Գլխավոր տեղեկություն
Համար
N 14
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.02.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.1999

040.0014.14.01.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 1999 թվականի N 14

քաղ. Երևան

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Փախստականների և Երևան քաղաքում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների տնօրինության տակ գտնվող շենքերն ու շինությունները որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու նպատակով դրանք սեփականության իրավունքով հանձնել Երևանի համապատասխան թաղային համայնքներին` համաձայն N 1 հավելվածի:

2. (կետն ուժը կորցրել է 08.02.00 N 57)

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Երևանի քաղաքապետին և առաջարկել Երևանի Շենգավիթի ու Նոր Նորքի թաղային համայնքների ղեկավարներին երկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված շենքերի ու շինությունների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

4. Առաջարկել Երևանի Շենգավիթի ու Նոր Նորքի թաղային համայնքների ղեկավարներին` ձեռնարկել համապատասխան միջոցներ` նշված օբյեկտների, որպես բնակարանային ֆոնդ, սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա վերակառուցման, հարմարեցման ու նպատակային օգտագործման համար և ընթացքի մասին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Երևան քաղաքում բնակարանային պայմանները բարելավելու միջոցառումների մասին» N 152 որոշումը` բացառությամբ դրա հավելվածի 7-րդ կետի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1999 թվականի

հունվարի 14-ի N 14 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎանի թաղային համայնքներին սեփականության իրավունքով հանձնվող, որպես բնակարանային ֆոնդ վերափոխման ենթակա Հայաստանի Հանրապետության նախարարությունների տնօրինության տակ գտնվող շենքերի ԵՎ շինությունների

 

NN ը/կ

Օբյեկտի անվանումը

Տնօրինությունը

Հասցեն

Ընդունողը

Հարկայնությունը, մակերեսը

1.

Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության հանրակացարան ՀՀ տրանսպորտի նախարարություն Երևան, Գարեգին Նժդեհի 9 ա Երևանի Շենգավիթի թաղային համայնք 4/1860

2.

Երևանի N 4 պրոֆտեխուսումնարանի հանրակացարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Երևան, Արշակունյաց 65 Երևանի Շենգավիթի թաղային համայնք 4/2800

3.

Երևանի առևտրակենցաղային և կապի ուսումնարանի հանրակացարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Երևան, Շիրակի
2 ա, շենք 2
Երևանի Շենգավիթի թաղային համայնք 9/5200

4.

Երևանի կապի ինստիտուտի հանրակացարան ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն Երևան, Նորքի 2-րդ զանգ., Մոլդովական 43/1 Երևանի Նոր Նորքի թաղային համայնք 6/3780

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1999 թվականի

հունվարի 14-ի N 14 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը որպես փախստականների բնակության ժամանակավոր կացարաններ հանձնվող, Հայաստանի Հանրապետության կրթության ԵՎ գիտության նախարարության ու ԵրԵՎանի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող շենքերի

(հավելվածն ուժը կորցրել է 08.02.00 N 57)