Գլխավոր տեղեկություն
Համար
N 465-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2007-06.08.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.16/25(549) Հոդ.615
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2007 թվականի N 465-Ն

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 629 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հողի հարկ վճարողներին հաշվառող մարմիններին հարկվող օբյեկտ համարվող հողամասերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի «Հողի սեփականատերերի, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգի մասին» N 629 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 21
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 19-ի N 465-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների (այսուհետ` օգտագործողներ) հողերի վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) հողի հարկ վճարողներին հաշվառող մարմիններ ներկայացնելու կարգը:

2. Տեղեկությունները հողի հարկ վճարողներին հաշվառող հարկային կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները:

3. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են հողամասի գտնվելու վայրի տարածքը սպասարկող հարկային տեսչություն կամ հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմին: Հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացվող տեղեկությունները համապատասխան հարկային տեսչություն չեն ներկայացվում:

Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են միայն հողամասի գտնվելու վայրի տարածքն սպասարկող հարկային տեսչություն:

4. Սույն կարգով սահմանված տեղեկությունները թղթային եղանակով տրամադրելուց բացի` կարող են տրամադրվել նաև էլեկտրոնային տարբերակով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները`

1) գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ առկա հաշվառման տվյալների հիման վրա հողի հարկ վճարողներին սեփականության կամ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով պատկանող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակները ներկայացնում են մինչև գնահատման (վերագնահատման) տարվա օգոստոսի 1-ը` համաձայն N 1 ձևի.

2) գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հողամասերի սեփականատերերի և օգտագործողների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը` համաձայն N 2 ձևի,

3) գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը` համաձայն N 3 ձևի:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Ձևաթղթի դիմային մաս

Ձև N 1


Ձև

Մարզ`

 
(անվանում)

 
(ծածկագիր)
Համայնքների վարչական սահմաններից դուրս
 
(նշում` 1)
Համայնք`
 
(անվանում)
 
(ծածկագիր)
Համայնքների վարչական սահմաններում
 
(նշում` 1)

ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության

 
(անվանում)

հարկային (տարածքային) տեսչություն

Գնահատում
 
դրությամբ
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

       

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

 
(անվանում)

տարածքային ստորաբաժանում

Ա Մ Փ Ո Փ  Ց ՈՒ Ց Ա Կ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ

NN
ը/կ

Սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի Հողամասի

Սեփականության կամ
օգտագործման
իրավունքների

ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման)
կամ կազմակերպության գտնվելու վայրի
Ֆիզի-կական անձի ազգա-նունը
կամ կազմա-կեր-պության
անվա-նումը
Ֆիզի-կական անձի անունը Ֆիզի-կական անձի
հայրա-նունը
Ֆիզի-կական անձի սոցիա-լական
ապա-հո-վության քարտի
հա-
մարը
կամ կազմա-կեր-պության
ՀՎՀՀ
Կադաս-տրային ծածկա-գիրը

Գտնվելու
վայրի

Հողա-մասի
նպա-
տա-կային
նշա-
նա-կու-թյունը
Հողա-մասի
գոր-
ծառ-
նական
նշանա-կու-
թյունը
(հողա-տեսքը)
Հողա-կադաս-տրային շրջանը
կամ
գոտին
Հողա-
տեսքի
գնա-հատ-ման
խումբը
Հողա-մասի չափը
(հեկ-տար)
Հողա-մասի
գտնվելու
վայրի
վերա-բերյալ
լրա-ցուցիչ
տվյալ-ներ
Կադաս-տրային
զուտ
եկա-մուտը
(դրամ
/հա)
Կադաս-տրային
արժեքը
(դրամ
/հա)
Պետա-կան
գրանց-ման
ամսա-թիվը
Սեփա-կա-
նու-
թյան
ձևը (ամ-բողջը
կամ ընդ-հա-նուր
բաժ-
նային
կամ
ընդ-հա-նուր
համա-տեղ)
Գրանց-ման
սուբ-յեկտի
լրա-ցուցիչ
տվյալ-ներ
Մարզը Համայնքը Փողոցը, նրբանցքը,
փակուղին և այլն
Տուն/ Շենք (համարը) Բնակա-րան
(համա-րը)
(փողոցը, նրբանցքը,
փակուղին և այլն)
Տուն/ Շենք (հա-մարը)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
                                               
                                               
                                               
                                               
                                               


ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի __________________
տարածքային ստորաբաժանման ղեկավար`

__________
(ստորագրությունը)

___________
(անունը, ազգանունը)

 

______ __________ 20___ թ.


Կ.Տ.


Ձևաթղթի դարձերես

 

ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1. Ձևաթղթի վերնամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Հարկային (տարածքային) տեսչության անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:
2. Հողամասի ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում ամփոփ ցուցակում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդիվ` առանձին նոր տողերով: Ամփոփ ցուցակի 1-ին և 11-ից 22-րդ սյունակներում համասեփականատերերի համար միևնույն հողամասի տեղեկություններն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:
3. Ամփոփ ցուցակի 1-ին սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի հերթական համարը:
4. Ամփոփ ցուցակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում` մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան կադաստրային ծածկագրերը: Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար նշված սյունակները չեն լրացվում:
5. Ամփոփ ցուցակի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի համապատասխան տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում) կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
6. Ամփոփ ցուցակի 11-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի կադաստրային ծածկագիրը:
7. Ամփոփ ցուցակի 12-րդ և 13-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Գյուղատնտեսային նշանակության և անտառային հողերի դեպքում այս սյունակները չեն լրացվում:
8. Ամփոփ ցուցակի 14-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին համապատասխան յուրաքանչյուր հողամասի նպատակային նշանակությունը: Գյուղատնտեսական նշանակության դեպքում լրացվում է` 1, բնակավայրերի նշանակության դեպքում` 2, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության դեպքում` 3, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների դեպքում` 4, հատուկ պահպանվող տարածքների դեպքում` 5, հատուկ նշանակության հողերի դեպքում` 6, անտառային հողերի դեպքում` 7, ջրային հողերի դեպքում` 8, պահուստային հողերի դեպքում` 9:
9. Ամփոփ ցուցակի 15-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը: Գյուղատնտեսական նշանակության հողերի համար ջրովի վարելահողերի դեպքում լրացվում է 1/1, անջրդի վարելահողերի դեպքում` 1/2, բազմամյա տնկարկների համար խաղողի դեպքում` 1/3, կորիզավորի դեպքում` 1/4, հնդավորի դեպքում` 1/5, խոտհարքների համար` 1/6, արոտավայրերի համար` 1/7, այլ գյուղատնտեսական հողատեսքերի համար` 1/8:
Բնակավայրերի հողերի համար բնակելի կառուցապատման հողերի դեպքում լրացվում է 2/1 հասարակական կառուցապատման հողերի դեպքում` 2/2, խառը կառուցապատման հողերի դեպքում` 2/3, ընդհանուր օգտագործման հողերի դեպքում` 2/4, այլ հողերի դեպքում` 2/5:
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար արդյունաբերական օբյեկտների դեպքում լրացվում է 3/1, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների դեպքում` 3/2, պահեստարանների դեպքում` 3/3, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի դեպքում` 3/4:
Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի համար էներգետիկայի հողերի դեպքում լրացվում է 4/1, կապի հողերի դեպքում` 4/2, տրանսպորտի հողերի դեպքում` 4/3, կոմունալ ենթակառուցվածքների հողերի դեպքում` 4/4:
Հատուկ պահպանվող տարածքների հողերի համար բնապահպանական հողերի դեպքում լրացվում է 5/1, առողջարարական նպատակներով նախատեսված հողերի դեպքում` 5/2, հանգստի համար նախատեսված հողերի դեպքում` 5/3, պատմական և մշակութային հողերի դեպքում` 5/4:
10. Ամփոփ ցուցակի 16-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է հողամասի համապատասխան հողակադաստրային շրջանը կամ գոտին:
11. Ամփոփ ցուցակի 17-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է համապատասխան հողատեսքի գնահատման համապատասխան խումբը:
12. Ամփոփ ցուցակի 18-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի չափը` հեկտարներով:
13. Ամփոփ ցուցակի 19-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի վերաբերյալ լրացուցիչ տվյալները` բնակավայրի սահմաններից ներս գտնվող հողերի համար լրացվում է 1, բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 2:
14. Ամփոփ ցուցակի 20-րդ և 21-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է կադաստրային գնահատման արդյունքում որոշված կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը (1 հեկտարի համար): Ամփոփ ցուցակում լրացվում է 20-րդ և 21-րդ սյունակներից միայն մեկը:
15. Ամփոփ ցուցակի 22-րդ սյունակում, ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ` 2007 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.07):
16. Ամփոփ ցուցակի 23-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի սեփականատիրոջ համար լրացվում է 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ` 1/2, 1/5, 2/5):
17. Ամփոփ ցուցակի 24-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գրանցման սուբյեկտը: Ֆիզիկական անձանց դեպքում նշվում է 1, կազմակերպության դեպքում` 2, այլ սուբյեկտի դեպքում` 3:


Ձևաթղթի դիմային մաս

Ձև N 2


Ձև

Մարզ`

 
(անվանում)

 
(ծածկագիր)
Համայնքների վարչական սահմաններից դուրս
 
(նշում` 1)
Համայնք`
 
(անվանում)
 
(ծածկագիր)
Համայնքների վարչական սահմաններում
 
(նշում` 1)


ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության

 
(անվանում)

հարկային (տարածքային) տեսչություն

Փոփոխում`
 
ընթացքում
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

       

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

 
(անվանում)

տարածքային ստորաբաժանում


Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ) ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN
ը/կ

Նոր սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ
օգտագործողի
Նախկին սեփականատիրոջ (համասեփականա-
տիրոջ) կամ
օգտագործողի
Հողամասի

Սեփականության կամ
օգտագործման
իրավունքների

ֆիզիկական անձի
հաշվառման (գրանցման)
կամ կազմակերպության
գտնվելու վայրի

Ֆի-
զի-
կա-
կան
անձի
ազ-
գա-
նունը
կամ
կազ-
մա-
կեր-
պու-թյան
անվա-
նումը
Ֆի-
զի-
կա-կան
անձի
ա-նունը
Ֆիզի-
կական
անձի
հայրա-
նունը
Ֆի-
զի-
կա-կան
անձի
սո-ցիա-
լա-կան
ապա-հո-
վու-թյան
քար-
տի
հա-
մարը
կամ
կազ-
մա-
կեր-
պու-թյան
ՀՎՀՀ
Ֆի-
զի-
կա-
կան անձի
ազ-գա-
նունը
կամ
կազ-
մա-
կեր-պու-թյան
ան-վա-նումը
Ֆի-
զի-
կա-
կան անձի ա-նունը
Ֆիզի-կական անձի
հայրա-նունը
Ֆի-
զի-
կա-
կան անձի սո-
ցիա-
լա-
կան
ապա-հո-
վու-թյան քար-
տի
հա-
մարը
կամ կազ-
մա-
կեր-պու-թյան
ՀՎՀՀ
Կա-դաս-տրա-յին ծած-կա-գիրը

Գտնվելու
վայրի

Հողա-մասի
նպա-
տա-կային
նշա-
նա-կու-թյունը
Հո-
ղա-
մա-
սի
գոր-
ծառ-
նա-կան
նշա-նա-կու-թյունը
(հո-ղա-տես-քը)
Հո-
ղա-
կա-դաս-տրա-յին շրջա-նը
կամ
գո-տին
Հողա-
տեսքի
գնա-հատ-ման
խում-բը
Հողա-մասի չափը
(հեկ-տար)
Հողա-մասի
գտնվելու
վայրի
վերա-բերյալ
լրա-
ցու-
ցիչ
տվյալ-ներ
Կա-դաս-տրա-յին
զուտ
եկա-մու-տը
(դրամ
/հա)
Կա-դաս-տրա-յին
ար-ժեքը
(դրամ
/հա)
Պետա-կան
գրանց-ման
ամսա-թիվը
Սեփա-կա-
նու-
թյան
ձևը (ամ-բողջը
կամ ընդ-հա-նուր
բաժ-
նային
կամ
ընդ-հա-նուր
համա-տեղ)
Գրանց-ման
սուբ-յեկտի
լրա-ցու-
ցիչ
տվյալ-ներ
Մարզը Հա-մայնքը Փո-
ղոցը,
նրբանց-քը,
փա-կուղին
և այլն
Տուն/
Շենք
(հա-մարը)
Բնա-կա-
րան
(հա-մա-
րը)
(փո-
ղոցը, նրբանց-քը,
փա-կուղին և
այլն)
Տուն/ Շենք (հա-մարը)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
                                                       
                                                       
                                                       
                                                       
                                                       


ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի __________________
տարածքային ստորաբաժանման ղեկավար`

__________
(ստորագրությունը)

___________
(անունը, ազգանունը)

 

______ __________ 20___ թ.


Կ.Տ.


Ձևաթղթի դարձերես

 


ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1. Ձևաթղթի վերնամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Հարկային (տարածքային) տեսչության անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:
2. Հողամասի ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդիվ` առանձին նոր տողերով: Տեղեկությունների 1-ին և 15-ից 25-րդ սյունակներում համասեփականատերերի համար միևնույն հողամասի տեղեկություններն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:
3. Տեղեկությունների 1-ին սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի հերթական համարը:
4. Տեղեկությունների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի նոր սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում` մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան կադաստրային ծածկագրերը: Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար նշված սյունակները չեն լրացվում:
5. Տեղեկությունների 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ և համապատասխանաբար 11-րդ, 12-րդ, 13-րդ ու 14-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի նախկին սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի և նոր սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի համապատասխան տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում) կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
6. Տեղեկությունների 15-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի կադաստրային ծածկագիրը:
7. Տեղեկությունների 16-րդ և 17-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Գյուղատնտեսային նշանակության և անտառային հողերի դեպքում այս սյունակները չեն լրացվում:
8. Տեղեկությունների 18-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին համապատասխան յուրաքանչյուր հողամասի նպատակային նշանակությունը: Գյուղատնտեսական նշանակության դեպքում լրացվում է` 1, բնակավայրերի նշանակության դեպքում` 2, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության դեպքում` 3, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների դեպքում` 4, հատուկ պահպանվող տարածքների դեպքում` 5, հատուկ նշանակության հողերի դեպքում` 6, անտառային հողերի դեպքում` 7, ջրային հողերի դեպքում` 8, պահուստային հողերի դեպքում` 9:
9. Տեղեկությունների 19-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը: Գյուղատնտեսական նշանակության հողերի համար ջրովի վարելահողերի դեպքում լրացվում է 1/1, անջրդի վարելահողերի դեպքում` 1/2, բազմամյա տնկարկների համար խաղողի դեպքում` 1/3, կորիզավորի դեպքում` 1/4, հնդավորի դեպքում` 1/5, խոտհարքների համար` 1/6, արոտավայրերի համար` 1/7, այլ գյուղատնտեսական հողատեսքերի համար` 1/8:
Բնակավայրերի հողերի համար բնակելի կառուցապատման հողերի դեպքում լրացվում է 2/1 հասարակական կառուցապատման հողերի դեպքում` 2/2, խառը կառուցապատման հողերի դեպքում` 2/3, ընդհանուր օգտագործման հողերի դեպքում` 2/4, այլ հողերի դեպքում` 2/5:
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար արդյունաբերական օբյեկտների դեպքում լրացվում է 3/1, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների դեպքում` 3/2, պահեստարանների դեպքում` 3/3, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի դեպքում` 3/4:
Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի համար էներգետիկայի հողերի դեպքում լրացվում է 4/1, կապի հողերի դեպքում` 4/2, տրանսպորտի հողերի դեպքում` 4/3, կոմունալ ենթակառուցվածքների հողերի դեպքում` 4/4:
Հատուկ պահպանվող տարածքների հողերի համար բնապահպանական հողերի դեպքում լրացվում է 5/1, առողջարարական նպատակներով նախատեսված հողերի դեպքում` 5/2, հանգստի համար նախատեսված հողերի դեպքում` 5/3, պատմական և մշակութային հողերի դեպքում` 5/4:
10. Տեղեկությունների 20-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է հողամասի համապատասխան հողակադաստրային շրջանը կամ գոտին:
11. Տեղեկությունների 21-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է համապատասխան հողատեսքի գնահատման համապատասխան խումբը:
12. Տեղեկությունների 22-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի չափը` հեկտարներով:
13. Տեղեկությունների 23-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի վերաբերյալ լրացուցիչ տվյալները` բնակավայրի սահմաններից ներս գտնվող հողերի համար լրացվում է 1, բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 2:
14. Տեղեկությունների 24-րդ և 25-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է կադաստրային գնահատման արդյունքում որոշված կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը (1 հեկտարի համար): Ամփոփ ցուցակում լրացվում է 24-րդ և 25-րդ սյունակներից միայն մեկը:
15. Տեղեկությունների 26-րդ սյունակում, ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ` 2007 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.07):
16. Տեղեկությունների 27-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի սեփականատիրոջ համար լրացվում է 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ` 1/2, 1/5, 2/5):
17. Տեղեկությունների 28-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գրանցման սուբյեկտը: Ֆիզիկական անձանց դեպքում նշվում է 1, կազմակերպության դեպքում` 2, այլ սուբյեկտի դեպքում` 3:

Ձևաթղթի դիմային մաս

Ձև N 3


Ձև

Մարզ`

 
(անվանում)

 
(ծածկագիր)
Համայնքների վարչական սահմաններից դուրս
 
(նշում` 1)
Համայնք`
 
(անվանում)
 
(ծածկագիր)
Համայնքների վարչական սահմաններում
 
(նշում` 1)

ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության

 
(անվանում)

հարկային (տարածքային) տեսչություն

Փոփոխում`
 
ընթացքում
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

       

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

 
(անվանում)

տարածքային ստորաբաժանում

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN
ը/կ

Սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ
օգտագործողի
Հողամասի

Սեփականության կամ
օգտագործման
իրավունքի

Կարգա-
վիճակը

ֆիզիկական անձի
հաշվառման (գրանցման)
կամ կազմակերպության
գտնվելու վայրի

Ֆի-
զի-
կա-
կան
անձի
ազ-
գա-
նունը
կամ
կազ-
մա-
կեր-
պու-թյան
անվա-
նումը
Ֆի-
զի-
կա-
կան
անձի
ա-
նունը
Ֆիզի-
կական
անձի
հայրա-
նունը
Ֆի-
զի-
կա-
կան
անձի
սո-
ցիա-
լա-
կան
ապա-
հո-
վու-
թյան
քար-
տի
հա-
մարը
կամ
կազ-
մա-
կեր-
պու-
թյան
ՀՎՀՀ
Կա-
դաս-
տրա-
յին
ծած-
կա-
գիրը

Գտնվելու
վայրի

Հողա-
մասի
նպա-
տա-
կային
նշա-
նա-
կու-
թյունը
Հո-
ղա-
մա-
սի
գոր-
ծառ-
նա-
կան
նշա-
նա-
կու-
թյունը
(հո-
ղա-
տես-
քը)
Հո-
ղա-
կա-
դաս-
տրա-
յին
շրջա-
նը
կամ
գո-
տին
Հողա-
տեսքի
գնա-
հատ-
ման
խում-
բը
Հողա-
մասի
չափը
(հեկ-
տար)
Հողա-
մասի
գտնվելու
վայրի
վերա-
բերյալ
լրա-
ցու-
ցիչ
տվյալ-
ներ
Կա-
դաս-
տրա-
յին
զուտ
եկա-
մու-
տը
(դրամ
/հա)
Կա-
դաս-
տրա-
յին
ար-
ժեքը
(դրամ
/հա)
Պետա-
կան
գրանց-
ման
ամսա-
թիվը
Սեփա-
կա-
նու-
թյան
ձևը
(ամ-
բողջը
կամ
ընդ-
հա-
նուր
բաժ-
նային
կամ
ընդ-
հա-
նուր
համա-
տեղ)
Գրանց-
ման
սուբ-
յեկտի
լրա-
ցու-
ցիչ
տվյալ-
ներ
Մարզը Հա-
մայնքը
Փո-
ղոցը,
նրբանց-
քը,
փա-
կուղին
և այլն
Տուն/
Շենք
(հա-
մարը)
Բնա-
կա-
րան
(հա-
մա-
րը)
(փո-
ղոցը,
նրբանց-
քը,
փա-
կուղին
և
այլն)
Տուն/
Շենք
(հա-
մարը)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի __________________
տարածքային ստորաբաժանման ղեկավար`

__________
(ստորագրությունը)

___________
(անունը, ազգանունը)

 

______ __________ 20___ թ.


Կ.Տ.


Ձևաթղթի դարձերես

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
1. Ձևաթղթի վերնամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Հարկային (տարածքային) տեսչության անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:
2. Հողամասի ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդիվ` առանձին նոր տողերով: Տեղեկությունների 1-ին և 15-ից 25-րդ սյունակներում համասեփականատերերի համար միևնույն հողամասի տեղեկություններն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:
3. Տեղեկությունների 1-ին սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի հերթական համարը:
4. Տեղեկությունների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի նոր սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում` մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան կադաստրային ծածկագրերը: Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար նշված սյունակները չեն լրացվում:
5. Տեղեկությունների 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ և համապատասխանաբար 11-րդ, 12-րդ, 13-րդ ու 14-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի նախկին սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի և նոր սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) կամ օգտագործողի համապատասխան տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում) կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
6. Տեղեկությունների 15-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի կադաստրային ծածկագիրը:
7. Տեղեկությունների 12-րդ և 13-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները: Գյուղատնտեսային նշանակության և անտառային հողերի դեպքում այս սյունակները չեն լրացվում:
8. Տեղեկությունների 14-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողային ֆոնդին համապատասխան յուրաքանչյուր հողամասի նպատակային նշանակությունը: Գյուղատնտեսական նշանակության դեպքում լրացվում է` 1, բնակավայրերի նշանակության դեպքում` 2, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության դեպքում` 3, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների դեպքում` 4, հատուկ պահպանվող տարածքների դեպքում` 5, հատուկ նշանակության հողերի դեպքում` 6, անտառային հողերի դեպքում` 7, ջրային հողերի դեպքում` 8, պահուստային հողերի դեպքում` 9:
9. Տեղեկությունների 15-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան` յուրաքանչյուր հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը: Գյուղատնտեսական նշանակության հողերի համար ջրովի վարելահողերի դեպքում լրացվում է 1/1, անջրդի վարելահողերի դեպքում` 1/2, բազմամյա տնկարկների համար խաղողի դեպքում` 1/3, կորիզավորի դեպքում` 1/4, հնդավորի դեպքում` 1/5, խոտհարքների համար` 1/6, արոտավայրերի համար` 1/7, այլ գյուղատնտեսական հողատեսքերի համար` 1/8:
Բնակավայրերի հողերի համար բնակելի կառուցապատման հողերի դեպքում լրացվում է 2/1 հասարակական կառուցապատման հողերի դեպքում` 2/2, խառը կառուցապատման հողերի դեպքում` 2/3, ընդհանուր օգտագործման հողերի դեպքում` 2/4, այլ հողերի դեպքում` 2/5:
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար արդյունաբերական օբյեկտների դեպքում լրացվում է 3/1, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների դեպքում` 3/2, պահեստարանների դեպքում` 3/3, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի դեպքում` 3/4:
Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի համար էներգետիկայի հողերի դեպքում լրացվում է 4/1, կապի հողերի դեպքում` 4/2, տրանսպորտի հողերի դեպքում` 4/3, կոմունալ ենթակառուցվածքների հողերի դեպքում` 4/4:
Հատուկ պահպանվող տարածքների հողերի համար բնապահպանական հողերի դեպքում լրացվում է 5/1, առողջարարական նպատակներով նախատեսված հողերի դեպքում` 5/2, հանգստի համար նախատեսված հողերի դեպքում` 5/3, պատմական և մշակութային հողերի դեպքում` 5/4:
10. Տեղեկությունների 16-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է հողամասի համապատասխան հողակադաստրային շրջանը կամ գոտին:
11. Տեղեկությունների 17-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է համապատասխան հողատեսքի գնահատման համապատասխան խումբը:
12. Տեղեկությունների 18-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի չափը` հեկտարներով:
13. Տեղեկությունների 19-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրի լրացուցիչ տվյալները` բնակավայրի սահմաններից ներս գտնվող հողերի համար լրացվում է 1, բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 2:
14. Տեղեկությունների 20-րդ և 21-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի համար լրացվում է կադաստրային գնահատման արդյունքում որոշված կադաստրային զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը (1 հեկտարի համար): Ամփոփ ցուցակում լրացվում է 20-րդ և 21-րդ սյունակներից միայն մեկը:
15. Տեղեկությունների 22-րդ սյունակում, ըստ տողերի հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ` 2007 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.07):
16. Տեղեկությունների 23-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի սեփականատիրոջ համար լրացվում է 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ` 1/2, 1/5, 2/5 և այլն):
17. Տեղեկությունների 24-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ լրացվում է գրանցման սուբյեկտը: Ֆիզիկական անձանց դեպքում նշվում է 1, կազմակերպության դեպքում` 2, այլ սուբյեկտի դեպքում` 3:
18. Տեղեկությունների 25-րդ սյունակում ըստ տողերի հաջորդիվ յուրաքանչյուր հողամասի նկատմամբ իրավունքների դադարման դեպքում լրացվում է 1, իրավունքների ծագման դեպքում` 2, օրենքով նախատեսված այլ դեպքերում` 3: Սույն կարգի N 2 հավելվածով սահմանված փոփոխությունները սույն հավելվածի տեղեկություններում չեն ներառվում:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան