«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2007 թվականի N 549-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Անշարժ գույքը ենթակա է գնահատման` «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Անշարժ գույքի` սույն կետի համաձայն գնահատումը կիրառվում է բացառապես իրավաբանական անձանց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը գնահատելու նպատակով և չի կարող հիմք հանդիսանալ իրավաբանական անձի հաշվապահական հաշվառման ժամանակ ակտիվների ճանաչման, դրանց արժեքի, ամորտիզացիոն մասհանումների ժամկետի և չափի որոշման համար:
Անշարժ գույքի գնահատման և մասնավորեցման կամ օտարման ներկայացվելու միջև ժամկետը մեկ տարին գերազանցելու դեպքում անշարժ գույքը ենթակա է կրկին գնահատման՝ սույն կետով սահմանված կարգով:».
2) 20-րդ կետը «պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ)» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռի «Ակտիվներին վերաբերող շնորհներ» տողում արտացոլված` պետության կողմից օրենքի ուժով անհատույց տրամադրված հողամասերի արժեքի» բառերով.
3) 21-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «, ընդ որում, իրավաբանական անձանց գույքի կազմում չգտնվող (այդ թվում` իրավաբանական անձի գույքի կազմից առանձնացված) անշարժ գույքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ ստացված արժեքը նվազեցնելով հատկացված հողամասի՝ գնահատման պահին գործող կադաստրային արժեքով:
Այն դեպքում, երբ հատկացված հողամասի կադաստրային արժեքը բարձր է անշարժ գույքի՝ հատկացված հողամասով հանդերձ գնահատված արժեքից, անշարժ գույքի գնահատված արժեքն ընդունվում է մեկ դրամին հավասար:» բառերով.
4) 22-րդ կետով սահմանված անշարժ գույքի գնահատման ակտի N 02 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ձև
ԱԿՏ N 02
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ*
________________________________________________________________
(ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)
(հազ. դրամ)
NN |
Անվանումը |
Մակե- |
Գնահատված |
Հատկացված |
Ծանոթա- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Շենքեր և շինություններ` հատկացված |
|
|
|
|
2. |
Կառուցվածքներ և փոխանցող հարմարանքներ |
|
|
|
|
3. |
Բազմամյա տնկարկներ` հատկացված հողամասի |
|
|
|
|
4. |
Շահագործման մեջ չգտնվող անշարժ գույք՝ |
|
|
|
|
5. |
Չկառուցապատված հողամասեր** |
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
* Ակտը լրացվում է` համաձայն անշարժ գույքի գնահատման մասին հաշվետվության:
** Ակտը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի առկայության դեպքում:
Գնահատող (գնահատողներ) |
______________ |
______________ |
______________ |
______________ | |
______________ |
______________ | |
Գնահատող կազմակերպության ղեկավար |
______________ |
______________ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |