորած լիցենզիայի, ներդիրի կամ որակավորման վկայականի կրկնօրինակը հայտատուին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիցենզիան, ներդիրը կամ որակավորման վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հայտատուն դրա մասին նույնպես հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը հայտատուին տրվում է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ օրը, միաժամանակ նրանից վերցվում է ոչ պիտանի դարձածը:

Լիցենզիաների, ներդիրների կամ որակավորման վկայականների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում:

(16-րդ կետը խմբ. 14.10.03 N 346-Ն)

161. Լիցենզիայի տրամադրման պայմաններից յուրաքանչյուրի փոփոխության դեպքում արժութային դիլերը պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերի կրկնօրինակները:

(16.1-ին կետը լրաց. 01.03.06 թիվ 84-Ն)

17. Արժութային դիլերի գործունեության վայրի, կազմակերպաիրավական տեսակի, անվանման կամ գտնվելու վայրի (ֆիզիկական անձի համար` անվան կամ բնակության վայրի) փոփոխման դեպքում արժութային դիլերը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը և վերաձևակերպման ենթակա լիցենզիան:

Իրավաբանական անձի` առանձնացված ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան այդ իրավաբանական անձից առանձնացված իրավահաջորդին (իրավահաջորդներին), ինչպես նաև իրավաբանական անձի` բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան բաժանված իրավաբանական անձին (անձանց) տրվում է միայն սույն կանոնակարգին համապատասխան:

Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է արժութային դիլերի կողմից համապատասխան հայտը Կենտրոնական բանկ մուտք լինելու պահից տասն օրվա ընթացքում:

Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ Կենտրոնական բանկը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

Լիցենզիայի վերաձևակերպման հայտերը մերժվում են սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում` լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով` իրականացվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովում` սույն կանոնակարգի 2-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում:

Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակի տրման համար գանձվում է պետական տուրք` օրենսդրությամբ սահմանված կարգով:

(17-րդ կետը խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 6

(գլուխը խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ

(վերնագիրը խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

 

18. Արժութային դիլերների կողմից այլ վայրում ևս արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու համար արժութային դիլերը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) արժութային դիլերի կողմից այլ վայրում ևս արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու մասին հայտ` նշելով նախկինում իր ստացած լիցենզիայի վավերապայմանները (հավելված 6),

բ) գրավոր հայտարարություն` նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

գ) իրավաբանական անձի համար` կանոնադրության պատճենը և առանձնացված ստորաբաժանման հաշվառման մասին իրավասու մարմնի կողմից տրված վկայականի պատճենը,

դ) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

ե) տեղեկանք բանկից (բանկերից)` լիցենզավորվող անձի` հայկական դրամով և (կամ) առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում համապատասխան գումարի (բացի գլխամասի գործունեության համար անհրաժեշտ 1 մլն դրամից կամ դրան համարժեք առաջին խմբի արտարժույթից, յուրաքանչյուր գործունեության նոր վայրի համար ավելացվում է նույնչափ գումար) առկայության մասին,

զ) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

է) հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,

ը) աշխատակցի վերաբերյալ սույն կանոնակարգի 2-րդ գլխի 3-րդ կետի «ժա» և «ժբ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

Հայտարարագրերը և  ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատիրոջ կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի իրավասու անձի կողմից, ընդ որում, պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

Ներկայացվող տեղեկանքների վաղեմությունը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից չպետք է գերազանցի մեկամսյա ժամկետը:

19. Արժութային դիլերի կողմից արտարժույթի դիլերային առք ու վաճառք այլ վայրում ևս իրականացնելու լիցենզիա ստանալու հայտը մերժվում է սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

20. Սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու պահից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է որոշում` արտարժույթի դիլերային առք ու վաճառքը այլ վայրերում ևս իրականացնելու լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու վերաբերյալ:

Հայտը մերժելու դեպքում համապատասխան որոշումը տրամադրվում է հայտատուին Կենտրոնական բանկի կողմից այդ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում:

Արժութային դիլերին արտարժույթի դիլերային առք ու վաճառքը այլ վայրերում ևս իրականացնելու լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը արժութային դիլերին տալիս է արտարժույթի դիլերային առք ու վաճառքը այլ վայրում ևս իրականացնելու լիցենզիա (հավելված 4-ի ենթահավելված 4.2), ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիրը (հավելված 5):

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

արժութային դիլերների ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՔՆՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն)

 

21. Արժութային դիլերի լիցենզիայի ներդիրում նշված անձինք (այսուհետև` թեկնածուներ) պետք է բավարարեն հետևյալ մասնագիտական չափանիշներին`

Հայաստանի Հանրապետության արժութային օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն,

իրենց կողմից իրականացվող արժութային գործառնությունների իմացություն:

(21-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն)

22. Թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը` տեստային եղանակով, համակարգչի միջոցով:

(22-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն)

23. Թեկնածուները պարտավոր են Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) քննությանը մասնակցելու հայտ (հավելված 7),

բ) որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

24. Գրավոր քննության տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից:

Հարցերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումներն ու փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից:

(24-րդ կետը խմբ. 14.10.03 N 346-Ն)

25. Տեստում պարունակվող հարցերի թիվը 30 է: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե:

26. Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:

27. Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել քննությանը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել օրենքներից և այլ իրավական ակտերից ու այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուս թեկնածուների հետ:

Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

28. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները ամփոփվում են մինչև հանձնաժողովի նիստը և ներկայացվում հանձնաժողովի նիստին:

29. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է`

մինչև 21 միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին,

 21 և ավելի միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

(29-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն)

30. Որակավորման քննության դրական արդյունքների դեպքում թեկնածուին տրվում է որակավորման վկայական դրա տրամադրման պահից հաշված 3 (երեք) տարի ժամկետով` Կենտրոնական բանկի ձևաթերթի վրա, կնքված վիճակում (հավելված 8): Եթե թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել` որակավորման և մասնագիտական քննություն անցնելու համար:

(30-րդ կետը լրաց. 01.03.06 թիվ 84-Ն)

31. Տեստավորման արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան ուղարկվում են ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

32. Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական ստուգումները իրականացվում են յուրաքանչյուր ուրբաթ` ժամը 10.00-ին:

 

Գ Լ ՈՒ Խ  8

(գլուխը խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ: ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

 

33. Արժութային դիլերն արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ իրականացնելիս ինքնուրույն է սահմանում առք ու վաճառքի փոխարժեքները:

34. Արժութային դիլերը պարտավոր է հաճախորդի համար տեսանելի տեղում փակցնել իր կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների տեսակների ցանկը, աշխատանքային ժամերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի պատճենը:

35. Աշխատանքի ընթացքում արժութային դիլերի աշխատակիցները պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն արժութային դիլերի անվանումը, աշխատողի անունը, ազգանունը:

36. Արժութային դիլերը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգով» թիվ 293-Ն որոշմամբ սահմանված կարգով, ձևով և պարտադիր վավերապայմաններով:

Սույն պահանջները չեն տարածվում արժութային դիլերի և Կենտրոնական բանկի կողմից արժութային դիլելների միջև, ինչպես նաև արժութային դիլերի և հաճախորդների միջև կնքված անկանխիկ արտարժույթի առք ու վաճառքի այն գործառնությունների վրա, որոնց հիմքում առկա են արտարժույթի առք ու վաճառքի` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու պայմանով, գրավոր պայմանագրեր կամ հայտեր, որոնք առնվազն պարունակում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 293-Ն որոշմամբ հաստատված «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգի» 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պայմանները:

(36-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն)

37. Արժութային դիլերների կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց գրանցումների մատյանում (հավելված 9), որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները,

բ) արժութային դիլերի սեփականատիրոջ կողմից ավելացված կամ պակասեցված գումարները (շրջանառության միջոցների ավելացում կամ պակասեցում),

գ) արժութային դիլերի կողմից իրենց գործունեության համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարվող պարտադիր վճարները և արժութային դիլերի կողմից ստացված վարկերը (փոխառությունները):

(37-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն)

38. Գրանցումների մատյանների էջերը կարվում և համարակալվում են արժութային դիլերների կողմից և հաստատվում Կենտրոնական բանկի կողմից:      

Գրանցումների մատյանները արժութային դիլերի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն երեք տարի:

39. Սույն կանոնակարգի իմաստով` գործառնական օր է համարվում արժութային դիլերի կողմից հաճախորդներին սպասարկելու ժամանակը:

Գործառնական օրվա ցանկացած պահին արժութային դիլերի ցպահանջ և ժամկետային հաշիվներում միջոցների գումարը չի կարող պակաս լինել 1 մլն դրամից և/կամ դրան համարժեք առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) արտարժույթից:

40. Գրանցումների մատյաններում արտացոլված տվյալների հիման վրա լրացվում են Կենտրոնական բանկի կողմից պահանջվող հաշվետվությունները արտարժույթի առք ու վաճառքի իրականացվող գործառնությունների գծով:

Արժութային դիլերները պարտավոր են յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, Կենտրոնական բանկ ներկայացնել արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ հաշվետվություն (հավելված 11)` գործարքների ծավալների (անկախ դրանց մեծությունից) վերաբերյալ: Այդ հաշվետվությունները պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչներով կամ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով («Մայքրոսոֆթ էքսել» տարբերակով, ընդ որում` էլեկտրոնային ֆայլերը պետք է պաշտպանված լինեն գաղտնագրով, որը նախապես կտեղեկացվի Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցներին), իսկ այդ ձևերով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:

41. Արժութային դիլերները (բացի ֆիզիկական անձ հանդիսացող արժութային դիլերներից) յուրաքանչյուր ամիս` մինչև հաջորդ ամսվա 10-ը, Կենտրոնական բանկ են ներկայացնում նաև ամսական հաշվեկշիռ:

42. Արժութային դիլերները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են իրենց կողմից իրականացված արտարժույթի առք ու վաճառքի միջին փոխարժեքները` առանձին առքի և առանձին վաճառքի համար, յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՄՓառք= (ԱԾ1*ԱՓ1+ԱԾ2*ԱՓ2+...+ԱԾn*ԱՓn) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾn),
ՄՓվաճառք= (ՎԾ1*ՎՓ1+ՎԾ2*ՎՓ2+...+ՎԾn*ՎՓn) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾn) ,    որտեղ`


ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,
ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,

«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

 

Սույն հաշվարկը կատարվում է արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար, որով գործարք է կատարվել:

43. Արժութային դիլերները ժամանակավորապես կարող են դադարեցնել իրենց կամ իրենց տարածքային ստորաբաժանումների գործունեությունը ոչ ավելի` քան 3 ամսով` նախապես տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին: Արժութային դիլերները իրենց գործունեությունը կարող են վերսկսել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տեղեկացնելուց հետո:

44. Օրենքով սահմանված հիմքերով արժութային դիլերի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ստանալով` արժութային դիլերը լիցենզիան վերադարձնում է Կենտրոնական բանկին` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

45. Արժութային դիլերի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը հիմք չէ մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիցենզիան չվերադարձնելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

46. Արժութային դիլերները պատասխանատվության են ենթարկվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

47. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով: Վերադասության կարգով բողոքարկումը Կենտրոնական բանկում իրականացվում է լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով` իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը` բողոքը ստանալու պահից երեսնօրյա ժամկետում: Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին` որակավորման բացասական եզրակացությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

48. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 12»:

 

Հավելված 1

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ (իրավաբանական անձի համար)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

 __________

 

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա:

 

Իրավաբանական անձի անվանումը _______________________

Կազմակերպական-իրավական ձևը________________________

Գտնվելու վայրը___________________________________

Գործունեության վայրը ______________________________

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _____________

Կից ներկայացնում եմ.

 

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Դիմող`

_______________
(անուն, ազգանուն)

_______________
(ստորագրություն)

 

Հավելված 2

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ (անհատ ձեռնարկատիրոջ համար)

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

 __________

 

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա:

 

Անունը, ազգանունը ________________________________

Բնակության վայրը _________________________________

Գործունեության վայրը ______________________________

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _____________

Կից ներկայացնում եմ.

 

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Դիմող`

_______________
(անուն, ազգանուն)

_______________
(ստորագրություն)

 

 


 Հավելված 3
Ենթահավելված 3.1


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Լիցենզավորվող անձի (անհատ ձեռնարկատեր) մասին

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

1. Անձնական տվյալներ
1.1. Անունը, ազգանունը, հայրանունը _____________________________________


1.2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը


___________
օր/ամիս/տարի

 

1.3. Քաղաքացիությունը ______________________________

                                      ______________________________

 


1.4. Անձնագրի սերիան և համարը _________________

Սոցիալական քարտի համարը _________________


1.5. Բնակության վայրը _____________________

Գործունեության վայրը ___________________


1.6. Հեռախոսահամար

____________

1.7. Էլեկտրոնային փոստի հասցե

_____________

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ


2.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար`

Կազմակերպության անվանումը,
ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը (համարժեք
դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       

3. Աշխատանքային գործունեություն
Այս կետը լրացնելու փոխարեն թեկնածուն կարող է ներկայացնել իր ինքնակենսագրությունը, որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը

3.1. Աշխատանքային գործունեությունը վերջին 5 տարվա կտրվածքով

Կազմակերպության անվանումը,
գտնվելու վայրը, հեռախոսը,
երաշխավորողի անունը

Աշխատանքի
ընդունման և
ազատման
ժամկետները

Պաշտոնը

Աշխատանքային
պարտականությունները

       
       
3.2. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

Անունը, ազգանունը

 

Աշխատանքի
վայրը, պաշտոնը

 

Բնակության վայրը

 

Հեռախոսը

1.

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4. Այլ տեղեկատվություն

4.1. Նշեք Ձեզ փոխկապակցված ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները.

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,
սոցիալական քարտի համարը
(առկայության դեպքում)

 

Աշխատանքի
վայրը,
պաշտոնը

 

Բնակության վայրը

 

Հեռախոսը

1.      
2.      
       

4.2. Արդյոք նախկինում դատվածություն ունեցել եք, կամ ներկայումս գտնվում եք նախաքննության, դատաքննության մեջ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները:
 

Այո c 

Ոչ c 

4.3. Արդյոք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող բանկի կամ վարկային կազմակերպության հանդեպ ժամկետանց պարտավորություններ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները (գումար, ժամկետ, այլ)
 

Այո c Ոչ c

4.4. Արդյոք նախորդող երեք տարիների ընթացքում զրկվել եք արտարժույթի առուվաճառք իրականացնող անձի կամ արտարժույթի սակարկություններ կազմակերպող անձի գործունեության լիցենզիայից (սկսած 2005 թ-ի հունիսի 28-ից):
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:
 

Այո c

Ոչ c 

 5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

 

Ենթահավելված 3.2

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Լիցենզավորվող անձի (իրավաբանական անձ) մասին

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

1. Լիցենզավորվող անձի տվյալները
1.1. Անվանումը ____________________________________________________

1.2. Գտնվելու վայրը/Հասցեն/ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

1.3. Գրանցման ամսաթիվը

_____________
օր/ամիս/տարի

վայրը ________________
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում լիցենզավորվող անձի ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ.
2.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար`

Կազմակերպության անվանումը,
ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը (համարժեք
դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       

3. Տեղեկություններ լիցենզավորվող անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ

3.1. Նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք.

Կազմակերպության անվանումը,
ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը (համարժեք
դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       
3.2. Նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձինք.

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,
սոցիալական քարտի համարը
(առկայություն դեպքում)

 

Բնակության
վայրը

 

Մասնակցության
չափը (համարժեք
դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       

3.2.1. Արդյոք կազմակերպությունում նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձն ունի դատվածություն կամ գտնվում է նախաքննության, դատաքննության գործընթացում
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 

Այո c 

Ոչ c 

4. Այլ տեղեկատվություն

4.1. Արդյոք կազմակերպությունը ունի կամ ունեցել է ՀՀ տարածքում գործող բանկի կամ վարկային կազմակերպության հանդեպ ժամկետանց պարտավորություններ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները (գումար, ժամկետ, այլ)

 

Այո c 

Ոչ c 

4.2. Արդյոք նախորդող երեք տարվա ընթացքում իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող անձինք, կամ իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձինք զրկվել են արտարժույթի առուվաճառք իրականացնող անձի կամ արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձի լիցենզիայից (սկսած 2005 թ-ի հունիսի 28-ից):
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 

Այո c

Ոչ c 

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Տնօրենի անունը, ազգանունը ________________________

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

Կ. Տ.

(հավելվածը խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

 Հավելված 4
Ենթահավելված 4.1

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Լիցենզիան* տրվել է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
__ __________ 200_թ.
թիվ ______ որոշմամբ

Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա թիվ ____

Սույն լիցենզիան տրվում է _____________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի

անունը, ազգանունը, անձնագրի համարը)

 

արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

Բնակության վայրը` ֆիզիկական անձի դեպքում ________________________

Գտնվելու վայրը` իրավաբանական անձի դեպքում __________________________

Գործունեության վայրը (հասցեն) _________________________________

Լիցենզիան տրված է անժամկետ:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` _______________________________

 

Կ. Տ.

________________________

* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

 

Ենթահավելված 4.2

 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Լիցենզիան* տրվել է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
__ __________ 200_թ.
թիվ ______ որոշմամբ

Արտարժույթի դիլերային առք ու վաճառքը այլ վայրում ևս իրականացնելու լիցենզիա թիվ _

Սույն լիցենզիան տրվում է _____________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի

անունը, ազգանունը, անձնագրի համարը)

 

արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

Բնակության վայրը` ֆիզիկական անձի դեպքում ________________________

Գտնվելու վայրը` իրավաբանական անձի դեպքում __________________________

 

Այլ վայրում գտնվող առանձնացված տարածքային ստորաբաժանման

գտնվելու վայրը (հասցեն) ______________________________________

 

Լիցենզիան տրված է անժամկետ:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` _______________________________

 

Կ. Տ.

________________________

* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

(հավելվածը խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

Հավելված 5

 

«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
_____________________
_____ ___________ 200 թ.

 

Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի թիվ ___ լիցենզիայի ներդիր

 

Պատասխանատու անձի (անձանց) մասնագիտական որակավորման համապատասխանության մասին

 

Անուն, ազգանուն անձնագրի սերիան
և համարը

 

1.__________________________________________________________

2.__________________________________________________________

3.__________________________________________________________

 

Սույն ներդիրը _________________________________________________

(արժութային դիլերի անվանումը)

 

արտարժույթի դիլերային առք ու վաճառքի թիվ __ (տրված ___ ___ 200 թ.) լիցենզիայի անբաժանելի մասն է:

(հավելվածը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն)

 

Հավելված 6

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
 _________

 

Խնդրում եմ թույլատրել իրականացնել արտարժույթի առք ու դիլերային առք ու վաճառք նաև ____________________ հասցեում` կապված նոր մասնաճյուղ հիմնելու, գործունեության վայրի փոփոխման հետ (ընդգծել):

Կից ներկայացնում եմ`

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Դիմող __________/

/___ ______ 200 թ.

 

Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա թիվ ___,
տրված` ___ _____ թ.

 

Հավելված 7

 

Հ Ա Յ Տ Ի  Ձ Ե Վ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

__________

 

Խնդրում եմ արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա ստանալու նպատակով թույլատրել մասնակցել մասնագիտական որակավորման քննությանը:

 

Կից ներկայացնում եմ`

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Դիմող`

_______________
(անուն, ազգանուն)

_______________
(ստորագրություն)

 

Հավելված 8

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի __________ 200 թ. թիվ _____________ որոշման (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի ____ _________ 200 թ. թիվ __________ արձանագրություն)`

 

_____________ -ին
(անուն, ազգանուն)

_______________
(անձնագրային տվյալներ)

 

տրվել է արժութային դիլերի աշխատակցի որակավորման դրական եզրակացություն:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

___________

 

Կ.Տ.

 

 

Հավելված 9

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎ

Արժույթի անվանումը էյ էմ Դի Յու էս Դի էռ Յու էռ Դի էմ էֆ էֆ    
1 2 3 4 5 6 7 8
Մնացորդը օրվա սկզբում              
Մնացորդը օրվա վերջում     15000 100      

Հ/Հ Գործարքի տեսակը Գործարքի ժամկետայ-
նությունը
Գրանց-
ման ժամը
Վայրը Արտար-
ժույթների տեսակները (գնվող/
վաճառվող)
Փոխար-
ժեքը դրամով
Գնման կամ վաճառքի ծավալը
Արտար-
ժույթով
Դրամով
1. Սփոթ   9:15 Միջբանկային շուկա 1. Յու էս Դի 520 100 52000
2. Դի Էմ      
2. Ֆորվարդ Մարումը 1 ամսից 9:35 Բորսա 1. Էֆ Էֆ      
2. Դի էմ 290 12000 3480000
3. Ֆյուչերս Մարումը 3 ամսից 12:15 Միջբանկային շուկա 1. Յու էս Դի 520 10000 5200000
2. Էյ Էմ Դի      
4.                
                 
                 
                 
Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների 1. Յու էս Դի 520* 100 52000
2. Դի Էմ      
1. էֆ էֆ      
2. Դի էմ 290* 12000 3480000
1. Յու էս Դի 520* 10000 5200000
2. էյ էմ Դի      

Մուտքի չափը Մուտքի աղբյուրները Մուտքագրման ժամը
1.    
2.    
3.    

Ելք
Վճարման առարկան Գումարի չափը Հիմնավորող փաստաթուղթը Ելքագրման ժամը
1. Հաստատագրված վճար      
2.      
3.      

* Լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը:

 

Արժութային դիլերի գրանցումների մատյանը նպատակ ունի ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մշակած իրավական դաշտին համապատասխան գործունեության իրականացումը, և կիրառվում է հաշվառման և վիճակագրական նպատակներով:

Արժութային դիլերի գրանցումների մատյանում մնացորդն օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:

 

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են գործարքների տեսակները:

Բացառությամբ «սփոթ» գործարքի, մյուս բոլոր գործարքների վերաբերյալ նշվում է ժամկետայնությունը (օր.` մարումը 1 ամսից):

«Գրանցման ժամը» սյունակում լրացվում է գործարքի գրանցման պահը:

«Վայրը» սյունակում լրացվում է գործարքների իրականացման վայրը (բորսա, միջբանկային շուկա, արժութային դիլեր հանդիսացող կազմակերպության, դիլերի գտնվելու վայրը): «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակում լրացվում են համապատասխան փոխարկվող արժույթների` Միջազգային ստանդարտների կազմակերպության (ՄՍԿ) կոդերը (օրինակ` ԱՄՆ դոլար` «Յու Էս Դի», Հայաստանի Հանրապետության դրամ` «Էյ Էմ Դի», անգլիական ֆունտ ստեռլինգ` «Ջի Բի Փի» և այլն):

Յուրաքանչյուր գործարքի գրանցումը կատարվում է` ելնելով գործարքի նպատակից: Եթե իրականացվում է արտարժույթի գնման գործարք, ապա «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 1-ին տողում լրացվում է այդ արտարժույթի քանակը, գնման փոխարժեքը և ծավալը` դրամով: Եթե իրականացվում է արտարժույթի վաճառքի գործարք, ապա «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 2-րդ տողում լրացվում է վաճառվող արտարժույթի քանակը, վաճառքի փոխարժեքը և ծավալը` դրամով: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արժութային դիլերները պարտադիր սահմանում և հրապարակում են Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները` կրոս-կուրսի կամ իրենց կողմից նախընտրելի փոխարժեքների հիման վրա: Այսպես` լրացված օրինակում 100 ԱՄՆ դոլար է գնվել գերմանական մարկով: ԱՄՆ դոլարի գնման փոխարժեքը 520 դրամ է: Գնվող արտարժույթի համարժեքը դրամով կազմում է 52000 դրամ:

Եթե գործարքն իրականացվում է դիլերների միջև, այդ թվում` միջբանկային շուկայում կամ բորսայում, ապա «Արտարժույթների տեսակները» սյունակի 1-ին կամ 2-րդ տողում, ելնելով գործարքի նպատակից, ցույց է տրվում գնված կամ վաճառված արտարժույթը: Այս դեպքում գործարքին մասնակցող մյուս կողմը (դիլերը) իր գրանցումների մատյանում նշում է այդ գործարքի հակադարձը: Այսպես` օրինակում, երբ ԱՄՆ դոլար է գնվել գերմանական մարկով, ԱՄՆ դոլարի գնման գործարքը գրանցվում է վերոնշյալ սյունակի 1-ին տողում, իսկ երբ գերմանական մարկ է վաճառվել ֆրանսիական ֆրանկով, այդ դեպքում գերմանական մարկի վաճառքի գործարքը գրանցվում է 2-րդ տողում: Այս գործարքների մյուս մասնակիցներն իրենց գրանցումների մատյանում առաջին դեպքում նշում են գերմանական մարկի վաճառքի, իսկ երկրորդ դեպքում` ֆրանսիական ֆրանկի գնման գործարքը: «Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների» տողում «Արտարժույթների տեսակները» սյունակում կատարվում է օրվա ընթացքում կատարված բոլոր տիպի գործարքների խմբավորումը` ըստ արտարժույթի տեսակների: Այս տողում «Փոխարժեքը դրամով» սյունակում լրացվում է տվյալ արտարժույթի գծով գնման կամ վաճառքի միջին փոխարժեքը: «Մուտքի» և «Ելքի» վերաբերյալ աղյուսակներում լրացվում են արժութային դիլերի կողմից կատարված մուտքի և ելքի գործառնությունները` կապված շրջանառության գումարների ավելացման, տարբեր վճարների իրականացման (վարձակալության, հարկային) և այլնի հետ:

(հավելվածը փոփ. 01.03.06 թիվ 84-Ն)

 

Հավելված 10

(հավելվածն ուժը կորցրել է 01.03.06 թիվ 84-Ն)

 

 

 

Հավելված 11

 


 (շաբաթական)

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ամսաթվի սկիզբ Ժամանակահատվածի
սկիզբ
Ամսաթվի վերջ Ժամանակահատվածի
վերջ
Արժութային դիլեր
Անվանում Արժութային դիլերի անվանում
Գտնվելու
վայր
Գործունեության իրականացման վայր

Արտոնա-
գիր

Արտոնա-
գիր N

ՀՎՀՀ

Հարկ վճարողի
հաշվմ. համար

Համակարգիչ

Համակարգչի
գրանցման համար

Շաբաթվա
օրերը

Գործարք

Փոխարկվող
արժույթներ
(գնվող/
վաճառվող)

Առքի
ծավալ
(արժույ-
թով)

Վաճառքի
ծավալ
(արժույ-
թով)

Գործարքի
ժամկետայ-
նությունը
(օրերով)

Գործարքի
կատարում

Պարգև
(հազար
դրամ)

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               
               
               
               
               
               
               

 

Կատարող` կատարողի ստորագրություն

Ղեկավար` ղեկավարի ստորագրություն

 

«Շաբաթվա օրերը (1)» սյունակում լրացվում է ամսաթիվը օր/ամիս/տարի տեսքով (յուրաքանչյուրը երկու նիշ):

«Գործարք (2)» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է երեք պարամետրերից և ունի հետևյալ տեսքը` «1թ/1թ/1թ», որտեղ առաջին պարամետրը ցույց է տալիս գործարքի տեսակը և կարող է ունենալ հետևյալ արժեքները`

«1»- սփոթ

«2»- ֆյուչերս

«3»- ֆորվարդ

«4»- սվոպ

«5»- օպցիոն

Երկրորդ պարամետրը ցույց է տալիս, թե ում հետ է կատարվել գործարքը, և կարող է ունենալ հետևյալ արժեքները`

«1»- ֆիզիկական անձ

«2»- իրավաբանական անձ

«3»- բանկ

Երրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի կնքման վայրը, և կարող է ունենալ հետևյալ արժեքները`

«1»- բորսա

«2»- արտաբորսա

Օրինակ` 4/2/1- իրավաբանական անձանց հետ բորսայում կնքված սվոպ տիպի գործարք:

Հաշվետվության մեջ յուրաքանչյուր օրվա համար արտացոլվում է տվյալ օրվա նմանատիպ գործարքների հանրագումարը, եթե այդ գործարքների տեսակը, վայրը, ժամկետը, արժույթները և մասնակիցները (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, բանկ) համընկնում են:

Ֆորվարդային և ֆյուչերսային պայմանագրերի կնքման դեպքում լրացվում են հաշվետվության 1-6 սյունակները, իսկ կատարման ամսաթվին լրացվում է նաև 7-րդ սյունակը: Սվոպ գործարքները հաշվետվության մեջ արտացոլվում են 2 տողով` սփոթ մասը առանձին տողով, ֆորվարդ մասը` առանձին: Պայմանագրի կնքման օրը 2 տողերի համար լրացվում են հաշվետվության 1-6 սյունակները, իսկ կատարման օրը` միայն սվոպ գործարքի ֆորվարդ մասի համար, լրացվում է նաև 7-րդ սյունակը: Օպցիոն գործարքների կնքման դեպքում լրացվում են հաշվետվության 1-6 և 8-րդ սյունակները, իսկ կատարման ամսաթվին լրացվում է նաև 7-րդ սյունակը:

«Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող) (3)» սյունակում լրացվում են փոխարկվող համապատասխան արժույթների ԻՍՕ կոդերը: Յուրաքանչյուր գործարք լրացվում է ելնելով նրա նպատակից. եթե իրականացվել է արտարժույթի գնման գործարք, օրինակ, գնվել է
1 ԱՄՆ դոլար 445 դրամ փոխարժեքով, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակում նշվում է USD/AMD: Կամ եթե 1.2 ԱՄՆ դոլարով գնվել է 1 եվրո, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակում նշվում է EUR/USD: Եթե իրականացվել է արտարժույթի վաճառքի գործարք, օրինակ, վաճառվել է ԱՄՆ դոլար 450 դրամ փոխարժեքով, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակում նշվում է AMD/USD:

«Առքի ծավալ (4)» և «Վաճառքի ծավալ (5)» սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, գնվող և վաճառվող արժույթների ծավալները:

«Գործարքի ժամկետայնությունը (6)» սյունակը լրացվում է միայն ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ և օպցիոն գործարքների համար, որտեղ նշվում է գործարքի ժամկետայնությունը օրերով (օր.` 30 օր):

«Գործարքի կատարում (7)» սյունակը լրացվում է միայն ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ և օպցիոն գործարքների համար, և կարող է ունենալ հետևյալ արժեքները`

«0»- չկատարում

«1»- կատարում

Այս սյունակը լրացվում է միայն պայմանագրի փաստացի կատարման օրը:

«Պարգև (8)» սյունակը նախատեսված է օպցիոն տեսակի պայմանագրերի դեպքում սահմանված պարգևի գումարը արտացոլելու համար:

(հավելվածը խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

(կարգը խմբ. 01.03.06 թիվ 84-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան