Գլխավոր տեղեկություն
Համար
N 418-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.04.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2007 թվականի N 418-Ա

 

«ԳՈՐԻՍԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 68-րդ հոդվածի 7-րդ կետերը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել «Գորիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝

1) ապահովել «Գորիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարումը.

2) «Գորիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներին:

3. Լուծարման հանձնաժողովին՝

1) «Գորիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.

2) «Գորիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ «Գորիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 16
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան