Գլխավոր տեղեկություն
Համար
N 30
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (10.05.1999-21.06.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.01.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.1999

040.0030.20.01.01.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 1999 թվականի N 30

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի կառուցվածքները (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն նախարարության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3. Ուժը կորցրած ճանաչել`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը, համակարգի և կենտրոնական ապարատի կառուցվածքները հաստատելու մասին» N 46 որոշումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգի կառուցվածքը հաստատելու մասով,

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի N 416 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 208 որոշումը,

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 117 որոշման 1-ին կետը,

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 24-ի N 117 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 229 որոշումը,

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 24-ի N 117 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 362 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հունվարի 20-ի N 30 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Նախարարի գլխավոր խորհրդական

Նախարարի գլխավոր խորհրդական

Նախարարի աշխատակազմ

Տնտեսական ծրագրերի գլխավոր վարչություն

Հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչություն

Պետական մասնակցության կառավարման բաժին

Մակրոտնտեսական քաղաքականության գլխավոր վարչություն

Ներքին եկամուտների քաղաքականության գլխավոր վարչություն

Բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչություն

Բյուջետային գործընթացի կառավարման վարչություն

Արտասահմանյան վարկերի ֆինանսական ծրագրավորման և կոորդինացման վարչություն

Ապահովագրական տեսչություն

Վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչություն

Արտասահմանյան աջակցության համակարգման վարչություն

Ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչություն

Եվրոհամայնքի տեխնիկական օգնության կոորդինացման բյուրո (բաժին)

Ծախսերի ընթացիկ ծրագրավորման և պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչություն

Կապիտալ ծախսերի վարչություն

Գործառնական վարչություն

Արտաքին պետական պարտքի կառավարման վարչություն

Ներքին պետական պարտքի կառավարման վարչություն

Հաշվետվությունների և գանձապետական համակարգի մեթոդոլոգիայի մշակման վարչություն

Տեղական գանձապետական բաժանմունքների գործունեության կոորդինացման և ներքին աուդիտի վարչություն

Ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչություն

Գլխավոր իրավական խորհրդականի գրասենյակ-գլխավոր վարչություն

Համակարգչային տեխնոլոգիայի գլխավոր վարչություն

Գործերի կառավարչություն-գլխավոր վարչություն

Հատուկ բաժին

Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմ-վարչություն

 

(Կառուցվածքը լրաց. 16.04.99 N 227)

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
հունվարի 20-ի N 30 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 

ՀՀ հարկային տեսչություն

ՀՀ մաքսային վարչություն

ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն

Տեղական գանձապետական բաժանմունքներ

Ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության տարածքային բաժիններ

«Հայխնայբանկ» ՊՓԲԸ

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՓԲԸ

«Համայնքային զարգացման ծրագրերի ղեկավարման գրասենյակ» ՊՓԲԸ

«ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամ ԾԻԳ» ՊՓԲԸ

Թանկարժեք մետաղների, քարարի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան

Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ

«Էկոնոմիկա» հանդես խմբագրություն

«Պետական ապահովագրական ընկերություն» ՊՓԲԸ

«ՖԷՆ» գույքի իրացման գործակալություն ՊՓԲԸ

«ՖԷՆ» հասարակական սնունդ» ՊՓԲԸ

«Հայաստանի ներդրումային ընկերություն» ՊՓԲԸ

ՀՀ մետաղափորձական հսկողության ազգային պալատ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.07.1999, N 435 05.08.1999, N 30
07.06.1999, N 335 21.06.1999, N 30
16.04.1999, N 227 10.05.1999, N 30
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան