Գլխավոր տեղեկություն
Համար
N 309-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.06.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.07.15/18(195)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հունիսի 2005 թ.

N 309-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՇՈՂԻԿ ԴՈԽՈՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 535) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2005 թվականի հունիսի 13-ի թիվ 33 արձանագրություն), քննարկելով փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Շողիկ Դոխոյան» (լիցենզիա թիվ 535) փոխանակման կետի կողմից ՀՀ արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Շողիկ Դոխոյան» փոխանակման կետին (ք. Երևան, Սայաթ-Նովա 6, բն. 22) հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի
տեղակալ`

Ա. Ջավադյան
   

2005 թ. հունիսի 24
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան