«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2005 թվականի N 1384-Ն
ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը և արձակուրդի նվազագույն տևողությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
|
Ա. Մարգարյան |
|
ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
NN |
Մասնագիտությունը, բնագավառը |
Օրացու-ցային օր |
1 |
2 |
3 |
1. |
Բժիշկներ |
2 |
2. |
Ատամնաբույժներ |
2 |
3. |
Դեղագետներ և դեղագործներ |
2 |
4. |
Բուժքույրեր |
2 |
5. |
Բուժակներ |
2 |
6. |
Տեխնիկ-քիմիկոսներ |
2 |
7. |
Անասնաբույժներ |
4 |
8. |
Գնացքների, էլեկտրագնացքների և լոկոմոտիվների վարորդներ |
7 |
9. |
Գրադարանավարներ, մատենագետներ, փաստաթղթավարներ, պոլիգրաֆիական արտադրության, ստորգետնյա արխիվադարանների սպասարկման և կինոարտադրության աշխատողներ ու հարակից մասնագիտությունների մասնագետներ |
7 |
10. |
Ինքնաթիռների օդաչուներ և հարակից մասնագետներ |
4 |
11. |
Ավիակարգավարներ (դիսպետչերներ) |
12 |
12. |
Ինքնաթիռների երթևեկության անվտանգության տեխնիկներ |
4 |
13. |
Մաքսային ծառայողներ |
4 |
14. |
Հարկային ծառայողներ |
4 |
14.1. | Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովա- գրության պետական հիմնադրամի աշխատողներ` բացա- ռությամբ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց |
4 |
15. |
Քաղաքացիական ծառայողներ, համայնքային ծառայողներ |
4 |
15.1. | Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնողներ |
4 |
16. |
Քաղաքական պաշտոն զբաղեցնողներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների |
4 |
17. |
Հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներ |
4 |
18. |
Դատախազության աշխատողներ և դատարանների աշխատակազմերի մասնագետներ |
4 |
19. |
Լրագրողներ |
4 |
20. |
Հայինկասացիայի աշխատողներ |
4 |
21. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և բանկային համակարգի աշխատողներ |
4 |
22. |
Ուղեկցորդներ երկաթուղու վագոնի, օդանավերի և նավերի բորտուղեկցորդներ |
4 |
23. |
Վագոնավարներ հասարակական տրանսպորտի |
4 |
24. |
Բանվորներ և բեռնատար մեքենաների վարորդներ` զբաղված լեռնային, լեռնահիմնական, շինմոնտաժային և շիննորոգման աշխատանքներում |
12 |
25. |
Լեռնագործներ, բեռնատար մեքենաների վարորդներ և բանվորներ այլ մասնագիտությունների, ստորգետնյա և բաց եղանակներով օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցնողներ, քարտաշներ, քար մշակողներ և հարակից մասնագետներ |
12 |
26. |
Շինարար-տեղակայորդներ և հարակից մասնագետներ |
7 |
27. |
Բանվոր-հարդարողներ` զբաղված շինարարական և շիննորոգման աշխատանքներում և հարակից մասնագետներ |
7 |
28. |
Ներկարարներ, բանվորներ շենքների և շինությունների մակերևույթների մաքրման և հարակից մասնագետներ |
7 |
29. |
Բանվորներ և բեռնատար մեքենաների վարորդներ` զբաղված հանքահորերի (հանքերի), բացահանքերի (կտրվածքների), մետրոպոլիտենների, թունելների և հատուկ նշանակություն ունեցող ստորգետնյա կառույցների շինարարությունում |
12 |
30. |
Բանվորներ մետաղամշակման և մեքենաշինական արդյունաբերության |
7 |
31. |
Կաղապարողներ, եռակցողներ, դարբիններ, գրտնակիչներ, կառուցվածքային (կոնստրուկցիոն) մետաղի նախապատրաստողներ և հարակից նախապատրաստողներ, հարակից մասնագետներ |
7 |
32. |
Գործիքագործ-փականագործներ, հաստոցավարներ, կարգաբերողներ, բանվորներ և հարակից մասնագետներ |
7 |
33. |
Բանվորներ` զբաղված արծնապատմամբ, մետաղապատմամբ և ներկմամբ |
7 |
34. |
Բանվորներ` զբաղված հղկանյութերի, սինթետիկ ալմաստների, գերկարծր նյութերի և դրանցից պատրաստվող արտադրատեսակների և բնական ալմաստների արտադրությունում |
12 |
35. |
Բանվորներ գրահրատարակչական արտադրության |
4 |
36. |
Եռակցողներ, էլեկտրագազաեռակցողներ, գազակտրողներ և հարակից մասնագետներ |
7 |
37. |
Վերամբարձ կռունկների մեքենավարներ (կռունկավար) և հարակից մասնագետներ |
7 |
38. |
Հավաքորդ-փականագործներ էլեկտրական, էլեկտրամեխանիկական և ռադիոէլեկտրական սարքերի և հարակից մասնագետներ |
7 |
39. |
Օպերատորներ, ապարատավարներ և մեքենավարներ քիմիական նյութերի արտադրության սարքավորանքի, նորոգող փականագործներ և էլեկտրափականագործներ կայանքների, կաթսայական, տուրբինային և շոգետուրբինային սարքավորումների, պոմպակայանի, էներգաբլոկի, էլեկտրակայանների և ցանցերի, ռադարային համալիրի, մայրուղային ռադիոլոկացիոն համակարգի և հարակից մասնագետներ |
7 |
40. |
Օդային գծերում վերնային աշխատանքներով զբաղված վերանորոգող և էլեկտրացանցերում մալուխների նորոգման ու մալուխային գծերի վրա կապարային կցորդիչներ տեղադրող էլեկտրամոնտյոր-փականագործներ |
6 |
41. |
Հիմնային և թթվային մարտկոցներ լիցքավորող ու սպասարկող աշխատողներ |
6 |
42. |
Ծովի մակերևույթից 2000 մետրից ավելի բարձրության վրա աշխատանքներ կատարող ճարտարագիտական-տեխնիկական աշխատողներ |
6 |
Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ | ||
1. |
Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 1907-Ն որոշման N 1 հավելվածի ցանկի II բաժնում նշված աշխատողներ |
7 |
2. |
Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 1907-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի IV բաժնում նշված աշխատողներ |
12 |
(Ցանկը լրաց. 23.02.06 N 190-Ն, 16.03.06 N 307-Ն, 12.04.07 N 417-Ն)
Հայաստանի Հանրապետության
|
Մ. Թոփուզյան
|
|
ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների արձակուրդի տրամադրման կարգը:
2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` տվյալ տարում:
3. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը, կողմերի համաձայնությամբ, կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին կամ տրամադրվել առանձին:
4. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ՝ ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
5. Մինչև տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է`
ա) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.
բ) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
6. Տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո ամենամյա լրացուցիչ արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն՝
ա) մինչև 18 տարեկան աշխատողները.
բ) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները:
7. Տղամարդկանց ամենամյա լրացուցիչ արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:
8. Առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա լրացուցիչ արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է` քննություններին, ստուգարքներին, դիպլոմային աշխատանքներին նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:
9. Հիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն աշխատողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, ամենամյա լրացուցիչ արձակուրդը բժշկական եզրակացության հիման վրա տրամադրվում է նրանց նախընտրած ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |