ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 հունիսի 2006 թ. | N 276-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՄԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 226) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ «ԱՐՄԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ` ԹԻՎ 226/1) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 18.07.06 N 453-Ա)
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, քննարկելով արտարժույթի փոխանակման կետի բացատրությունները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հունիսի 13-ի թիվ 26 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Արման Ներսիսյան» (լիցենզիա թիվ 226) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։
11 . «Արման Ներսիսյան» (լիցենզիա` թիվ 226) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար «Արման Ներսիսյան» արտարժույթի փոխանակման կետի թիվ 226/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։
(11 լրաց. 18.07.06 N 453-Ա)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արման Ներսիսյան» (լիցենզիա թիվ 226) արտարժույթի փոխանակման կետին (քաղաք Երևան, Սեբաստիա 22) հանձնելու պահից։
|
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.07.2006, N 453-Ա | 26.07.2006, N 276-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|