Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.05.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.05.02/12(252) Հոդ.186
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.02.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007177

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 փետրվարի 2007 թ.

թիվ 32-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ, 58-րդ, 61-րդ, 65-րդ, 66-րդ, 75-րդ, 76-րդ, 79-րդ, 81-րդ, 84-րդ, 86-րդ և 112-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի»՝

1.1. 14 բաժինն ուժը կորցրած ճանաչել.

1.2. հավելվածի 51-2 ձևն ուժը կորցրած ճանաչել.

1.3. 48.2.2 կետում «բրոքերային (դիլերային) ընկերության» բառերից հետո լրացնել «բրոքերային գործունեությամբ զբաղվող ստորաբաժանման (միավորի) ղեկավար,» բառերը.

1.4. 48.2.3 կետում «կամ հավատարմագրային կառավարչի» բառերից հետո լրացնել «հավատարմագրային կառավարման գործունեությամբ զբաղվող ստորաբաժանման (միավորի) ղեկավար,» բառերը.

1.5. 48.2.4 կետում «կամ պահառուի» բառերից հետո լրացնել «պահառության գործունեությամբ զբաղվող ստորաբաժանման (միավորի) ղեկավար,» բառերը.

1.6. 48.3 կետից հետո լրացնել 48.4 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«48.4. Մասնագիտացված գործունեության լիցենզիա ունեցող բանկի կամ վարկային կազմակերպության գործադիր տնօրենը կամ նման պարտականություններ կատարող անձը, որն ունի համապատասխանաբար բանկի կամ վարկային կազմակերպության տվյալ պաշտոնների որակավորման վկայական, համարվում է ընդհանուր մասնագիտական որակավորում ունեցող անձ:».

1.7. 57.1 կետում «ձևերից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կանոնագրքի 641 գլխով սահմանված դեպքի» բառերը.

1.8. 57.2 կետի առաջին նախադասությունում «7» թիվը փոխարինել «1» թվով, հանել «(1 բնօրինակ, 6 պատճեն)» բառերը, իսկ երկրորդ նախադասությունից հանել «բնօրինակի» բառը.

1.9. 64 գլխից հետո լրացնել 641 գլուխ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  641

ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

641.1. Եթե մասնագիտացված գործունեության լիցենզիայի համար դիմում է բանկը կամ վարկային կազմակերպությունը, ապա լիցենզիայի դիմումի մեջ ներառվում են.

641.1.1. սույն կանոնագրքի 57.3 կետով պահանջվող տեղեկությունները՝ սույն կանոնագրքի 62.1 2(գ) ձևին համապատասխան.

641.1.2. սույն կանոնագրքի 59.1 կետով պահանջվող տեղեկությունները՝ սույն կանոնագրքի 62.1բ-1 ձևին համապատասխան՝

ա) դիմորդի մասնագիտացված գործունեությամբ զբաղվող մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանման (միավորի) կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարի վերաբերյալ.

բ) այն ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնք դիմորդի կազմում կամ նրա անունից, մասնագիտական որակավորման հիման վրա, մասնագիտացված գործունեություն են իրականացնելու.

գ) այն ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնք դիմորդի խորհրդատու են (բացառությամբ սույն կանոնագրքի 59.1.8, 59.1.11-59.1.21 կետերով սահմանված տեղեկությունների, որոնք կարող են սույն կանոնագրքի 62.1բ-1 ձևում չներառվել).

դ) վերահսկող ծառայության ղեկավարի և անդամների վերաբերյալ, բացառությամբ սույն կանոնագրքի 641.2 կետով սահմանված դեպքի.

641. 1.3. սույն կանոնագրքի 60.2 կետով պահանջվող տեղեկությունները՝ սույն կանոնագրքի 62.1բ-2 ձևին համապատասխան՝ այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնք դիմորդի խորհրդատու են:

641.2. Եթե մասնագիտացված անձի վերահսկող ծառայության գործառույթներն իրականացվում են բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից, ապա դիմորդը ներկայացնում է սույն կանոնագրքի միայն 59.1.2 և 59.1.7 կետերով սահմանված տեղեկությունները տվյալ ստորաբաժանման այն անդամների վերաբերյալ, որոնք իրականացնելու են մասնագիտացված անձի վերահսկող ծառայության գործառույթները: Սույն կետով նախատեսված տեղեկությունները ներկայացվում են սույն կանոնագրքի 62.1բ-1 ձևին համապատասխան:

641.3. Մասնագիտացված գործունեության լիցենզիայի համար բանկի կամ վարկային կազմակերպության կողմից դիմելու դեպքում Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետում նշված, սակայն սույն կանոնագրքի 641.1 և 642.2 կետերում չնշված տեղեկությունները, ինչպես նաև բանկի կամ վարկային կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականի պատճենը համարվում են ներկայացված Կենտրոնական բանկ:».

1.10. 65.1.8 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«65.1.8. «Իրավասու մարմին». մասնագիտացված անձի մասնակիցների ընդհանուր ժողով կամ տնօրենների խորհուրդ, իսկ մասնագիտացված անձ հանդիսացող բանկի դեպքում՝ խորհուրդ:».

1.11. 66.1.5 կետից հետո լրացնել 66.1.6 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«66.1.6. վերահսկող ծառայության քանակական կազմը, վերահսկող ծառայության անդամի (այդ թվում` ղեկավարի) ընտրության (նշանակման) և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև նիստերի գումարման, որոշումների ընդունման և նիստերի արձանագրման կարգը:».

1.12. 66.1 կետից հետո լրացնել 66.11 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«66.1.1 Մասնագիտացված անձ հանդիսացող բանկի վերահսկող ծառայության գործառույթները բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացվելու դեպքում սույն կանոնագրքի 66.1 կետով ներկայացվող պահանջներին բավարարող մասնագիտացված անձի ներքին վերահսկողության կանոնները կարող են ներառվել բանկի ներքին աուդիտի գործունեությունը կարգավորող ներքին ակտում:».

1.13. 66.2 կետում «յոթ օրինակից» բառերը փոխարինել «մեկ օրինակից» բառերով.

1.14. 48.2.2-48.2.4 կետերում, 56.1.2 կետում, 59.1 և 66.4 կետերում «ներքին վերահսկող» բառերը փոխարինել «վերահսկող» բառով.

1.15.  68.1 կետից հետո լրացնել 68.11 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«68.1.1 Մասնագիտացված անձ հանդիսացող բանկի վերահսկող ծառայության գործառույթները կարող են իրականացվել բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման կամ նրա մեկ կամ մի քանի անդամի միջոցով: Այս դեպքում վերահսկող ծառայություն է համարվում համապատասխանաբար բանկի ներքին աուդիտի ստորաբաժանումը կամ նրա մեկ կամ մի քանի անդամը:».

1.16. 68.6 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«68.6. Վերահսկող ծառայության անդամն իր գործառույթներն իրականացնելիս պարտավոր է գործել բարեխղճորեն՝ տվյալ մասնագիտացված անձի, նրա կառավարման մարմիններում ընդգրկված անձանց և մասնագիտացված անձի կազմում կամ անունից մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց կողմից Օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ԻԿԿ-ի և մասնագիտացված անձի կանոնների պահանջների խախտումները բացահայտելու համար:».

1.17. 68.6 կետից հետո լրացնել 68.7 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«68.7. Վերահսկող ծառայության անդամները չեն կարող լինել.

68.7.1. տվյալ մասնագիտացված անձի գործադիր մարմնի ղեկավար, անդամ կամ աշխատակից.

68.7.2. այլ մասնագիտացված անձի բաժնային արժեթղթերի սեփականատեր, տնօրենների խորհրդի (նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամ, գործադիր մարմնի ղեկավար, անդամ կամ աշխատակից:».

1.18. 69.13 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«69.13. Ներքին վերահսկողության ընթացքում բացահայտված ցանկացած խախտման կամ թերացման մասին վերահսկող ծառայությունը պարտավոր է բացահայտման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել Կենտրոնական բանկին: Նման ծանուցման մեջ նկարագրվում է.

69.13.1. խախտման բնույթը,

69.13.2. խախտումը կատարելու ամսաթիվը կամ ժամանակահատվածը,

69.13.3. խախտումը կատարած կամ դրանում կասկածվող անձանց անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը,

69.13.4. խախտման կապակցությամբ ձեռնարկված միջոցները, այդ թվում` նաև կիրառված պատժամիջոցները (եթե կիրառվել են),

69.13.5. խախտման մանրամասն փաստերն ու հանգամանքները,

69.13.6. վերահսկող ծառայության կողմից սահմանված այլ տեղեկություններ:».

1.19. 69.13 կետից հետո լրացնել 69.131 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«69.13.1 Սույն կանոնագրքի 69.13 կետով սահմանված ծանուցման մեկ օրինակ ներկայացվում է ԻԿԿ-ին և իրավասու մարմնին (մասնագիտացված անձ հանդիսացող բանկի դեպքում՝ նաև գործադիր տնօրենին (տնօրինությանը), ընդ որում, եթե խախտումը կամ թերացումը հետևանք է գործադիր տնօրենի (տնօրինության) կամ խորհրդի գործողությունների կամ անգործության, ապա ծանուցումը ներկայացվում է անմիջապես խորհրդի նախագահին):».

1.20. 70.1 կետում «իրավասու մարմնին» բառերից հետո լրացնել «(մասնագիտացված անձ հանդիսացող բանկի դեպքում՝ նաև գործադիր տնօրենին (տնօրինությանը))» բառերը.

1.21. 71.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71.1. Ներքին վերահսկողության կանոններով պետք է նախատեսվի տարեկան հաշվետվության ներկայացում իրավասու մարմնին (մասնագիտացված անձ հանդիսացող բանկի դեպքում՝ նաև գործադիր տնօրենին (տնօրինությանը))՝ նախորդ ֆինանսական տարվա ընթացքում վերահսկող ծառայության իրականացրած գործունեության վերաբերյալ:».

1.22. 72.1.6 կետում «խորհրդի 2004 թվականի հունվարի 14-ի թիվ 01 որոշմամբ» բառերը փոխարինել «նախագահի 2007 թվականի հունվարի 11-ի թիվ 1/12Ա որոշմամբ» բառերով.

1.23. 73.1 կետում «Մասնագիտացված անձի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)» բառերը.

1.24. 75.6 կետից հետո լրացնել 75.7, 75.8 և 75.9 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«75.7. Մասնագիտացված անձ հանդիսացող բանկը կամ վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ընթացիկ հաշվետվություն.

75.7.1. Սույն կանոնագրքի 66.4-2ՄԱ ձևին համապատասխան.

ա) մասնագիտացված գործունեությամբ զբաղվող մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանման (միավորի) կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարի վերաբերյալ.

բ) այն ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնք դիմորդի կազմում կամ նրա անունից, մասնագիտական որակավորման հիման վրա, մասնագիտացված գործունեություն են իրականացնելու.

գ) այն ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնք դիմորդի խորհրդատու են (բացառությամբ սույն կանոնագրքի 66.4-2ՄԱ ձևի 5-րդ, 8-14-րդ կետերի, որոնք կարող են չլրացվել).

դ) վերահսկող ծառայության ղեկավարի և անդամների վերաբերյալ, բացառությամբ սույն կանոնագրքի 75.8 կետով սահմանված դեպքի:

75.7.2. Սույն կանոնագրքի 66.4-3ՄԱ ձևին համապատասխան՝ այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնք դիմորդի խորհրդատու են:

75.8. Եթե մասնագիտացված անձի վերահսկող ծառայության գործառույթներն իրականացվում են բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից, ապա դիմորդը ներկայացնում է սույն կանոնագրքի 66.4-2ՄԱ ձևի 1-ին և 3-րդ կետերով պահանջվող տեղեկությունները տվյալ ստորաբաժանման այն անդամների վերաբերյալ, որոնք իրականացնում են մասնագիտացված անձի վերահսկող ծառայության գործառույթները:

75.9. Մասնագիտացված անձ հանդիսացող բանկը կամ վարկային կազմակերպությունը ներկայացնում է սույն կանոնագրքի 75.7 և 75.8 կետերով սահմանված հաշվետվության ձևերը, եթե այդ ձևերով պահանջվող տեղեկությունները փոփոխվել են՝ նախկինում բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ներկայացված տեղեկությունների համեմատ, կամ առկա են այդ կետերով պահանջվող նոր տեղեկություններ՝ այդ մասին տեղեկանալուց հետո 15 օրվա ընթացքում:».

1.25. 76.7 կետից հետո լրացնել 76.8 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«76.8. Սույն կանոնագրքի 76.1.-76.7 կետերով սահմանված պահանջները չեն տարածվում մասնագիտացված անձ հանդիսացող բանկերի և վարկային կազմակերպությունների վրա, որոնց համար ֆինանսական հաշվետվության ձևերը համարվում են ներկայացված:»:

1.26. 78 և 79 գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  78

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԿԱՆՈՆ 75.5-1.)

 

78.1. Սույն բաժնի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

78.1.1. «Բանկային գործունեություն». ըստ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակության.

78.1.2. «Վարկային կազմակերպության գործունեություն». ըստ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակության.

78.1.3. «Արտարժութային դիլերային գործունեություն». ըստ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 437-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 12-ում սահմանված նշանակության:

 

Գ Լ ՈՒ Խ  79

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ (ԿԱՆՈՆ 75.5-2.)

 

79.1. Բրոքերային (դիլերային) ընկերությունները կարող են իրականացնել.

79.1.1. բանկային գործունեություն՝ բանկային գործունեության լիցենզիայի հիման վրա.

79.1.2. վարկային կազմակերպության գործունեություն՝ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի հիման վրա.

79.1.3. արտարժութային դիլերային գործունեություն կամ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ՝ արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիայի կամ արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի հիման վրա:

79.2. Բրոքերային (դիլերային) ընկերությունները կարող են սույն կանոնագրքի 79.1 կետով սահմանված որևէ գործունեությամբ զբաղվել միայն այն դեպքում, եթե բրոքերային (դիլերային) գործունեությունն իրականացվում է առանձին մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանման (միավորի) կամ առանձնացված ստորաբաժանման միջոցով՝ ապահովելով բրոքերային գործունեության շրջանակներում իրականացված գործառնությունների առանձնացված հաշվառում:».

1.27.  22 բաժինն ուժը կորցրած ճանաչել.

1.28.  92.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«92.1. Յուրաքանչյուր պահառու համարվում է Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառու, բացառությամբ, եթե այդ պահառուն պահառության գործունեությունն իրականացնում է՝

92.1.1. բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) արժեթղթերով.

92.1.2. այն արժեթղթերով, որոնցով պահառության գործունեություն իրականացնելիս Կենտրոնական դեպոզիտարիայում հանդես չի գալիս որպես անվանատեր:».

1.29.  94 գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Գ Լ ՈՒ Խ  94

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՄԱԿՑՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ (ԿԱՆՈՆ 86.3բ-2.)

 

«94.1. Յուրաքանչյուր անձ պարտավոր է պահառության գործունեության լիցենզիայի համար Կենտրոնական բանկին դիմելիս լիցենզիայի դիմումին կից Կենտրոնական բանկ ներկայացնել իր կողմից օգտագործվող միջոցների՝ Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ համակցման հիմնավորում և Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագիրը, բացառությամբ եթե տվյալ անձը պահառության գործունեությունն իրականացնելու է՝

94.1.1. բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) արժեթղթերով, և/կամ

94.1.2. այն արժեթղթերով, որոնցով պահառության գործունեություն իրականացնելիս Կենտրոնական դեպոզիտարիայում հանդես չի գալիս որպես անվանատեր:

94.2. Սույն կանոնագրքի 94.1 կետով սահմանված դեպքում պահառության գործունեության լիցենզիայի դիմումին կից Կենտրոնական բանկ է ներկայացվում սույն կանոնագրքի 94.1.1 և 94.1.2 կետերով սահմանված արժեթղթերով պահառության գործունեություն իրականացնելու մասին հայտարարություն, իսկ սույն կանոնագրքի 94.1.1 կետով սահմանված դեպքում՝ նաև պետական պարտատոմսերի շուկայի Գործակալի կամ Դիլերի կարգավիճակ ստանալու վերաբերյալ փաստաթուղթ:

94.3. Սույն կանոնագրքի 94.1.1 և 94.1.2 կետերով սահմանված արժեթղթերի պահառություն իրականացնելու համար արժեթղթերի պահառության գործունեության լիցենզիա ստացած անձը կարող է նաև իրականացնել այլ արժեթղթերի պահառություն, եթե Կենտրոնական բանկ է ներկայացրել իր կողմից օգտագործվող միջոցների՝ Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ համակցման հիմնավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագիրը, և դրանց ներկայացման պահից Կենտրոնական բանկը 10-օրյա ժամկետում չի առարկում Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ համակցման հիմնավորումը:».

1.30.  115.1.1 կետից հետո լրացնել 115.1.11 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«115.1.1.1 «Հավատարմագրային կառավարչի անձնական հաշիվ». հավատարմագրային կառավարչի, հավատարմագրային կառավարման հիմնադիրների և հավատարմագրային կառավարման հանձնված արժեթղթերի և դրանցով կատարված գործառնությունների մասին Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից հաշվառվող տեղեկությունների ամբողջություն: Հավատարմագրային կառավարչի անձնական հաշվում արժեթղթերի հաշվառման առանձնահատկությունները սահմանված են սույն կանոնագրքի 119.4-119.6 կետերով.».

1.31. 119.1 կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Եթե անձը հավատարմագրային կառավարիչ է, ապա այդ անձի համար կարող է բացվել հավատարմագրային կառավարչի անձնական հաշիվ:».

1.32. 119.3 կետից հետո լրացնել 119.4, 119.5 և 119.6 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«119.4. Հավատարմագրային կառավարչի անձնական հաշվում կարող են հաշվառվել միայն տվյալ հավատարմագրային կառավարչին կառավարման հանձնված արժեթղթերը: Եթե որևէ արժեթուղթ հաշվառվում է հավատարմագրային կառավարչի անձնական հաշվում, ապա տվյալ պահին այդ արժեթուղթը չի կարող հաշվառվել որևէ այլ անձնական հաշվում:

119.5. Հավատարմագրային կառավարչի անձնական հաշվում արժեթղթերը պետք է հաշվառվեն ըստ առանձին հավատարմագրային կառավարման հիմնադիրների: Այս դեպքում Կենտրոնական դեպոզիտարիայի և հավատարմագրային կառավարչի միջև կնքվում է հավատարմագրային կառավարչի անձնական հաշվի սպասարկման պայմանագիր: Պայմանագիրը պետք է սահմանի դրույթ առ այն, որ հավատարմագրային կառավարիչը պարտավոր է առնվազն օրական պարբերականությամբ իր հաշվում գրանցված հիմնադիրների արժեթղթերով գործարքների մասին կամ հիմնադիրների արժեթղթերի մնացորդների մասին տեղեկացնել Կենտրոնական դեպոզիտարիային, բացառությամբ, եթե կառավարման արդյունքում հիմնադիրների արժեթղթերի մնացորդները չեն փոփոխվել: Այդ տեղեկացման հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիան նույն աշխատանքային օրվա ընթացքում կատարում է համապատասխան գրառումներ հավատարմագրային կառավարչի անձնական հաշվում: Տեղեկացման կարգը, ձևը և ժամկետները սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:

119.6. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով կարող են սահմանվել հավատարմագրային կառավարչի անձնական հաշվի բացման, տեղեկությունների փոփոխության և հաշվից քաղվածքների և/կամ տեղեկանքների տրամադրման (այդ թվում՝ էլեկտրոնային ձևով) կարգ և ժամկետներ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. փետրվարի 15
Երևան