Գլխավոր տեղեկություն
Համար
N 363-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.05.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.25/22(546) Հոդ.516
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2007 թվականի N 363-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1854-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները հաստատելու մասին» N 1854-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատելու մասին».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:».

4) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «1200» թիվը փոխարինել «1400» թվով, իսկ ենթակետը «որի նկատմամբ» բառերից առաջ լրացնել «իսկ 2008 թվականից` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի 8 տոկոսի չափով,» բառերով.

5) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը բաշխել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցներն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում) աշխատանք փնտրող անձանց թիվը, գործազրկության մակարդակը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, մարզպետարաններից ստացված ծրագրերի հայտ-առաջարկները, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում ծրագրով նախատեսված գումարի օգտագործման չափը:».

6) որոշման N 1 հավելվածի`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը»,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ծրագրում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) մարզային կամ տարածքային կենտրոնում (այսուհետ` կենտրոն) հաշվառված գործազուրկները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատանք փնտրող անձինք, ինչպես նաև աշխատանք փնտրող այլ անձինք:»,

գ. 8-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարզպետը (Երևանի քաղաքապետը) տվյալ տարվա համար մարզին (Երևանի քաղաքապետարանին) հատկացված ֆինանսական միջոցները բաշխում է համայնքների միջև` ելնելով համայնքում առկա գործազուրկների թվից, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թվից, աշխատանք փնտրող անձանց թվից և համայնքների կողմից մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) ներկայացված հայտ-առաջարկությունից:»,

դ. 10-րդ կետը «ներդրումների» բառից հետո լրացնել «(այդ թվում` միջազգային կամ այլ կազմակերպությունների համաֆինանսավորմամբ կատարվող)» բառերով,

ե. 11-րդ կետից հանել «իրականացվող» բառը,

զ. N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

7) որոշման N 2 հավելվածի`

ա. 2.1.2-րդ կետում «ծրագրի» բառից հետո «եկամտային և ծախսային» բառերը փոխարինել «արտաբյուջետային միջոցների» բառերով,

բ. նույն կետի «բ» ենթակետում «բյուջեի եկամտային և ծախսային մասերում» բառերը փոխարինել «արտաբյուջետային միջոցների հաշվում» բառերով,

գ. 2.1.3-րդ կետում «եկամտային» բառը փոխարինել «արտաբյուջետային միջոցների» բառերով,

դ. 2.1.4-րդ կետում «2.1.2.» թվերը փոխարինել «2.1.3.» թվերով.

8) NN 1 և 3 ձևերում «2005» թվի «5» թիվը փոխարինել «__» -ով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 7
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 5-ի N 363-Ն որոշման

 

«Ձև N 2

 

Հաստատում եմ
_____________________________
(պատվիրատուի անվանումը)
Գտնվելու վայրը ___________________
ՀՎՀՀ __________________________ 
Սպասարկող բանկը _________________ 
Հաշվի համարը ____________________ 


 Կ.Տ.

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 200__ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ___________ ՄԱՐԶԻ _________ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ___________ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԴ/ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Ծրագրի անվանումը ________________________
Ծրագրի ընդհանուր գումարը ____________ հազ. դրամ
Ծրագրի սկիզբը ___________________________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

Ծրագրի ավարտը __________________________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

Հաշվետու ամիսը ____________  200    թ.

NN
ը/կ

Աշխատանքներին մասնակցած
անձանց անունները,
ազգանունները,
հայրանունները

Հաճախած
օրերի թիվը

Վճարման
(հատուցման)
ենթակա
արձակուրդային
օրերի թիվը

Հաշվարկված
աշխատավարձի
չափը (դրամ)

այդ թվում`

հաշվարկված
հարկերի
չափը (դրամ)

հաշվարկված սոցիալական
վճարների չափը (դրամ)

անձին վճարման ենթակա
աշխատավարձի չափը
(դրամ)

որից`
արձակուրդային  օրերի
համար հաշվարկված
արձակուրդային վճարը
(դրամ)

1.

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

____________________________
                                                           (ծրագիր իրականացնող կազմակերպության անվանումը)

Գտնվելու վայրը _________________
ՀՎՀՀ ________________________
Սպասարկող բանկը _______________
Հաշվի համարը __________________

Կ.Տ.»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան