Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 60-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.05.2007-08.02.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.05.02/12(252) Հոդ.193
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007164

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 փետրվարի 2007 թ.

թիվ 60-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՏՐԱՄԱԴՐՈՂ) ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ) ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ (ԹԻՎ 006 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ hոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 006 հաշվետվական ձև)»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը»՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները»՝ համաձայն հավելված 3-ի (կցվում է):

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի «Նվիրաբերություն իրականացնող (դրամաշնորհ տրամադրող) ոչ առևտրային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 006 հաշվետվական ձև), տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 142-Ն որոշումը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան


2007 թ. փետրվարի 27
Երևան

Հավելված 1

 


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 20-ի
թիվ 60-Ն որոշմամբ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ 006

 


Հավելված

 


«Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր
տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների
 տրամադրման ձևը (թիվ 006 հաշվետվական ձև)»՝ հավելված 1-ի

ԹԻՎ 006 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՈՒՂԵՑՈՒՅՑ)

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(Լրացման և ներկայացման կարգի վերաբերյալ)

 

Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից (այսուհետ նաև՝ ՖԴԿ) «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի» հիման վրա հաշվառման հերթական համար ստանալուց հետո:

Հաշվետվական ձԵՎի կառուցվածքը ԵՎ ուղեցույցում հանդիպող հասկացությունները

Ներմուծեք նկարագրությունը_1217

Լրացման կարգը

 

1. Լրացրեք սույն հաշվետվական ձևը, եթե Ձեր կազմակերպությունը (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձ կամ հաշվետու անձ) նվիրաբերություն (դրամաշնորհ) է տրամադրում:

 

Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.

ա) եթե նվիրաբերություն (դրամաշնորհ) տրամադրելու գործարքի գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը.

բ) եթե նվիրաբերություն (դրամաշնորհ) տրամադրելու գործարքում առկա է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (Օրենք) և այլ իրավական ակտերով սահմանված կասկածելի գործարքի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ:

Եթե հաշվետվությունը ներկայացվում է կասկածելի գործարքի կապակցությամբ, ապա հաշվետվական ձևի բոլոր վանդակները համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով նշված վանդակները: Սակայն եթե հնարավոր չէ լրացնել տվյալ վանդակը համապատասխան տվյալների բացակայության դեպքում, ապա տվյալ վանդակում նշվում է աստղանիշ, և այդ մասին բացատրություն է տրվում հաշվետվական ձևի 3-րդ բաժնում:

2. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն 1-ին կետում նշված գործարքների առկայության դեպքում:

 

Լրացման տարբերակները

 

3. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի հայերենով:

 

4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկով.

 

ա) թղթային տարբերակ. հաշվետվական ձևի թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել.

 

1. ՖԴԿ-ին դիմելու միջոցով.

2. ՖԴԿ (www.cba.am/fmc/index.htm) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

 

Հաշվետվական ձևի թղթային տարբերակը լրացրեք գրիչով և տպատառերով:

 

Բովանդակային ուղղումների կատարման դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

 

Հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների կամ առկա բաժիններում լրացուցիչ կետերի լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինը կամ կետն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված՝ կցեք հիմնական հաշվետվական ձևին: Օրինակ՝ պարզել եք, որ նվիրաբերություն ստացող անձը ոչ թե մեկն է, այլ երեքը. հաշվետվական ձևի 2-րդ բաժնի 2.1 կետում նշեք 3 թիվը, առանձին թերթի վրա ևս երկու անգամ բազմացրեք 2.1.1 բաժինը ներառող հատվածը, լրացրեք համապատասխան տեղեկատվությունը, ստորագրեք և կցեք լրացված հաշվետվական ձևին:

Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, կամ անհրաժեշտ է այդ կետը լրացնել 2 և ավելի անգամ, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ` թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարին հաջորդող հերթական համարից սկսած: Օրինակ՝ 1.3.1 կետում գործարքը կասկածելի համարելու հիմքերը նշեք լրացուցիչ թղթի վրա, այն համարակալեք հերթական համարով, էջի վերևի ձախ անկյունում նշեք՝ 1.3.1, ստորագրեք և կցեք հաշվետվական ձևին.

 

բ) էլեկտրոնային տարբերակ. հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը կարող եք ձեռք բերել.

1. ՖԴԿ-ին դիմելու միջոցով.

2. ՖԴԿ (www.cba.am/fmc/index.htm) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

 

Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը լրացրեք աղյուսակը ներառող պատուհանները ակտիվացնելու և տվյալները մուտքագրելու միջոցով:

 

Կախված նրանից, թե որ կետերը ներառող պատուհաններում եք նշումներ կատարել, կակտիվանան միայն այն պատուհանները, որոնց աղյուսակները փոխլրացնում են (չեն բացառում) միմյանց:

 

Աղյուսակները ներառող պատուհանները, ըստ դրանցում լրացվող նյութի ծավալի, ընդլայնվում են:

 

Եթե նույն բաժինը (ասենք՝ բաժին 2-ը) պետք է լրացվի երկու և ավելի անգամ, ապա նշեք այդ բաժնի համապատասխան վանդակում (այս դեպքում՝ կետ 2.3) օրինակների քանակը, և կակտիվանան համապատասխան թվով բաժիններ:

 

5. Հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են սույն որոշման հավելված 3-ում:

6. Հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են սույն որոշման հավելված 2-ում:

 

Հատուկ դրույթներ
(Լրացման կարգի վերաբերյալ)

 

Նոր հաշվետվություն կամ «Լրացում հաշվետվություն»: Յուրաքանչյուր հաշվետվություն լրացնելու համար անհրաժեշտ է կատարել նշում այն մասին, թե արդյոք դա նոր հաշվետվություն է, թե նախկինում արդեն տրամադրված՝ «լրացում հաշվետվություն»:

 

Եթե արդեն իսկ տրամադրված հաշվետվության հետ կապված՝ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ կամ փոփոխված տեղեկատվություն, ապա անհրաժեշտ է կատարել նշում «Լրացում հաշվետվություն» կետում: Համապատասխանաբար, էլեկտրոնային տարբերակում կավելանան նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը և «լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտերը: «Հաշվետվության անվանումը» դաշտում նույնությամբ լրացվում է այն հաշվետվության էլեկտրոնային ֆայլի անվանումը, որին որպես լրացում ուղարկվում է «լրացում հաշվետվությունը»: «Լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում պետք է նշել (թվերով), թե որերորդ «լրացում հաշվետվությունն» է ներկայացվում:

 

Լրացում հաշվետվությունը պետք է պարունակի նախկինում տրամադրված ամբողջ տեղեկատվությունը՝ ներառյալ կատարված փոփոխությունը:

 

Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանում ունեցող ֆայլերի «լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում ամենավերջին հերթական համարն ունեցող ֆայլը:

 

Որպես լրացում է համարվում այն տեղեկատվությունը, որը՝

 

ա. հիմնական հաշվետվությունը լրացնելու պահին հասանելի չէ կամ հնարավոր չէ ստանալ, այսինքն՝ երբ հաշվետվությունը գործարքը կատարելու փաստի հիման վրա պետք է ներկայացվի ՖԴԿ-ին համապատասխան ժամկետում, սակայն պարտադիր լրացման ենթակա դաշտերի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման նպատակով հարցումներ են կատարվել հաճախորդին կամ այլ անձանց.

բ. ներկայացվում է ՖԴԿ հարցման հիման վրա, եթե հարցվող տեղեկատվության համար համապատասխան դաշտեր չկան, ապա տեղեկատվությունը լրացվում է 4-րդ բաժնում.

գ. վերաբերում է կնքված, սակայն դեռևս չկատարված գործարքին. այս դեպքում նշում է կատարվում չավարտված կամ չկատարված գործարք դաշտում, իսկ 4-րդ բաժնում նշվում է գործարքի ընդհատման պատճառը (օրինակ՝ հաճախորդի կողմից պայմանագրի միակողմանի լուծում).

դ. ներառում է հաշվետու անձի կողմից կարևորվող այլ տվյալներ. այդ տվյալների տրամադրման անհրաժեշտությունն առաջանում է հաշվետու անձի կողմից ստացված նոր տեղեկատվության՝ ՖԴԿ-ին ներկայացման հանգամանքով, որոնք չեն ներառում պարտադիր լրացման ենթակա դաշտերի տեղեկատվությունը:

 

(1.1) Գործարքի կնքման ամսաթիվը: Այս կետում նշեք տեղեկացման ենթակա նվիրաբերություն (դրամաշնորհ) տրամադրելու գործարքի ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), իսկ եթե այն դեռևս չի կնքվել, ապա նշեք այն ամսաթիվը, երբ ներկայացվել է գործարքի կնքման պահանջը, իսկ գործարքին առնչվող այլ տեղեկություններ բաժնում լրացրեք, թե գործարքը (գործառնությունը) կատարման ինչ փուլում է:

(1.2) Պարտադիր տեղեկացման գործարք: Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ գործարքի գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3 կետում նշում մի կատարեք:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.4 կետից սկսած՝ դաշտերը լրացրեք պարտադիր տեղեկացման գործարքի վերաբերյալ:

(1.3.1) Կասկածելի գործարք: Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա է կասկածի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը:

Այս կետում նշում կատարելու դեպքում նշեք նաև կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև նշեք, թե Ձեր կարծիքով՝ այդ կասկածը որն է:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.2 կետում նշում մի կատարեք:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.4 կետից սկսած՝ տեղեկությունները լրացրեք կասկածելի գործարքի վերաբերյալ:

(1.4) Նվիրաբերության (դրամաշնորհի) առարկան: Այս կետում նշեք՝ նվիրաբերության (դրամաշնորհի) առարկայի մեջ ի՞նչ է ներառվում:

Եթե նվիրաբերության (դրամաշնորհի) առարկայի մեջ ներառվում է մեկ միատարր օբյեկտ (տուն, շինություն, ավտոմեքենա, դրամ և այլն), ապա նշում կատարեք համապատասխան վանդակում և նշեք այդ օբյեկտը նկարագրող տվյալները (օրինակ` նվիրաբերվում է ավտոմեքենա):

Եթե նվիրաբերության (դրամաշնորհի) առարկայի մեջ ներառվում են տարբեր օբյեկտներ, ապա նշում կատարեք համապատասխան վանդակներում և նշեք այդ օբյեկտները նկարագրող տվյալները (օրինակ` ավտոմեքենա և որոշակի քանակի դրամական միջոցներ):

(1.5) Նվիրաբերության նպատակը: Այս դաշտում լրացրեք 1.4 կետում նշված առարկայի նվիրաբերության նպատակը (օրինակ` մանկատուն բացելու նպատակով):

(1.6) Նվիրաբերության գումարը: Այս կետում նշեք նվիրաբերության առարկայի արժեքը կամ նվիրաբերվող գումարը` Հայաստանի Հանրապետության դրամով (թվերով և տառերով):

Եթե նվիրաբերության առարկան դրամական միջոցներ են, ապա՝

ա. եթե այդ դրամական միջոցներն արտարժույթով են, ապա նշվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով հաշվարկված և Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված համարժեքը,

բ. եթե այդ դրամական միջոցները Հայաստանի Հանրապետության դրամով են, ապա նշվում է դրամական միջոցների նույն մեծությունը:

(2) Նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձի տվյալները: Այս բաժնում նշեք նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձին նույնականացման (իդենտիֆիկացիա) հիման վրա նկարագրող տվյալները:

2.1 կետում նշեք նաև նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձանց թիվը:

Եթե նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձն իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, ապա լրացրեք 2.1.1 կետերը:

Եթե առկա են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող երկու և ավելի նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձինք, տես ընդհանուր դրույթներ, կետ 4:

Եթե նվիրաբերություն ստացողը ֆիզիկական անձ է, ապա լրացրեք 2.1.2 կետերը:

Եթե առկա են ֆիզիկական անձ հանդիսացող երկու և ավելի նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձինք, տես ընդհանուր դրույթների կետ 4-ը:

2.2 կետերում լրացրեք լիազորված անձի (անձանց) տվյալները, ովքեր նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացողի անունից կատարում են գործարքը:

(3) Ձեր կողմին կարևորվող՝ գործարքին առնչվող այլ տեղեկություններ: Այս բաժնում լրացրեք այն տեղեկությունները, որոնք, Ձեր կարծիքով, կարող են օգտակար լինել ներկայացվող գործարքի մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու համար կամ ընդհանրապես գործարքը վերլուծելու ընթացքում: Նշեք նաև, թե որ բաժնին և կետին են դրանք վերաբերում:

(4) Պատասխանատու աշխատակցի տվյալները: Այս կետում նշեք հաշվետու անձի փողերի «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները: Այդ աշխատակիցը պետք է ստորագրի և կնքի լրացված հաշվետվական ձևը (թղթային տարբերակի ներկայացման դեպքում):

(4.3) Լրացման ամսաթիվ: Այս կետում նշում եք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

(4.4) Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում: Այս կետում նշեք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից Ձեզ տրված հաշվառման համարը (թվերով):

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
Ֆինանսական դիտարկումների կենտրոն
Վ. Սարգսյան 6, Երևան, 375010
Հեռ. 545088,
Էլ. փոստ info_fiu@cba.am

Հավելված 2

 


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 20-ի
թիվ 60-Ն որոշմամբ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

Կ Ա Ր Գ

Սույն կարգի նպատակն է՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ՝ հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (թիվ 006 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:

1.

Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` նաև Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումը

 

1.1. Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:

Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է հետևյալ փուլերով.

ա) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

բ) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառում:

2.

Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը

 

2.1. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների կենտրոնին սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի ղեկավարի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:

Հաշվառման դիմումը պետք է պարունակի՝

ա) հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը,

բ) հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը,

գ) հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը,

դ) հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը,

ե) հաշվետվություն տրամադրող անձի լիցենզիայի համարը,

զ) ներքին հսկողության ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը),

է) հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:


3.

Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման իրականացումը

 

3.1. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:

Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միասնական տեղեկատվական շտեմարանում:

3.2. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք համակցված չեն «ՍիԲիԷյՆեթ» միջբանկային կորպորատիվ ցանցին և միաժամանակ հաշվետվությունը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով, տրամադրվում է նաև Կենտրոնական բանկի «ՍիԲիԷյՆեթ» սերվերում գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) «բանալի», որի առկայության դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի տարածքում տեղակայված համակարգչից էլեկտրոնային տեսքով հաշվետվությունն ուղարկել Ֆինանսական դիտարկումների կենտրոն:

3.3. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք հաշվետվությունները ներկայացնելու են ինտերնետային ցանցի միջոցով, տրամադրվում են Կենտրոնական բանկում տեղակայված ինտերնետային սերվերում հաշվառման ժամանակ գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) տվյալներ, որոնց մուտքագրման դեպքում կնույնականացվի հաշվետվություն տրամադրող անձանց ինքնությունը:

3.4. Եթե հաշվետվություն տրամադրող անձը միացած է համակարգչային «ՍիԲիԷյՆեթ» կորպորատիվ ցանցին, կարող է օգտագործել այդ ցանցը հաշվառման դիմումի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարի և հաշվետվական ձևերի էլեկտրոնային տարբերակով ստացման և ուղարկման համար:

4.

Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը

 

4.1. Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային տարբերակները (կրիչի վրա) Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում Կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի միջոցով: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի կամ Կենտրոնական բանկում տեղակայված համակարգչի կողմից ստացականի տրամադրման պահին.

բ) «ՍիԲիԷյՆեթ» ցանցին համակցված լինելու դեպքում` այդ ցանցի միջոցով, միաժամանակ այն հաշվետվություն տրամադրող անձանց համար, որոնք համակցված չեն «ՍիԲիԷյՆեթ» ցանցին, կարող են ուղարկել հաշվետվական ձևերը էլեկտրոնային տարբերակով՝ Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «ՍիԲիԷյՆեթ» ցանցի տերմինալի միջոցով.

գ) ինտերնետային ցանցի (էլեկտրոնային փոստի) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին.

դ) ֆաքսի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային տարբերակն ուղարկվում է ՖԴԿ ֆաքսի համարին և ներկայացված է համարվում ֆաքսի առաքման անդորրագրի ստացման պահին.

ե) փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչով) տարբերակներն ուղարկվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի փոստային հասցեին և ներկայացված են համարվում այն «Հայփոստի» բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին:

4.2. Բացառությամբ 4.1 կետի «ա» և «բ» ենթակետերի, մնացած բոլոր դեպքերում հաշվետվությունների թղթային օրինակները (կամ ձեռքով լրացված, կամ էլեկտրոնային լրացված ու տպված) փոստի միջոցով կամ առձեռն մինչև տվյալ ամսվա վերջն առաքվում են Կենտրոնական բանկ:


Հավելված


«Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր
տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների
տրամադրման կարգը» հավելված 2-ի

Ձեր հաշվառման համարը ՖԴԿ-ում
               

 


Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Դ Ի Մ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի Ֆինանսական
դիտարկումների կենտրոնի ղեկավար
պարոն ____ _________ - ին

 

Խնդրում եմ Ձեզ ____________________________________________ -ին

Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը


տրամադրել հաշվառման համար:
Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները՝

Գործունեության տեսակը _________________________________
Գտնվելու վայրը _______________________________________
Գործունեության վայրը __________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը __________________________
Պետական գրանցման համարը ______________________________
Լիցենզիայի համարը ____________________________________
Պատասխանատու անձի (անձանց) տվյալները


1. ________________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

2. ________________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

3. ________________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

4. ________________________________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն


Հաշվետվություն տրամադրող անձի
գործադիր մարմնի ղեկավար՝


___________
ստորագրություն

___ _________ ______ թ.

ք. Երևան

Հավելված 3

 


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի փետրվարի 20-ի
թիվ 60-Ն որոշմամբ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Սույն հավելվածի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված՝ պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (թիվ 006 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:

1.

Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները

 

1.1. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:

Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և/կամ պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:

1.2. Հաշվետվություն տրամադրող անձը, գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ն, ներկայացնում է այդ գործարքի վերաբերյալ հաշվետվություն:

Սույն կետով սահմանված գործաքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել.

ա) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

բ) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

գ) վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով և այլն:

1.3. Հաշվետվություն տրամադրող անձը, պարտադիր տեղեկացման գործարքի (գործառնության) վերաբերյալ տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացնում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

1.4. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, ում տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են Կենտրոնական բանկ: