Գլխավոր տեղեկություն
Համար
N 429-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.05.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.02/23(547) Հոդ.555
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2007 թվականի N 429-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ծրագրի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
 38. «Հայաստանի Հանրապետության
և օտարերկրյա պետությունների
միջկառավարական հանձնաժողովների
հայկական մասի գործունեության
հայեցակարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման
նախագիծը ՀՀ կառավարություն
ներկայացնելը

բնագավառի
իրավական
կանոնակարգում

ՀՀ արտաքին
գործերի
նախարա-
րություն

2007 թ.
մայիսի
3-րդ
տասն-
օրյակ

  

»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 16
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան