Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2005-11.08.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.03.15/7(155) Հոդ.78
Ընդունող մարմին
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.02.2004
Ստորագրող մարմին
Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.06.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 փետրվարի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 60004028

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 փետրվարի 2004 թ.
ք. Երևան
N 20-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը և 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, նպատակ ունենալով խրախուսել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացող անձանց կողմից բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը սահմանել 4,5 ԱՄՆ ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:

1.1 Բնական ջրահոսքերի վրա կառուցվող չեն համարվում այն փոքր հիդրոէլեկտրակայանները, որոնց կառուցման համար`

ա) օգտագործվում են առկա հիդրոտեխնիկական կառուցվածքներ,

բ) այլ ջրօգտագործող ընկերությունների հետ համատեղ կառուցվում են հիդրոտեխնիկական կառուցվածքներ:

(1.1 կետը լրաց. 21.12.04 N 167-Ն)

2. Սույն որոշման առաջին կետով սահմանված սակագինը գործում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ բնական մենաշնորհների
կարգավորման հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան